Posted in Մայրենի, Անհատական պլան

Ջանի Ռոդարի Տարօրինակ Հարցեր

Թեսթ 1
Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ամբո□ջ-ամբողջ
  2. ան□ամ-անգամ
  3. եր□եք-երբեք
  4. դար□ավ-դարձավ
  • Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած

բ/կամակոր   

/գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
  • վատն-լավն           

        սովորական-անսովոր

պարզ-բարդ

երկար-կարճ

  • Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
/դ/գարեջուր

  • Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը        ——ա———————————                   

բ/ հարցերին     —————————————                  

գ/ դարակները  —————————————                  

/դ/ խրճիթ          —————————————                   

  • Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:   
  • գոյական -դանակ,սպասք
  • ածական-երկար,զանազան
  • Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
    ա/ձանձրացնում է               ձանձրանալ
    բ/չէր կարողանում               չկարողանալ
    գ/դնեն                                     դնել
    դ/դարձավ                              դառնալ
  • Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա       ստվերը————————

ստորոգյալ     —բարդի ունի—————————

  • Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
/գ/ամբողջ տարին <
դ/ տարվա կեսը

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ: կաղամբ
                                      ————————————
  1. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
    Տղան հարցասեր էր ,նա միշտ ստեղծում էր հարցեր և չէր գտնում պատասխանները:

  2. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր <
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

  1. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
    Նա առանձնացավ բոլորից մի խրճիթում և սկսեց նորից հարցեր գրել ,բայց էլի որ ոք չկարողացան նրա հարցերին պատասխանել:
  2. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  3. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :
  4. Ինչո՞ւ թանաքը գրիչ ունի;
  5. Ինչու՞ լույսը լուսամփոփ ունի:
  6. Ինչու՞ էջերը գրքեր ունեն:
  7. ինչու՞ կմախքը գանգ ունի:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s