Բարև սիրելի Ձմեռ պապիկ, ես քեզ շատ եմ կարոտում: Վերջապես մոտենում է բոլորիս շատ սիրելի տոնը՝ Ամանորը և մենք կրկին հանդիպելու ենք: Այս տարի ես շատ եմ օգնել մայրիկիս, հայրիկիս և իմ բակի ընկերներին: Կուզեի, որ այս տարի ձյուն բերեիր քեզ հետ: Ես քեզ կնվիրեմ իմ կախարդական լապտերը, որը գիշերով կլուսավորի քո ճանապարհը: Սիրելի Ձմեռ պապիկ, քեզ հետ բեր նաև խաղաղություն, մարդկանց առողջություն ու երջանկություն: Անհամբեր սպասում եմ քեզ: Կհանդիպենք ….
Սիրով՝ Ալեն Հարությունյան