Posted in Հայրենագիտություն, Անհատական պլան

ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հայկական ճարտարապետություն, ճարտարապետական ոճ է, որ ստեղծվել և
օգտագործվում է հայ ժողովրդի կողմից Հայկական լեռնաշխարհում և նրա սահմաններից
դուրսֈ
Հայկական ճարտարապետությունը խարսխված է ազգային մշակույթի հարուստ
ավանդույթների վրաֈ Կարևոր են նաև այլ ժողովուրդների հետ մշակութային շփումներն
ու փոխազդեցություններըֈ Հայրենի և օտար հեղինակներից շատերը նշել են հայկական
միջնադարյան ճարտարապետության ազդեցությունը Արևմտյան Եվրոպայի
ճարտարապետության վրաֈ
Հայ մշակույթի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի ճարտարապետությունըֈ
Հայաստանը հաճախ են անվանում բացօթյա թանգարան, որտեղ ամենուրեք կարելի է
տեսնել տարբեր դարերում ստեղծված ճարտարապետական հուշարձաններֈ
Միջնադարյան ճարտարապետական կառույցները վկայում են, որ դրանք կառուցվել են
մեծ փորձ և հմտություն ունեցող բարձրակարգ վարպետների կողմիցֈ Այս կամ այն
կառույցի վրա աշխատող վարպետների ղեկավարը ճարտարապետն էրֈ Նա ոչ միայն
անմիջականորեն վերահսկում էր շինարարական աշխատանքը, այլև պետք է կազմեր
կառույցի կարևոր հատվածների մանրակերտըֈ Ճարտարապետի ցուցումով էր
տեղադրվում ամեն մի հանգույց, ամեն մի զարդանախշֈ
Իրենց մատյաններում հայ պատմիչները, ցավոք, քիչ տեղեկություններ են հաղորդում այդ
հրաշալի կառույցները ստեղծած վարպետների մասինֈ Ընդամենը մի քանի տասնյակ
անուններ են մեզ հասելֈ Միջնադարի հայ նշանավոր ճարտարապետներ էին Մանուելը,
Տրդատը, Մոմիկը և ուրիշներֈ
Մանուել, Տրդատ, Մոմիկ
Մանուելը Վասպուրականի Արծրունյաց թագավորական տան գլխավոր ճարտարապետքանդակագործն էրֈ 10-րդ դարի սկզբին, Գագիկ Արծրունի թագավորի օրոք, Ոստան և
Աղթամար քաղաքներում նա կառուցում է նավահանգիստներ և պալատներ, տաճարներ
ու զբոսավայրերֈ Ոստան քաղաքում նա հիմնադրում է մի շքեղ պալատ, որն ուներ
ընդարձակ, նկարազարդ և լուսավոր դահլիճներ, բազմաթիվ սենյակներ, որոնցից
հիանալի տեսարաններ էին բացվում դեպի հեռավոր հորիզոնն ու լճի ջրերըֈ Մի
ընդարձակ պալատ էլ Մանուելը կառուցում է Աղթամարումֈ
Պալատից քիչ հեռու Սուրբ Խաչ հրաշալի եկեղեցին էր, որը կանգուն է մնացել մինչև մեր
օրերըֈ Տաճարի պատերը քանդակված են հրաշալի զարդանախշերով: Աղթամարի
տաճարի կառուցումից տասնամյակներ անց Հայաստանի հյուսիսումԲագրատունյաց Անի մայրաքաղաքում, հռչակվեց մեկ ուրիշ մեծ վարպետի Տրդատ ճարտարապետի
անունը։ Տրդատի անունը հայտնի էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից
դուրսֈ
1001 թ. Տրդատն ավարտեց Անիի Մայր տաճարի կառուցումըֈ Այնուհետև նա ձեռնամուխ
եղավ զվարթնոցատիպ Սուրբ Գրիգոր կամ Գագկաշեն տաճարի կառուցմանն Անիումֈ
Մայրաքաղաքի այդ նշանավոր տաճարը նման էր Զվարթնոցին, բայց նույնությամբ չէր
կրկնում այնֈ Տրդատի ստեղծագործությունն իր որոշակի ազդեցությունն ունեցավ հայ
ճարտարապետական արվեստի հետագա զարգացման վրաֈ
13-14-րդ դդ. հայ ճարտարապետության նշանավոր դեմքերից է Մոմիկըֈ Նա Սյունյաց
Օրբելյան իշխանական տան ճարտարապետն էրֈ Մոմիկը միաժամանակ նաև
քանդակագործ էր և նկարիչֈ Մոմիկի ուշագրավ գործերից են Օրբելյանների ամառային
նստավայրումԵղեգիսում կառուցված Զորաց եկեղեցին, Նորավանքի երկհարկ դամբարանեկեղեցին, ինքնատիպ խաչքարեր և մանրանկարներֈ Իր վերակառուցած Նորավանքում Մոմիկի հիշատակը հավերժացնող մի համեստ խաչքար կա կանգնեցված
նրա աշակերտների կողմիցֈ
Հայկական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը,
գեղարվեստական հարուստ ավանդույթները և հատկապես ազգային ինքնատիպությունը,
որը, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից,
պայմանավորված է նաև տեղական շինանյութերի, հատկապես տուֆի
բազմազանությամբ ու գեղարվեստաֆիզիկական հատկանիշներովֈ

  1. Ի՞նչ դեր ուներ ճարտարապետը միջնադարյան կառույցների
    ստեղծման աշխատանքում։
  2. Այս կամ այն կառույցի վրա աշխատող վարպետների ղեկավարը ճարտարապետն էր:Նա ոչ միայն անմիջականորեն վերահսկում էր շինարարական աշխատանքը, այլև պետք է կազմեր կառույցի կարևոր հատվածների մանրակերտը: Ճարտարապետի ցուցումով էր տեղադրվում ամեն մի հանգույց, ամեն մի զարդանախշ:
  3. Միջնադարի ի՞նչ նշանավոր հայ ճարտարապետներ գիտեք։
    Համառոտ պատմե՛ք նրանց գործերի մասին։
  4. Միջնադարի հայ նշանավոր ճարտարապետներ էին Մանուելը,Տրդատը, Մոմիկը և ուրիշներ։Մանուելը Վասպուրականի Արծրունյաց թագավորական տան գլխավոր ճարտարապետքանդակագործն էր:Նա կառուցել է մի շարք կառույցներ Աղթամար քաղաքում:Աղթամար քաղաքներում նա կառուցում է նավահանգիստներ և պալատներ, տաճարներ ու զբոսավայրեր: Ոստան քաղաքում նա հիմնադրում է մի շքեղ պալատ:
  5. 1001 թ. Տրդատն ավարտեց Անիի Մայր տաճարի կառուցումը: Այնուհետև նա ձեռնամուխ եղավ զվարթնոցատիպ Սուրբ Գրիգոր կամ Գագկաշեն տաճարի կառուցմանն Անիում:Մայրաքաղաքի այդ նշանավոր տաճարը նման էր Զվարթնոցին, բայց նույնությամբ չէր կրկնում այն:Տրդատի ստեղծագործությունն իր որոշակի ազդեցությունն ունեցավ հայ ճարտարապետական արվեստի հետագա զարգացման վրա:
  6. 13-14-րդ դդ. հայ ճարտարապետության նշանավոր դեմքերից է Մոմիկը: Նա Սյունյաց Օրբելյան իշխանական տան ճարտարապետն էր: Մոմիկը միաժամանակ նաև քանդակագործ էր և նկարիչ: Մոմիկի ուշագրավ գործերից են Օրբելյանների ամառային նստավայրում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s