Կա մի երկիր, որտեղ շենքերն աճում են հողի տակից, իսկ տերևները թափվում են երկնքից: Այնտեղ երկինքը կանաչ է , իսկ ամպերը կարմիր են, քարերը միշտ աճում են քարանձավներում: Երբ արևը մայր է մտնում և հայտնվում է լուսինը, դառնում է տարբեր գույների: Անձրևի կաթիլները երգելով են թափվում ցած: Մարդիկ միշտ բարի են, կամեցող, ժպտերես, մաքրասեր և միշտ իրար օգնում են: