Ունեցա շատ գեղեցիկ ու հետաքրքիր արձակուրդ, քանի որ Երևանում ծաղկել են ծառերը: Կարդացի պատմվածք Վախթանգ Անանյանի գրքից: Միայն վատ էր, որ եղանակը ամպամած էր և անձրևային։ Ներկայացնում եմ արձակուրդի ընթացքում արված նկարները։
Պատմվածքը կատարվել է հենց գրողի հետ՝ Վախթանգ Անանյանի ,ով 14 տարեկան էր այդ ժամանակ։ Պատմում է իր հարևան Արթենանց Արշակի մասին,ով խնդրեց հրացանը որսի գնալու համար։ Գնաց, որ սպաներ նապաստակների։ Նա վիրավորում է մի նապաստակի որսի ժամանակ,որը փախչում է վիրավորված։ Հետ վերադառնալով տուն պատմում է պատահածը և հեղինակը որոշում է գտնել վիրավոր որսին։ Փնտրելուց հետո գտնում է ձյան վրա արյան հետքեր ,հետքերով հասնում է վիրավոր նապաստակին,ով իր վիրավոր ոտքը թաղել էր մեկ ուրիշ ավելի փոքր նապաստակի տաք ու փափուկ մազերի մեջ։ Նապաստակը այնպիսի խղճալի հայացքով է նայում հեղինակին,որ հեռանում է խղճալով կենդանուն ։Գալով տուն պատմում է Արշակին։