Posted in Մայրենի, Անհատական պլան

Ջաննի Ռոդարի: Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Без названия (2)

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:  Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյուններինրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□  քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին, բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

վար□-վարդ
կո□քին-կողքին

ան□ամ-անգամ

տար□րինակ-տարօրինակ

 2.  Փուշ  բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:
1.Փշոտ վարդը ծակեց մատս:

2.Նրա փշոտ բառերը վիրավորեցին ընկերոջս:

3. Ի՞նչ է նշանակում  պուրակ  բառը.

ա/ բանջարանոց

բ/ արտ

գ/ զբոսայգի<

դ/ ծաղկի խանութ

4. Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:
որտեղ-բարդ

մատ-պարզ

 կլոր-պարզ

 քաղաքային-բարդ քաղաք-ային-ածանցավոր

գրիչը-ածանցաոր
5. Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դո՛ւրս գրիր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:

գոյական-Տներն,անկյունների

ածական-սուր

բայ-կառուցված էին 

6. Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ճամփորդեց -ճամփորդել
բ/պետք է վճարեք-վճարել
գ/ասաց—ասել
դ/երազում էր—երազել

7. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:
Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:

8. Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր:
բ/Խաչն իմն է զորությունը ես գիտեմ:
գ/Փողոցում գտել ես փողոցում էլ կկորցնես:
դ/Էսօրվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն

Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար:

Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

10. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Հողից վերև՝
Փոքրիկ արև,
Վրան՝ հազար
Սերմ ու տերև:
Արևածաղիկ

11. Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
Բերանը

12. Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
Ջովանինոն հայտնվել էր անսուր երկրում ,որտեղ սուր ծայրով ոչինչ չկար,ամեն բան կլոր էր:

13.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
Պարեկը նշանակեց նրան տուգանք գումարի կեսը և երկու ապտակ պարեկին ,վարդը առանց օրենքի իմացության քաղելու համար:

14. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը<<
դ/որովհետև միամիտ էր

15. Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

Այո ,որովհետև այդտեղ ամեն բան անսովոր է առանց սուր ծայրի և ամեն բան օրենքով է միայն:

Posted in Մայրենի, Անհատական պլան

Ջաննի Ռոդարի Անտեսանելի Տոնինոյի արկածները

Այս արձակուրդին ես կարդացի Ջաննի Ռոդարի Անտեսանելի Տոնինոյի արկածները:Շատ հետաքրքիր և արկածային գիրք էր,շատ հավանեցի հատկապես ամբողջ 6-րդ գլուխը, որը վերաբերվում էր Տոնինոյին և իր մայրիկին ,Տոնինոն ցավում էր ,որ էլ մայիրիկը իր գլուխը չէր շոյելու ,խոսելու նրա հետ ,նա շատ հուսահատ էր ,միայն ուրախացել էր այն բանից ,որ ուսուցիչը նրան դաս չէր հարցնու իր ծնունդի օրով:

Տեսնում եք անտեսանելի լինելն էլ իր խնդիրները ունի ,դու մնում էս լռիվ միայնակ:

Տոնինոյի երազանքը կատարվեց ,նա դարձավ տեսանելի և երկար իրեն հայելու մեջ ուսումնասիրելուց հետո հասկացավ,որ ամեն ինչ իր տեղում է ,իր վրա ոչինչ փոփոխված չէ:

Ես նույնպես կցանկանայի դառնալ անտեսանելի ,բայց մի բառով դառնայի տեսանելի ,այդպես շատ բան ավել կիմանայի ,քան հիմա գիտեմ:

Խորհուրդ կտամ բոլորին կարդալ չարաճճի ,հետաքրքրասեր,ժիր Տոնինոյի արկածները և մեզ պատկերացնել նրա դերում: