- Տարին երեք անգամ
Մհերի քարի դուռը կըբացվի, Մեկ անգամ՝ Զատկին
Մեկ անգամ՝ Վարդևորին
Մեկ անգամ էլ Համբարձման գիշեր։
Քար որ կաբացվի,
Մհեր դուրս կէլնի,
Մեկ ժամ կէրթա,
Մեկ ժամ կդառնա։
Մեկ ժամին քառսուն օրվա ճամփա կէրթա,
Քառսուն օր վեր քարերուն կէրթա,
Ինչ հողի վրեն ընկնի, ձին կըխընդկի,
Էդ վախտ Մհեր ախ կըքաշի, կըդառնա։
*****
2. Կասեն մեկ օր, Զատկի առավոտ
Մի աման հավկիթ ներկած,
Մեր կտա աղջկա ձեռ,
Թե՝ «Տար մեր քավորի տուն
Քավորին հավ–ճիվ չկա»։
Աղջիկ հավկիթ կառնի, կէրթա։
*****
Էդ վախտ Ագռավու քար կբացվի,
Մհեր քարից դուրս կէլնի,
Որ պըտըտի աշխարհք,
Աղջիկ կտեսնի, կկայնի, կասի,
–Աղջիկ ջան, էդ ի՞նչ կըտանես։
Աղջիկ կասի, –էդ հավկիթ է ներկած։
–Բա ո՞ւր կտանես։
Կըտանեմ մեր քավորի տուն։
Մհեր կասի– Դե․ ձեր քավոր ես եմ;
Բե՛ր, աղջիկ ջան, բե՛ր ինձ տուր։
Աղջիկ ամանով հավկիթ կտա Մհերին,
Մհեր կտանի հավկիթ կըդադարկի,
Մեկ բուռ ոսկի կըլցնի ամանի մեջ, կասի
–Էս էլ տուր սանամոր խալաթ։