Posted in Նախագծեր, Անհատական պլան, տեխնոլոգիա

Կոլաժ

Պատրաստել եմ կոլաժ մատիտներով ,գունավոր թղթով,գունավոր անձեռովիկներով ՝կարմիր և սպիտակ գույնով:

Նկարել եմ ծառ,որը կախարդական է երբ ծաղկում է գետնին հայտնվում են ոսկիներ բարի մարդիկ երբ գտնում են ոսկիները դառնում են հարուստ և երջանիկ:Ահա իմ կոլաժը և պատրաստման ընթացքը:

Posted in Մաթեմատիկա, Անհատական պլան

Մաթեմատիկա 20.04.20-30.04.20

Վարժ. 744

3×25=75կմ

3×15=45կմ

3×20=60կմ

Վարժ. 745

3×100=300

3×85=255

90×3=270

Վարժ 746

ա/800×3=2400կմ/ժ

բ/12մ/րx10=120մ/ր

գ/8×15=120կմ/վ

վարժ 747

ժամանակ արագություն ճանապարհ

ավտոմեքենա 4 90 360

գնացք 4 85 340

Վարժ 748

90×3=270կմ

360-270=90կմ

Պատ՝90կմշ

բ,

130×30=3900

5300-3900=1400մ

Պատ՝1400մ

վարժ750

75×2=150

60×2=120

150-120=30

Պատ՝30կմ

վարժ753

4×245=980

Պատ՝980լ

բ,

3150:210=15

Պատ՝15ժ

վարժ756

42:2=21

Պատ՝21

վարժ757

2հազ.+3հ.+1մ=2301

4հազ+8հ+3տ+8մ=4838

3000+1+6+5=3165

3×10000+100×10+2×1+50+1×5=31255

վարժ761

1.80 2.100 3.120

վարժ762

ավտոմեքենան 3ժ 80արագություն 240կմ

ավտոբուս 4ժ 60արագություն 240կմ

վարժ763

80×2=160

100×2=200

160+200=360

Պատ՝360կմ

բ,

2×18=36

2×15=30

36+30=66կմ

վարժ768

5×180=900

4000-900=3100

Պատ՝3100լ

բ,

150×4=600

120×4=480

600+480=1080

5000-1080=3920

Պատ՝3920լ

վարժ771

ա,

3023մ=3կմ 23մ

452սմ=4մ 52սմ

324մմ=300սմ 24մմ

բ,

60220գ=60կգ220գ

4052կգ=52ց 4կգ

3004կգ=3տ 4կգ

վարժ774

նուռ310

տանձ270

խնձոր260

վարժ779

90 140 100

վարժ780

ավտոմեքենան 4ժ 90արագ 360կմ

ավտոբուս 7ժ 60արագ 360կմ

վարժ781

4×60=240

60+20=80

240:80=3

Պատ՝3ժ

բ

450:50=9

450:30=15

15+9=24

Պատ՝24ր

վարժ787

2209+2316=4525

25×181=4525

6710-2185=4525

366525:81=4525

բ,

1515+1885=3400

17×200=3400

6616-3216=3400

40800:12=3400

Posted in Անհատական պլան, Բնագիտություն

Բակտերիաների դերը բնության մեջ

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:  Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:
Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Բակտերիաները  տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:
Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու  ճանապարհով:Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:
Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:   Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):
Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն:  Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները:

Բակտերիաների մասին գիտությունն ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների:
  2. Բակտերիաներ կան ամենուրեք՝օդում,հողում,ջրում և այլն:
  3. Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
  4. Բակտերիաները աչքի համար անտեսանելի են,միաբջիջ են,նրանց կարող են տեսնել միայն մանրադիտակով:Բակտերիաները լինում են տարբեր ձևերի օրինակ՝գնդաձև,սպիրալաձև ,ստորակետաձև:Նրանք բազմանում են կիսման եղանակով:Լինում են օգտակար և վնասակար:
  5. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:
  6. Բացահայտել է Անտոնի վան Լևենհուկը,մանրադիտակի օգնությամբ:
  7. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:
  8. Իրենց արտաքին տեսքով են պաշտպանվում անբարենպաստ պայմաններից:
  9. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:
  10. Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:
  11. Ինչու՞են բակտերիաներն անվանում մարդու և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ:
  12. Որովհետև բարեկամները օգնում են մարդուն ապրելու,կենսագործելու հարցում:Թշնամիները վտանգավոր են օրգանիզմի համար առաջացնում եմ տարբեր հիվանդություններ՝Ջրծաղիկ,Խոզուկ,Խոլերա,Կարմրախտ:
  13. Ի՞նչ  դեր ունեն բակտերիաները  բնության մեջ :
  14. Մասնակցում են կենդանիների,բույսերի,մարդու սննդառությանը ,աճին և զարգացմանը:
Posted in Մայրենի, Անհատական պլան

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 2)

images (1)

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դար□ավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

— Սա ի՞նչ առարկա է:

— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խոր□րդավոր հայտնության գա□տնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա (ընկնել) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փոր□եցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապել): Ցից էլ կտամ:

— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

— Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

— Բայց ո՞ւր կարող է գնալ:

— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ (տխրել), հետո շարունակեց.

— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    դար□ավ-դարձավ

գա□տնիքը-գաղտնիք

փոր□եցի-փորձեցի

խոր□րդավոր-խորհրդավոր

  1. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

/ա/ չընդհատվող

բ/ ընդհանուր

գ/ընդհանրապես

դ/ հատ-հատ

  1. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.
    պարզ-բարդ

գեղեցիկ-տգեղ

 երկար-կարճ

ուղիղ-ծուռ

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

ա/ մեղմորեն – ածանցավոր

բ/ ինքնաթիռ — բարդ

գ/ մանչուկ — ածանցավոր

/դ/ տուն – ածանցավոր:

  1. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

ա/ հարց-հարցեր

բ/ նկար-նկարներ

գ/ գառ-գառներ

դ/ մոլորակ-մոլորակներ

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

Ո՞րն  է  սխալ.

ա/երկար — ածական

բ/ մոլորակ – գոյական

գ/ ինքնաթիռ – գոյական

/դ/ փոքրիկ — թվական

  1. Դու՛րս գրիր տեքստի մեջ փակագծերում  առնված   բայերը  և   դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանե-ցրո՛ւ տեքստին):

(տեսնել)                            տեսավ

(ընկնել)                            ընկավ

(կապել)                        կապես

(տխրել)                          տխրեց

  1. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

Նա գլուխը մեղմորեն օրորում էր:
ենթակա        գլուխը

ստորոգյալ   օրորում էր

  1. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական  նախադասություն:
    Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ:

  1. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ :

__________________________________________________________________________________

  1. Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
  2. Զրնգուն
  3. գեղեցիկ

  1. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում//////////

գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

  1. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.
    — Սա ի՞նչ առարկա է:
  1. Հեղինակի կարծիքով ̀ ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.
    — Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

  1. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:

Քանի որ մոլորակը կլոր է ,ինչպես էլ գնաս էլի հետ կգաս նույն տեղը: