Սեպտեմբերի 25-ին ողջ դասարանով գնացինք Թեղենիս լեռ:Անցավ շատ հետաքրքիր ուրախ և անմոռաց:Սկզբում քայլեցինք գյուղի միջով ,հետո անտառով բարձրացանք դեպի լեռը և հաղթահարեցինք շատ բարձրունքներ մինչև ավարտին հասնելը: Ընթացքում հանգստացանք ,քննարկումներ արեցինք,վանքում երգեցինք ,վազվզեցինք,լիքը ծիծաղալի պատմություններ պատմեցինք: Առաջին սարի գագաթին հասնելուց ես նկատեցի ,որ այդտեղ ջուր կար և ասացի բոլորին ,հետո տեսա քարեր,որի վրայից ջուր էր գալիս ,ջուրը համեղ էր և սառը: Բնությունը շատ գեղեցիկ էր:Ես երբեք չեմ մոռանա այն ամենը ինչ տեսա և խորհուրդ կտամ ընկերներիս լինել Թեղենիս լեռան վրա:




