Այստեղ իմ բոլոր ստեղծագործություններն են ,պատումները,հեքիաթները ,հանելուկները,որոնք ես արել եմ շատ սիրով և ուրախությամբ այս մեկ տարվա ընթացքում:
Ես Ալենն եմ, աչքերս շագանակագույն են ու խոշոր, գլուխս և քիթս մեծ են:

1,Փոքրիկ Իշխան դու քո մոլարակում ինչ կփոխեիր?
2,Փոքրիկ Իշխան դու երբևե ուրիշ երկիր գնացել ես որտեղ ոչ ոք չի եղել?
2,Փոքրիկ իշխան դու որ գաիր մեր երկիր,ինչ կաշխատեիր?
Իմ աշխարը տափակ է և այնտեղ արևը ժպտում է և այնտեղ երկինքը կարմիր է այնտեղ ծառերը երքում են իսկ ծաղիկները պարում են իսկ խոտերը խաղում են այ նտեղ մարդիկ ժպտում
Եթե բոլոր գույները հանկարծ անհետանային, բոլորը տխուր կլինեին:
Եթե մարդիկ թռչել կարողանային, էլ ինքնաթիռ չէր լինի:
Եթե արևը որոշեր արձակուրդ գնալ, ոչ ոք ոչինչ չէր տեսնի:
Նա լողում է,
Նրան որսում են և եփում
Ուտում են կիտրոնով:
Ձուկ
1.Արամի հայրիկը 2000 դրամ էր տվել, որ գներ ձու և կանաչի: Քանի՞ ձու կգնի, եթե ձվի հատը 100 դրամ է, իսկ կանաչու մեկ փունջը՝ 250 դրամ:
2.Սեղանին դրված է 30 ձու, երեխաները 10-ը կերան: Քանի՞ ձու մնաց:
- 40 հոգանոց սեղանի համար պատրաստվել է 120 ձու: Քանի՞ տեղ կարելի է ձուն դնել, որ հավասար լինի:
- Աշոտի հայրիկը տվել է 10.000 դրամ՝ 6 ձուկ գնելու համար: Որքա՞ն պետք է վճարել, եթե 1 ձուկն արժե 1670 դրամ:
- Մեկ կիլոգրամ բրինձն արժե 300 դրամ: Որքա՞ն պետք է վճարել 20 կիլոգրամ բրինձ գնելու համար:
Մեր դպրոցը շատ գեղեցիկ է և ունի շատ հրաշալիքներ՝
- Ձիարշավարանը, որը գտնվում է Արևմտյան դպրոցում
- Լողավազանը, որտեղ ես սովորեցի լողալ
- Ընտրությամբ առարկա: Ես ընտրել եմ մարմնամարզությունը:
- Մեր Ատին
- Տիգրան Հայրապետյան գրադարանը, որից ես օգտվում եմ
- Մեր դպրոցի բոլոր սպորտային մարզաձևերը
- Ծառատունկը
Պատմվածքը կատարվել է հենց գրողի հետ՝ Վախթանգ Անանյանի ,ով 14 տարեկան էր այդ ժամանակ։ Պատմում է իր հարևան Արթենանց Արշակի մասին,ով խնդրեց հրացանը որսի գնալու համար։ Գնաց, որ սպաներ նապաստակների։ Նա վիրավորում է մի նապաստակի որսի ժամանակ,որը փախչում է վիրավորված։ Հետ վերադառնալով տուն պատմում է պատահածը և հեղինակը որոշում է գտնել վիրավոր որսին։ Փնտրելուց հետո գտնում է ձյան վրա արյան հետքեր ,հետքերով հասնում է վիրավոր նապաստակին,ով իր վիրավոր ոտքը թաղել էր մեկ ուրիշ ավելի փոքր նապաստակի տաք ու փափուկ մազերի մեջ։ Նապաստակը այնպիսի խղճալի հայացքով է նայում հեղինակին,որ հեռանում է խղճալով կենդանուն ։Գալով տուն պատմում է Արշակին։
Արարատ, դու շատ հսկա ես և ուժեղ:
Ծառեր, դուք շատ կարևոր և օգտակար եք մեզ համար: Դուք թթվածինն եք շատացնում, մաքրում եք աղտոտված օդը, գեղեցկացնում եք մեր բակը: Ձեզանից ստանում ենք համեղ և գեղեցիկ մրգեր, իսկ ամռանը կարող ենք պաշտպանվել տոթից: Կներեք մեզ, որ փչացնում ենք ձեզ, դուք շատ կարևոր եք մեզ համար: Միշտ եղեք շատ և գեղեցկացրեք մեր շրջապատը:
Լինում է, չի լինում մի թագավորություն է լինում: Այնտեղ բոլորն անխելք են լինում, ամենաանխելք մարդը լինում է իրենց թագավորը: Թագավորը շատ է սիրում ոսկի: Մի օր հարևան երկրի թագավորը որոշում է այցի գալ անխելք թագավորին և խաբեությամբ իր ձեռքից առնել թագավորությունը: Թագավորին առաջարկում է մի փութ ոսկի , որ դրա դիմաց առնի ողջ թագավորությունը: Թագավորը համաձայնվում է: Իր ձեռքից վերցվում է ողջ թագավորությունը , իսկ նա հայտնվում է դրսում: Ժողովուրդն էլ մինչև վերջ մնում է թագավորի պես անխելք:
Հովհաննես Թումանյան պապիկ, ես սիրում եմ քեզ և քո հեքիաթները: Կուզեի քեզ նման հեքիաթներ գրել և քեզ նման բարի լինել:
Պատմում եմ իմ այսօրվա տպավորությունների մասին
Փետրվարի 19-ին մեր շատ սիրելի բանաստեղծ, գրող Հովհաննես Թումանյանի 150 ամյակն է: Այս անգամ գնացինք Մատենադարանի բակ, երգեցինք, խոսեցինք Թումանյանի մասին և իր բանաստեղծությունները կարդացինք: Շատ լավ անցավ: Հետո քայլքով գնացինք Խամաճիկների թատրոն և դիտեցինք Իսկական ընկեր ներկայացումը: Շատ հետաքրքիր էր ամեն բան: Կուզեմ միշտ այդպես ակտիվ մասնակցել բոլոր տոներին:
Հունվար ամսին ունեցանք ձմեռային ճամբար, եղան շատ հետաքրքիր օրեր: Գնացինք Իրինա Ռոդնինայի սահադաշտ, հավեսով սահեցինք: Ես այնտեղ առաջին անգամ էի լինում, բայց ինձ շատ դուր եկավ։ Հաջորդ անգամ անպայման էլի կգնամ: Հետո գնացինք Ջրվեժի արգելոց, սահնակ քշեցինք, ձնագնդի խաղացինք։ Շատ հետաքրքիր անցավ, որովհետև ես ձյուն շատ եմ սիրում: Ուզում եմ միշտ ունենալ հետաքրքիր, ուրախ ճամբարներ:
Այն ինչն է, ինչը,
Գազարագույն է, գազար չի,
Բայց շատ նման է գլխի,
Լույս է տալիս գիշերով,
Ճաշ են եփում շատ համով:
Աճում է հողի վրա, ձմերուկ չի,
Գազարագույն է, սեխ չի:
Այս տարի ես չգիտեի թե ինչ ուզեմ ձմեռ պապիկից և նա շատ գեղեցիկ անակնկալ արեց,նվիրելով ինձ շատ մեծ Կինդեր ձվիկ:Ես շատ ուրախացա ,շատ գեղեցիկ նվեր է:Շնորհակալություն ձմեռ պապիկ:
Սա մեր գեղեցիկ Երևանն է 2019 թվականին մուտք գործելիս : Թող միշտ լուսավոր և գեղեցիկ լինի մեր Երևանը:Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
Շնորհավոր լինի բոլորիս գալիք տարին, ուզում եմ լինի ուրախության, առողջության, լիքը նվերների, ուրախ անակնկալների, առատության տարի: Թող այս տարի շատ ձյուն գա:
Բարև սիրելի Ձմեռ պապիկ, ես քեզ շատ եմ կարոտում: Վերջապես մոտենում է բոլորիս շատ սիրելի տոնը՝ Ամանորը և մենք կրկին հանդիպելու ենք: Այս տարի ես շատ եմ օգնել մայրիկիս, հայրիկիս և իմ բակի ընկերներին: Կուզեի, որ այս տարի ձյուն բերեիր քեզ հետ: Ես քեզ կնվիրեմ իմ կախարդական լապտերը, որը գիշերով կլուսավորի քո ճանապարհը: Սիրելի Ձմեռ պապիկ, քեզ հետ բեր նաև խաղաղություն, մարդկանց առողջություն ու երջանկություն: Անհամբեր սպասում եմ քեզ: Կհանդիպենք ….
Երկիր, որտեղ ամեն ինչ ուրիշ էր
Կա մի երկիր, որտեղ շենքերն աճում են հողի տակից, իսկ տերևները թափվում են երկնքից: Այնտեղ երկինքը կանաչ է , իսկ ամպերը կարմիր են, քարերը միշտ աճում են քարանձավներում: Երբ արևը մայր է մտնում և հայտնվում է լուսինը, դառնում է տարբեր գույների: Անձրևի կաթիլները երգելով են թափվում ցած: Մարդիկ միշտ բարի են, կամեցող, ժպտերես, մաքրասեր և միշտ իրար օգնում են:
Այսօր գնացել էինք Ագարակ: Այնտեղ շատ հետաքրքիր էր ինձ համար: Կային շատ գեղեցիկ ձիեր՝ սև, շագանակագույն: Ինձ շատ դուր եկավ Գեներալը, շատ գեղեցիկ ձի էր: Ինձ հետ տարել էի խնձորներ, որ ձիերին կերակրեի: Սիրեցի նաև ձիերի ձագերին, տեսանք նաև էշին, շնիկներին, հավերին, հնդկահավերին, աղավնիներին, բադերին, սիրամարգին: Ամեն անգամ գնալիս ես ավելի եմ ուրախանում տեսնելով կենդանիներին, նրանք հրաշք են:
Ես ապրում եմ ՀԱԹ-ում Րաֆֆու 45 շենքի բակում: Մեր բակը շատ գեղեցիկ է, այնտեղ կա այգի, խաղասրահ, կան նաև մարզվելու սարքեր: Ամռանը ես և ընկերներս միշտ մարզվում ենք այնտեղ: Բակում կան շատ բալիկներ, բարի պապիկներ, տատիկներ։ Իմ օրը բակում շատ հետաքրքիր է անցնում: Իմ բակում ինձ դուր չի գալիս սղարանը, աղբի վիճակը, ծառերը քիչ են: Կուզեմ բակումս ավելացնել շատ ծառեր և ծաղիկներ, թող շատանան նաև երեխաները: Սիրում եմ ընկերներիս հետ մասնակցել բակի շաբաթօրյակներին, խնամել և խոսել ծառերի հետ:
Նրա վրա ոչ օդ կա, ոչ ջուր,
Նրա վրա փոսեր կան և լեռներ: