Ունեցա շատ գեղեցիկ ու հետաքրքիր արձակուրդ, քանի որ Երևանում ծաղկել են ծառերը: Կարդացի պատմվածք Վախթանգ Անանյանի գրքից: Միայն վատ էր, որ եղանակը ամպամած էր և անձրևային։ Ներկայացնում եմ արձակուրդի ընթացքում արված նկարները։
Պատմվածքը կատարվել է հենց գրողի հետ՝ Վախթանգ Անանյանի ,ով 14 տարեկան էր այդ ժամանակ։ Պատմում է իր հարևան Արթենանց Արշակի մասին,ով խնդրեց հրացանը որսի գնալու համար։ Գնաց, որ սպաներ նապաստակների։ Նա վիրավորում է մի նապաստակի որսի ժամանակ,որը փախչում է վիրավորված։ Հետ վերադառնալով տուն պատմում է պատահածը և հեղինակը որոշում է գտնել վիրավոր որսին։ Փնտրելուց հետո գտնում է ձյան վրա արյան հետքեր ,հետքերով հասնում է վիրավոր նապաստակին,ով իր վիրավոր ոտքը թաղել էր մեկ ուրիշ ավելի փոքր նապաստակի տաք ու փափուկ մազերի մեջ։ Նապաստակը այնպիսի խղճալի հայացքով է նայում հեղինակին,որ հեռանում է խղճալով կենդանուն ։Գալով տուն պատմում է Արշակին։
Արարատ, դու շատ հսկա ես և ուժեղ:
Ծառեր, դուք շատ կարևոր և օգտակար եք մեզ համար: Դուք թթվածինն եք շատացնում, մաքրում եք աղտոտված օդը, գեղեցկացնում եք մեր բակը: Ձեզանից ստանում ենք համեղ և գեղեցիկ մրգեր, իսկ ամռանը կարող ենք պաշտպանվել տոթից: Կներեք մեզ, որ փչացնում ենք ձեզ, դուք շատ կարևոր եք մեզ համար: Միշտ եղեք շատ և գեղեցկացրեք մեր շրջապատը:
In your free time
At your leisure time>քո ազատ ժամանակ
tale-հեքիաթ
usually-սովորաբար
what do you do in your free time?
Can you play tennis well?
jim cant ride a bicycle
she likes to skip very much
they always play tag in the yard
Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
…
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
…
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
…
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
…
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Լինում է, չի լինում մի թագավորություն է լինում: Այնտեղ բոլորն անխելք են լինում, ամենաանխելք մարդը լինում է իրենց թագավորը: Թագավորը շատ է սիրում ոսկի: Մի օր հարևան երկրի թագավորը որոշում է այցի գալ անխելք թագավորին և խաբեությամբ իր ձեռքից առնել թագավորությունը: Թագավորին առաջարկում է մի փութ ոսկի , որ դրա դիմաց առնի ողջ թագավորությունը: Թագավորը համաձայնվում է: Իր ձեռքից վերցվում է ողջ թագավորությունը , իսկ նա հայտնվում է դրսում: Ժողովուրդն էլ մինչև վերջ մնում է թագավորի պես անխելք: