Posted in Մայրենի, Անհատական պլան, Իմ գրադարանը

Մայր արջը

Այս աշնանային արձակուրդներին մայրենի լեզվից ունեինք հանձնարարություն Տիգրան Հայրապետյան գրադարանից կարդալու ինչ որ գիրք։Ես ընտրեցի Վաղթանգ Անանյանին և կարդացի Մայր արջը ։ Շատ գեղեցիկ ,տխուր ,ուսուցողական պատմություն էր։ Պատմությունը հենց եղել էր հեղինակի՝ Վաղթանգ Անանյանի հետ,ով դեռ փոքր էր։ Նա ապրում էր Դիլիջանի գյուղերից մեկում ,որտեղ մեծացել էր աղքատ ընտանիքում ,նա շատ լավ ,աշխույժ,չարաճճի ,ընկերասեր փոքրիկ էր։ Աղքատության և հագուստ չունենալու պատճառով չէր գնում դպրոց,նրա շորերը միշտ կարկատած էին։Բայց միշտ օգնում էր տանեցիներին ,արածեցնելու էր տանում կենդանիներին,իր շատ մոտ ընկերոջ՝ Սիմոնի հետ ,ով նրա հետ աշխատում էր նույն մարդու մոտ։ Ամբողջ ընթացքում պատմում էր գեղեցիկ աշնան մասին ։ Հանկարծ մի օր սարի գլխին լինելով ինքն ու Սիմոնը տեսնում են քնաց արջիձագ, ում վրա քար գցելով վիրավորում են ,մայր արջը տեսնելով վիրավոր ձագին որոշում է վրեժ լուծել ։ Սիմոնն ու Վաղթանգը Սիմոնի սիրած աղջկա ՝Անահիտի համար որոշում են տաշտ պատրաստել ․ինչքան պատրաստում են արջը վրեժի համար գալիս և անտառով մեկ ջարդում է տաշտը քանի անգամ էլ պատրաստած լինեն։Վերջը պարզելով ,որ մայր արջն է ծառի վրա թագնված որոշում են չթողնել սայլն էլ փչացնի ։Արջը տեսնելով տղաներին որոշում է բարձրանալ ծառը և վրեժխնդիր լինել,օգնության է հասնում ծեր որսորդը ում օգնությամբ կացիններվ սպանում են մայր արջին։ Այդ պատմությունից հետո Վաղթանգ Անանյանը սիրելով որսը էլ երբեք չի սպանում ձագերին։ Իսկ ընկեր Սիմոնը չի ամուսնանում Անահիտի հետ ,դառնում է զինվոր ,բայց միչև վերջ էլ երկուսն էլ չեն մոռանում իրար։

Սիրածս հատվածը մոր մասին էր թե ինչպես է մայրը իր կյանքի գնով պաշտպանում իր երեխաներին։Այդպես են բոլոր մայրիկները։Ես շատ եմ սիրում իմ հոգատար ու բարի մայրիկիս։

Հերոսներից Սիմոնը շատ հավատարիմ էր Վաղթանգին ,նա չուներ ծնողներ ,հազիվ մի անգամ սիրահարվում է Անահիտին էն էլ անտառապահի տղա Ռուբենն է ամուսնանում աղջկա հետ։

Անտառապահ Ռուբենը չար մարդ էր նա հարուստ էր ,բայց չուներ բարի սիրտ։

Անահիտը վախկոտ էր ,նա շատ բարի էր,սիրում էր Սիմոնին ու մինչև տակիկ դառնալն էր չմոռացավ Սիմոնին։

Անտառապահները ուրախ ,կատակասեր մարդիկ էին։

Վաղթանգի ծնողները շատ սիրում էին իրենց որդուն ,բայց աղքատ լինելու պատճառով իրենց որդուն դպրոց չտվեցին։ Մայրը միշտ կարկատում էր որդու հագուստները։

<<Խորհուրդ կտամ իմ բոլոր ընկերներին կարդան Վաղթանգ Անանյանի պատմությունները ,շատ հետաքրքիր են հատկապես Մայր արջը շատ բարի և ուսուցողկան պատմություն է։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s