Իմ գրադարանը

Մայր արջը

Այս աշնանային արձակուրդներին մայրենի լեզվից ունեինք հանձնարարություն Տիգրան Հայրապետյան գրադարանից կարդալու ինչ որ գիրք։Ես ընտրեցի Վաղթանգ Անանյանին և կարդացի Մայր արջը ։ Շատ գեղեցիկ ,տխուր ,ուսուցողական պատմություն էր։ Պատմությունը հենց եղել էր հեղինակի՝ Վաղթանգ Անանյանի հետ,ով դեռ փոքր էր։ Նա ապրում էր Դիլիջանի գյուղերից մեկում ,որտեղ մեծացել էր աղքատ ընտանիքում ,նա շատ լավ ,աշխույժ,չարաճճի ,ընկերասեր փոքրիկ էր։ Աղքատության և հագուստ չունենալու պատճառով չէր գնում դպրոց,նրա շորերը միշտ կարկատած էին։Բայց միշտ օգնում էր տանեցիներին ,արածեցնելու էր տանում կենդանիներին,իր շատ մոտ ընկերոջ՝ Սիմոնի հետ ,ով նրա հետ աշխատում էր նույն մարդու մոտ։ Ամբողջ ընթացքում պատմում էր գեղեցիկ աշնան մասին ։ Հանկարծ մի օր սարի գլխին լինելով ինքն ու Սիմոնը տեսնում են քնաց արջիձագ, ում վրա քար գցելով վիրավորում են ,մայր արջը տեսնելով վիրավոր ձագին որոշում է վրեժ լուծել ։ Սիմոնն ու Վաղթանգը Սիմոնի սիրած աղջկա ՝Անահիտի համար որոշում են տաշտ պատրաստել ․ինչքան պատրաստում են արջը վրեժի համար գալիս և անտառով մեկ ջարդում է տաշտը քանի անգամ էլ պատրաստած լինեն։Վերջը պարզելով ,որ մայր արջն է ծառի վրա թագնված որոշում են չթողնել սայլն էլ փչացնի ։Արջը տեսնելով տղաներին որոշում է բարձրանալ ծառը և վրեժխնդիր լինել,օգնության է հասնում ծեր որսորդը ում օգնությամբ կացիններվ սպանում են մայր արջին։ Այդ պատմությունից հետո Վաղթանգ Անանյանը սիրելով որսը էլ երբեք չի սպանում ձագերին։ Իսկ ընկեր Սիմոնը չի ամուսնանում Անահիտի հետ ,դառնում է զինվոր ,բայց միչև վերջ էլ երկուսն էլ չեն մոռանում իրար։

Սիրածս հատվածը մոր մասին էր թե ինչպես է մայրը իր կյանքի գնով պաշտպանում իր երեխաներին։Այդպես են բոլոր մայրիկները։Ես շատ եմ սիրում իմ հոգատար ու բարի մայրիկիս։

Հերոսներից Սիմոնը շատ հավատարիմ էր Վաղթանգին ,նա չուներ ծնողներ ,հազիվ մի անգամ սիրահարվում է Անահիտին էն էլ անտառապահի տղա Ռուբենն է ամուսնանում աղջկա հետ։

Անտառապահ Ռուբենը չար մարդ էր նա հարուստ էր ,բայց չուներ բարի սիրտ։

Անահիտը վախկոտ էր ,նա շատ բարի էր,սիրում էր Սիմոնին ու մինչև տակիկ դառնալն էր չմոռացավ Սիմոնին։

Անտառապահները ուրախ ,կատակասեր մարդիկ էին։

Վաղթանգի ծնողները շատ սիրում էին իրենց որդուն ,բայց աղքատ լինելու պատճառով իրենց որդուն դպրոց չտվեցին։ Մայրը միշտ կարկատում էր որդու հագուստները։

<<Խորհուրդ կտամ իմ բոլոր ընկերներին կարդան Վաղթանգ Անանյանի պատմությունները ,շատ հետաքրքիր են հատկապես Մայր արջը շատ բարի և ուսուցողկան պատմություն է։

…..Ջաննի Ռոդարի Անտեսանելի Տոնինոյի արկածները…….

Այս արձակուրդին ես կարդացի Ջաննի Ռոդարի Անտեսանելի Տոնինոյի արկածները:Շատ հետաքրքիր և արկածային գիրք էր,շատ հավանեցի հատկապես ամբողջ 6-րդ գլուխը, որը վերաբերվում էր Տոնինոյին և իր մայրիկին ,Տոնինոն ցավում էր ,որ էլ մայիրիկը իր գլուխը չէր շոյելու ,խոսելու նրա հետ ,նա շատ հուսահատ էր ,միայն ուրախացել էր այն բանից ,որ ուսուցիչը նրան դաս չէր հարցնու իր ծնունդի օրով:

Տեսնում եք անտեսանելի լինելն էլ իր խնդիրները ունի ,դու մնում էս լռիվ միայնակ:

Տոնինոյի երազանքը կատարվեց ,նա դարձավ տեսանելի և երկար իրեն հայելու մեջ ուսումնասիրելուց հետո հասկացավ,որ ամեն ինչ իր տեղում է ,իր վրա ոչինչ փոփոխված չէ:

Ես նույնպես կցանկանայի դառնալ անտեսանելի ,բայց մի բառով դառնայի տեսանելի ,այդպես շատ բան ավել կիմանայի ,քան հիմա գիտեմ:

Խորհուրդ կտամ բոլորին կարդալ չարաճճի ,հետաքրքրասեր,ժիր Տոնինոյի արկածները և մեզ պատկերացնել նրա դերում: