Հայրենագիտություն

Մեր հայրենիքի անցյալն ու ներկան

1. Ի՞նչ է պատմությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այն լավ իմանալ:

Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն: Պատմությունը դա վերաբերվում է որոշ ժամանակի իրադարձություններին որոնք կատարվել են:Պատմության միջոցով իմանում ենք անցյալում տեղի ունեցածը,ինչպես մենք հայերս ունենք մեծ պատմություններ անցյալից:

2. Ւ՞նչ է դարը:

Խոսելով որոշ ժամանակաշրջանից օգտագործվում է դարը կամ հազարամյակը բառերը,որը նշանակաում է 1 դարը 100 տարի է ,իսկ հազարամյակը 1000 տարի:

3. Ինչպե՞ս է ընդունված կատարել տարիների հաշվումը:

Ըսկ Քրիստոսի ծնունդից առաջը համարվում է անցյալ ժամանակաշրջան:Իսկ Քրիստոսի ծնուդով հաշվում է մեր ժամանակաշրջանը:

Հայաստանն իմ հայրենիքն է: Հայաստանի Հանրապետություն

  1. Ի՞նչ է հայրենի տունը: 2-3 Նախադասությամբ փորձիր ներկայացնել:
  2. Հայրենի տունը դա հայրենիքում գտնվող ամեն ինչն է :Իմ հայրենիքը Հայաստանն է ,որտեղ ես ծնվել եմ ապրում եմ ,սովորում եմ ,որտեղ ես ապահով եմ և մշտական եմ բնակվում:
  3. Ինչպե՞ս է առաջացել մեր երկրի անվանումը:

Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից: Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան: Իսկ մենք բոլորս Հայկ Նահաաետի սե­րունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է: Մենք այն ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, որպեսզի մենք էլ մեր հերթին շենացնենք և փոխանցենք մեր որդիներին:

Այսօր մենք ունենք մի փոքր, բայց անկախ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապե­տություն: Այն կրճատ անվանում են նաև Հայաստան:

  1. Այժմ ինչպե՞ս է կոչվում մեր երկիրը, և որո՞նք են մեզ հարևան պետությունները:
  2. Մեր երկիրը կոչվում է Հայաստան ,հարևան պետություններն են՝ Թուրքիան ,Ադրբեջանը և Վրաստանը:
  3. Քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետությունը և նրա հարևան պետությունները, նշիր դրանց մայրաքաղաքները:
  4. Ո՞րն Է Հայաստանի մայրաքաղաքը, ո՞վ Է այն հիմնադրել
  5. Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն տուֆից: Մեր մայրաքաղաքն այսօր էլ շատ գեղեցիկ է, կառուցվել են բազմաթիվ նոր շենքեր, փողոցներ, տեղադրվել են հուշարձաններ:

Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները

  1. Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:
  2. Հայաստանի Հանրապետության մարզերը
Վարչական մարզերՄարզայինկենտրոնը
1. ԱրագածոտնիԱշտարակ
2. ԱրարատիԱրտաշատ
3. ԱրմավիրիԱրմավիր
4. ԳեղարքունիքիԳավառ
5. ԼոռուՎանաձոր
6. ԿոտայքիՀրազդան
7. ՇիրակիԳյումրի
8. ՍյունիքիԿապան
9. Վայոց ՁորիԵղեգնաձոր
10. ՏավուշիԻջևան
  1. Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:
  2. Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխւսվորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և  քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներեն, մնացածը՝ գյուղեր: Քաղաք­ները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչու­թյան թվով, տնտեսական գործունեութամբ և այլն:
  • Հայաստանի Հանրապետության գետերը

1․ Ինչքա՞ն է  կազմում Հայաստանի Հանրապետության ջրային պաշարները։

Հայաստանը համեմատաբար հարուստ է ջրային պաշարներով։ Այստեղ կան մոտ 9480 գետեր, որոնցից 379-ը ունեն 10 կմ-ից ավել երկարություն, և 100-ից ավել լճեր, որոնց մի մասը չորանում է ամռանը։

2․ Թվարկել Արաքսի ավազանին պատկանող գետերը։

Արաքսի վտակներն են ԱխուրյանՔասախՀրազդանԱզատԱրփաՈրոտան և Ողջի գետերը։ Հյուսիս-արևելյան մասի խոշոր գետերից են Դեբեդը և Աղստևը, առավել փոքր՝ Ձորագետը և Փամբակը։

3․ Թվարկել՝ Կուրի ավազանին պատկանող գետերը։

4․ Հայստանում ո՞րն է ամենամեծ գետը։

Արաքսը

Հայաստանի Հանրապետության լճերը

  1. Նշե՜լ Հայաստանի Հանրապետությանամենամեծ լիճը։
  2. Սևանա լիճ
  3. Թվարկե՜լ մի քանի լճեր։
  4. Սևան,Արփի,Սև լիճ,Ակնա լիճ
  5. Ո՞ր լիճն է գտնվում Շիրակի մարզում։
  6. Արփի լիճ
  7. Արագածոտնի մարզում ո՞ր լիճն է գտնվում։
  8. Քարի լիճ

Հայաստանի Հանրապետության լեռները

1․ Ո՞րն է Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթը։

Արագած լեռը

2․ Թվարկել՜ Հյուսիսային և հյուսիս- արևելյան լեռները։

Վիրահայոց, Գուգարանց, Փամբակի, Ջավախքի, Բազումի և Շիրակ

3․ Թվարկել՜ Հարավ, հարավ-արևելյան և արևելյան լեռները։

Գեղամա, Վարդենիսի, Արեգունու,Սևանի, Վայքի և Զանգեզուրի լեռներ

Հայաստանի Հանրապետության ջրվեժներ

1․ Ի՞նչ է ջրվեժը։

Բարձրությունից սրընթաց կերպով ցած
թափվող ջրի հոսանքը կոչվում է ջրվեժ:

2․ Թվարկե՜լ Հայաստանի Հանրապետության ջրվեժները։

Ջերմուկ ,Թռչկան,Շաքի,

3․ Նկարագրե՜լ Ջերմուկի ջրվեժը։

Ջրվեժ բնության ջրաերկրաբանական հուշարձան ՀՀ Վայոց Ձորի
մարզում՝ Ջերմուկ քաղաքում` Արփա գետի աջակողմյան Ջերմուկ
վտակի վրա։ Սկզբնավորվում է աղբյուրներից, մոտ 68 մ բարձրությունից
3 գմբեթաձև դարավանդներով թափվում Արփա գետ

4․ Ներկայացնե՜լ Շաքի և Թռչկանի ջրվեժը։

Ամենաբարձրերից և ամենաջրառատներից է Թռչկանի
ջրվեժը (23 մ): Թռչկանի ջրվեժը գտնվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանին,
Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչկան գետի վրա: Չիչխան գետը
սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից 2250
մետր բարձրությունից: Ունի 29 կմ երկարություն, ջրահավաք ավազանը
192 ք կմ է: Բազումի լեռնաշղթայի միջլեռնային հովտով հոսում է արևելք:
Սնվում է հիմնականում հալոցքներով:
Շաքիի ջրվեժ
Բնության ջրաերկրաբանական հուշարձաններից մեկն է Շաքիի ջրվեժը:
Գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Շաքի գետի
վրա: Գետը Որոտանի վտակներից մեկն է: Ջրվեժի բարձրությունը 18
մետր է: Հայաստանի ամենասիրված վայրերից է զբոսաշրջիկների
համար:

Մեր բերդերը

1․Ի՞նչ է  ամրոցը կամ բերդը։

Ամրոցը կամ բերդը բոլոր կողմերից պաշտպանված և պաշարման պայմաններում երկարատև պայքարի նպատակով ամրացված բնակավայր է։

2․ Նկարագրել ինչպիսի՞ տեսք ունի ամրոցը։

 Հնագույն ամրոցներն իրար հաջորդող կիսակլոր կամ ուղղանկյուն աշտարակներով և ամրացված մուտքերով աղյուսից, քարից ու այլ շինանյութերից կառուցված պաշտպանական շրջապարիսպներ էին, որոնց ներսում սովորաբար կառուցվում էր միջնաբերդը։

3․ Թվարկե՜լ հայկակն  ամրոցները։

 Տուշպա-Վանը, Արգիշտիխինիլի-Արմավիրը, Էրեբունի-Երևան,Ամբերդը, Սմբատաբերդը, Ներքին Թալինը, Լամբրոնը

4․ Նկարագրե՜լ հայկական եկեղեցիները ու վանքերը։

Հայստանում կան շատ գեղեցիկ վանքեր,եկեղեցիներ,որոնք ունեն դարերից եկած պատմություններ:Դրանք են՝ Հաղարծինի վանքը, Հաղպատի վանքը, Սանահինի վանքը, Սևանավանքը:

5․ Ներկայացնել,  ըստ ցանկության որևէ հայկական եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ։

Տաթևի վանք, միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։ Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։

Ըստ Ստեփանոս Օրբելյանի, ով հեղինակել է «Սիսական նահանգի պատմություն» աշխատությունը, Տաթևի վանքի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, ունեցել անշուք տեսք, սակավաթիվ ճգնավոր միաբաններ։ 8-րդ դարի վերջին եղել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը։ Այստեղ են բերվել Քրիստոսի խաչափայտի մասունքով արծաթե հսկա (մարդաչափ) «Բաբկենյան խաչը» (պատրաստել էր Բաբիկ իշխանի որդի Վասակը), Բյուզանդիայից՝ «Աստվածամուխ սուրբ Նշանը», սուրբ Հովհաննեսի, սուրբ Ստեփանոս Նախավկայի, տասնմեկ առաքյալների, սուրբ Գրիգոր Ա Լուսավորչի, սուրբ Հռիփսիմեի մասունքները, Աստվածածնի մազերը։

Կալվածքներ գնելու և նվիրատվությունների շնորհիվ վանքը դարձել է խոշոր ավատատեր։ 848 թվականին իշխան Փիլիպե Սյունին կառուցել է սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Սյունյաց գահերեց իշխան Աշոտ Սյունու պատվերով Հովհաննես եպիսկոպոսը ձեռնարկել է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկի՝ սուրբ Պողոս-Պետրոս տաճարի կառուցումը, ինչին օժանդակել է Շուշանիկ տիկինը։ Տաճարի հիմքը դրվել է 895 թվականին, շինարարությունն ավարտվել 906 թվականին։ Օծմանը ներկա են եղել Սմբատ Ա թագավորը, Վասպուրականի Գագիկ Արծրունի իշխանը, կաթողիկոս Հովհաննես Ե Դրասխանակերտցին, Աղվանից Սիմոն Բ կաթողիկոսը, հոգևոր ու ազնվական դասի ներկայացուցիչներ։ Բացվում է Տաթևի մատենադարանը։

Սյունիքի թագավորության (987-1170) անկումից հետո Տաթևի վանքը որոշ ժամանակով ամայացել է, իսկ հոգևորականները տեղափոխվել են Նորավանք։ Կարճ ժամանակ անց Վրաց թագավորության զորքերի գլուխ անցած՝ Զաքարե ամիրսպասալար և Իվանե աթաբեկ Զաքարյանները ազատագրում են հյուսիսարևելյան Հայաստանը։ ՍյունիքըԱրցախըԱյրարատըՈւտիքի ու Գուգարքի մի մասը մտնում են Զաքարյան իշխանապետության կազմի մեջ։ Սյունիքի իշխաններ Օրբելյանները խթանում են վանքի հետագա զարգացումը։ 14-րդ դարում հիմնադրվում է Տաթևի համալսարանը, որը դառնում է գիտության խոշոր կենտրոն։ Դրան կից բացվում է Տաթևի մանրանկարչության դպրոցը։

Ուշ միջնադարում և նոր ժամանակներում Տաթևի պարսպապատ վանքը ու նրան կից նորաբաց Տաթևի անապատը ունեցել են կարևոր ռազմավարական նշանակություն։ 1722-30 թվականներին Տաթևը եղել է Սյունիքի ազատագրական պայքարի, 1919-21 թվականներին՝ Զանգեզուրի ինքնապաշտպանության կարևոր օջախներից մեկը։ 1931 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով եկեղեցական համալիրը գրեթե ամբողջությամբ ավերվել է, գետնին է հավասարվել Տաթևի համալսարանը, հողով ծածկվել վանքի մուտքը։ 1974-1998 թվականներին վանական համալիրի մեծ մասը վերականգնվել է. կիսակառույց են շարունակում մնալ զանգակատունը և հարակից մի քանի կառույցներ, այդ թվում՝ պարիսպների մի մասը։

2010 թվականին շահագործման է հանձնվում աշխարհի ամենաերկար՝ Տաթևի թևեր ճոպանուղին (5.5 կմ), որը նպաստում է տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը։

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

1․ Նկարագրե՜լ Էջմիածնի Մայր տաճարը։

Էջմիածնի Մայր տաճարըՀայ Առաքելական եկեղեցուԷջմիածնի կաթողիկոսության գլխավոր կրոնական կառույցը: Ըստ գիտանակնների՝ անտիկ Հայաստանի առաջին Մայր տաճարն է (բայց ոչ առաջին եկեղեցին) և համարվում է աշխարհի ամենահին Մայր տաճարներից մեկը: Ըստ ավանդության տաճարը կառուցվել է 301-303 թվականներին արքայական ապարանքների մոտ՝ Վաղարշապատ քաղաքում՝ հեթանոսկան տաճարի տեղում: Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որը 301 թվականին՝ Տրդատ Գ-ի օրոք, քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն։

2․ Ներկայացնել Գառնի- Գեղարդ վանական համալիրի մասին տեղեկություններ ։

Գառնու հեթանոսական տաճար, հին հայկական հեթանոսական տաճար Կոտայքի մարզի համանուն գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է։

Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։

Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին։ Հայ արքաները, մասնավորապես Տրդատը, իրենց աստված-հովանավորն էին համարում Միթրային, և բնական է թվում այն ենթադրությունը, որ հզոր Հռոմի դեմ հաղթանակից ու նրա իսկ կողմից թագադրվելուց հետո, վերադառնալով հայրենիք, իր գահանիստ վայրում կկառուցի Գառնին, տաճար՝ նվիրված հենց իր հովանավոր-աստված Միհրին։ Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցլի (խավարի) դեմ մենամարտելիս։

Գառնու պեղումների ընթացքում հայտնաբերված որոշ բեկորների ուսումնասիրությունը Մառին բերեցին այն եզրակացության, որ քրիստոնեական կրոնի ընդունումից հետո հեթանոսական տաճարը վերակառուցվել է և նրա ցելլայի մեջ ստեղծվել է եկեղեցի։ Այդ տեսակետին են Խաչատուր Դադայանը, Յա. Սմիռնովը, Կ. Վ. Տրևերը։ Դրան համակարծիք չէ Ալեքսանդր Սահինյանը։ Ըստ նրա՝ եկեղեցին եղել է, բայց այն կառուցված է եղել անտիկ տաճարի արևմտյան կողմում։ Այդ քառաբսիդ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում, որի ավերակները ցարդ նույն տեղում են։