Posted in Մայրենի, Անհատական պլան

Մարկ Տվեն Թոմ Սոյերի արկածները

Թեսթ  4

Մարկ Տվեն
Թոմ  Սոյերի արկածները

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբա□տ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային  ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը:  Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փոր□ել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համ□երությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.

— Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

Պատասխան չկար:

— Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:

— Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:

— Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:

— Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:

— Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:

— Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:  Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

      դժբախտ

       շաբաթվա

      փորձել

համբերությունն

      
2. Գրի´ր տրված բառերի հականիշները.
    ա/ դժբախտ              բախտավոր
    բ/ ատելի                   սիրելի
   գ/ հիվանդ                 առողջ
   դ/անհետանալ         հայտնվել

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե  բառը: 

    / ա/ աստիճանաբար
     բ/   կարգին
     գ/ ավելի ուշ
     դ/շատ ուշ

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը. 

/ա/ դժբախտ-պարզ
բ/ փորացավ-բարդ
գ/ մորաքույր-բարդ
դ/ հիվանդություն-ածանցավոր

5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

/ա/ վերմակ-ածական
բ/  նշան-գոյական
գ/ ատամ-գոյական
դ/ դպրոց-գոյական

6.Ո՞րն է տրված նախադասության ենթական:
  Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:
ա/ հագուստները
բ/ մորաքույրը
/գ/ Սիդը 
դ/ իր

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական  նախադասություն:


 Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում:

Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց:

8.Հոմանիշ զույգերից  ո՞րն է սխալ.
ա/ մտածել-մտորել
բ/փնտրել — որոնել
գ/ լսել — ականջ դնել
/դ/բնական – արհեստական

9.Վերնագրի´ր տեքստը:

 Տանջված Թոմ Սոյերը


 10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են  թողած կետադրական նշաններ:   

  Լրացրո՛ւ  դրանք:

11.Գրի´ր  մեկ բառով.
ա/ մոր քույրը                  մորաքույր

բ/ միտք անել                  մտածել
գ/ ման գալ                      փնտրել

դ/ որոշում կայացնել   որոշել

12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Ջելսոմինոն իրեն դժբախտ զգում:

Որովհետև նա պետք է գնար դպրոց:

   
13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:

Որովհետև գերության օրերը գալիս էին իրար հետևից:

14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:

Որ դասի չգնար:

15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀
ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
/բ/պահում էր որպես պահեստային ցավ
գ/չէր մտածել այդ մասին
դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր

Posted in Մայրենի, Անհատական պլան, Բառարան

Սասնա Ծռեր բառարան

զարմով-սերունդ

դյութազուն-հերոս

իշխել-թագավորել

ահեղ-սարսափելի

թնդում-դղրդալ

հոնքերը-ունքեր

դուշման-թշնամի

1,Առյուծ Մհերը

2 -Հրեշտակի լուրը Առյուծ-Մհերին

3.Պարտություն

4,Դավիթ հսկան

5,Սասմա քաղաքը

6.Վայրի գազան

7,Հորեղբոր այցը Դավիթին

8,Նախրորդ հսկան

9,Նետ-աղեղ

10,Մսրա թագավոր

11,Որսասար

12,Մարուրա վանքը

13,Մսրա մելիք

14Լաց ու թաց

15,Հայով պահապան

16,Քաղաքի ծառան

17,Սասուն կանայք

18,Անհամար զորք

19,Հրեղեն ձին ու թուր կեծակին

20,Օհանի երգը

21,Դավթի կոչը

22,Օհանի երազը

23,Օհանը փնտրում է Դավթին

24,Կռիվը

Դավթին վերաբերվող խոսքեր

հսկա Դավիթը,առյուծի կորյուն, հովիվ հսկան, ձենը ահավոր, կրակ Դավիթ, որբ անտեր, Սասմա Դավիթ, հայոց պահապան, խենթ, ղոչաղ, հաղթբացուկ, նորելուք Դավիթ, ահեղ:

Հերոսների անվանումները

Առյուծ Մհեր,Սասունցի Դավիթ,Մսրա Մելիք,Ձենով Օհան,ԹորոսԲադի, Կոզբադի,
Սյուդի, Չարխադի,քույրեր

Նկարում Ձենով Օհանն է,կարծում եմ հետաքրքրի նկար է ստացվել: