Posted in Իմ բակը

Իմ բակը

Ես ապրում եմ ՀԱԹ-ում Րաֆֆու 45 շենքի բակում: Մեր բակը շատ գեղեցիկ է, այնտեղ կա այգի, խաղասրահ, կան նաև մարզվելու սարքեր: Ամռանը ես և ընկերներս միշտ մարզվում ենք այնտեղ: Բակում կան շատ բալիկներ, բարի պապիկներ, տատիկներ։ Իմ օրը բակում շատ հետաքրքիր է անցնում: Իմ բակում ինձ դուր չի գալիս սղարանը, աղբի վիճակը, ծառերը քիչ են: Կուզեմ բակումս ավելացնել շատ ծառեր և ծաղիկներ, թող շատանան նաև երեխաները: Սիրում եմ ընկերներիս հետ մասնակցել բակի շաբաթօրյակներին, խնամել և խոսել ծառերի հետ: