Լինում է, չի լինում մի թագավորություն է լինում: Այնտեղ բոլորն անխելք են լինում, ամենաանխելք մարդը լինում է իրենց թագավորը: Թագավորը շատ է սիրում ոսկի: Մի օր հարևան երկրի թագավորը որոշում է այցի գալ անխելք թագավորին և խաբեությամբ իր ձեռքից առնել թագավորությունը: Թագավորին առաջարկում է մի փութ ոսկի , որ դրա դիմաց առնի ողջ թագավորությունը: Թագավորը համաձայնվում է: Իր ձեռքից վերցվում է ողջ թագավորությունը , իսկ նա հայտնվում է դրսում: Ժողովուրդն էլ մինչև վերջ մնում է թագավորի պես անխելք: