Այս տարի ունեցանք շատ հետաքրքրի ուսումնական և տարբերվող շրջան,հետաքրքրի էր մի քիչ էլ տխուր հեռավար սովորել ,սակայն դա էլ ունի իր դրական կողմերը:Ունեցանք ազատ շատ ժամանակ ավելի լավ սովորելու համար: Ահա Ձեզ եմ ներկայացնում 3-րդ ուսումնական շրջանի իմ կատարած բոլոր առաջադրանքները:
Քանի որ ես ծնվել եմ Գյումրիում ,ես կպատմեմ իմ ծննդավայրից:
Գյումրի (ի սկզբանե Կումայրի,Կումայրի-գրաբարով նշանակում է ,,Շտեմարան,, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի[2], 1840—1924 թվականներին՝ Ալեքսանդրապոլ, 1924—1990 թվականներին՝ Լենինական, 1990—1992[3] թվականներին Կումայրի), բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թվականի դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թվականից։Գյումրին Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է:
Գյումրին ունի նաև իր զինանշանը՝զինանշանը հաստատվել է 2001 թվականին։
Սա էլ Գյումրու դրոշը
Քաղաքի դրոշը ավագանու կողմից հաստատվել է 2011 թվականին։ Այն սպիտակ գույնի է՝ ոսկեզօծ երիզով։ Դրոշի կենտրոնում գտնվում է կարմիր խաչը՝ հովազի ոսկեգույն պատկերով։
Քաղաքի խորհրդանիշ է համարվում նաև մուշուրբան: 21-րդ դարում գյումրեցիների մոտ սովորություն էր դարձել հյուրերին մուշուրբա նվիրելը (մուշուրբան պղնձե ջրաման է, որի մեջ ջուրը պահում է իր սառնությունը և խմելիս կլկլոց է լսվում, որի համար էլ անվանում են կլկլան)։ 2013 թվականին Գյումրիում կանգնեցվել է Մուշուրբայի արձանը:
Գյուրու խոհանոցը
Գյումրու կարևոր հատկանիշներից մեկն է նաև ավանդական խոհանոցը։ Գյումրու ամենօրյա կերակրատեսակները բազմազան են՝ տարբեր տեսակի շիլաներ, փլավներ, ապուրներ, որոնք կոչվում են բաղկացուցիչ հիմնական մասի անունով՝ ոսպով, բլղուրով, բրնձով և չորթանով փլավներ, չրով թիրիթ, շաղգամով յայնի, կորկոտապուր, պոչով ապուր, թանով ապուր, հառլապուր և այլն։
Տոնական օրերին գյումրեցու հարգի կերակրատեսակներից են թաթար բորակին, դոլման, սաթրի քյուֆթան, քարի քյուֆթան, ղազան խորովածը, թավա քիֆթասին, չանաղը, թավան, քյալլան (կովի գլխից պատրաստվող կերակուր) և այլն։ Այս վերջին երեքը Ալեքսանդրապոլում հարգի կերակուրներ էին հատկապես արհեստավորների շրջանում։ Սրանք, ինչպես նաև գաթան, փախլավան, շաքարլոխումին, սհանչորակին (բիսկվիթ) պատրաստում էին փռում։ Ծիսական կերակուրներն էին՝ Ամանորի պասուց դոլման, կաղանդի գաթան (տարեհացը), տարբեր պատկերներով կարկանդակները, Ծննդյան տոնիհարիսան, Տրնդեզի խեձախը (աղանձ), Սբ. Սարգսի փոխինդով խաշիլն ու կարկանդակները, Զատկի ջեյեզով փլավը, Սբ. Խաչի քյաշքյան, Համբարձման կաթնապուրը, մատաղը, հոգեհացի խաշլաման և այլն։ Գյումրվա քաղաքային կերակուրները տարբերվում էին որոշակի նրբաքիմք առանձնահատկություններով ու քաղցր ուտելիքների առատությամբ։ Այդպիսիք էին քիշմիշով սոուսը, դդմով, քիշմիշով, մեղրով (կամ շաքարով) ճաշը, տապակած ծիրանի չիրը, ջեյեզով փլավը (քիշմիշով, ծիրանի, սև սալորի չրերով ու նշով), չորացրած սպիտակ թթով ձվածեղը, խուրմով ձվածեղը, պաստեղով ձվածեղը, ղայմաղը (մեղրուսեր), հասութան, զուրբիան։ Խաղողի թփով դոլման նույնիսկ կերել են շաքարի փոշով ու դարչինով։
Գյումրիում, ինչպես ամանորյա, այնպես էլ տոնածիսական հացկերույթի պարտադիր մաս է կազմում խմիչքը։ Ալեքսանդրապոլցի տղամարդկանց սիրած ալկոհոլային խմիչքը օղին էր, որը մինչև օրս էլ պահպանվել է գյումրեցիների կենցաղում, առանց որի տոնական սեղան չեն նստում։ 19-րդ դարի կեսերից լայն տարածում ստացավ գարեջուրը և շատ շուտով այն իր հատուկ տեղը գրավեց ալեքսանդրապոլցի տղամարդկանց սննդակարգում։ Քաղաքում մեծ թիվ էին կազմում պանդոկները, գինետները (միկիտան) և գարեջրատներն ու կրպակները, որտեղ արհեստավորները և տարբեր գործերով քաղաք եկած հյուրերը, մի կտոր հաց էին ուտում, որը ուղեկցվում էր թունդ խմիչքների տարբեր չափաբաժիններով։ Քաղաքային կենցաղում լայնորեն տարածված են նաև սուրճը (Ալեքսանդրապոլում սև սուրճին զուգահեռ օգտագործում էին բոված-աղացած գարուց պատրաստված ըմպելիքը՝ «ղայֆան») և թեյը, որոնցով հյուրասիրում են հյուրերին։ Ալեքսանդրապոլում տղամարդիկ սիրում էին սուրճ խմել նաև սրճարաններում (ղայֆախանա) և համքարական ակումբներում (կլուբներ), որտեղ զրուցում էին քաղաքականությունից, քաղաքի անցուդարձից, գործարքներ էին կնքում, կամ, որն ավելի ընդունված էր՝ ունկնդրում էին հայտնի աշուղների երգերը:
Ահա իմ ճաշակած Քյալլան
Մշակույթը
Գյումրին ունի հզոր մշակութային կոլորիտ։ Հնուց ի վեր Գյումրին եղել է արվեստների և արհեստների քաղաք։ Քաղաքի վարպետները բազմաթիվ շենքեր ու եկեղեցիներ են հրաշակերտել, որոնցից շատերը պահպանվել ու հասել են մեզ։ Քաղաքը լի է արձաններով ու հուշարձաններով, գեղեցիկ այգիներով ու պուրակներով։ Գյումրին այն եզակի քաղաքներից է, որտեղ ճարտարապետները աշխատել են պահել ու պահպանել Գյումրվա ուրույն ճարտարապետությունը, որի հիմքում ընկած են Անիի և Կարսի ճարտարապետական ոճերը։
Քաղաքն աչքի է ընկել իր աշուղներով, որոնք իրար հետ մրցումներ են կազմակերպել։ Աշուղների պատվին նույնիսկ արձան է կանգնվեցել։Քաղաքում զարգացած է եղել արհեստագործությունը։
Գյումրին հայտնի է իր ուրույն ճարտարապետությամբ։ Գյումրվա ճարտարապետությունն իր ոճը վերցրել է Կարսից, և բավականանին նմանատիպ շինություններ կարելի է գտնել այդ երկու քաղաքների միջև։ Գյումրու շինություններից շատերը քանդակազարդ են, ունեն աղեղնաձև կամարներով եզերվող լուսամուտներ և մուտքեր։ Շինությունները հիմնականում կառուցվել են սև և կարմիր տուֆով։
Եկեղեցիները
Գյումրի քաղաքը հարուստ է եկեղեցիներով, որոնցից շատերն իրար մոտ են գտնվում։ Ընդհանուր առմամբ ողջ պատմության ընթացքում Գյումրիում 16 եկեղեցի է կառուցվել և մի կաթոլիկ եկեղեցի էլ կառուցվում է 2013 թ. դրությամբ։ Այդ եկեղեցիներից 5-ը ռուսական զորամասային եկեղեցիներ են, մեկը՝ հայ կաթոլիկ, մյուսն էլ՝ հունական։Քաղաքի գլխավոր եկեղեցին Սուրբ Յոթ Վերքն է, որը կառուցվել է 1874—1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց հրապարակում։ Եկեղեցու իրական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն վերանվանվել է Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի «Յեօթն խոցից» սրբապատկերի, որն ըստ Ղ. Ալիշանի՝ նկարել է Ղուկաս Ավետարանիչը և Հայաստան է բերել Գրիգոր Մագիստրոսը։ Նկարում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Ես շատ եմ սիրում այդ եկեղեցին :
Սպորտ
Գյումրին հայտնի է նաև իր սպորտով,տվել է Հայստանին շատ հայտնի և ուժեղ մարզիկներ:Հայտնի է սպոտից շանրամարտով,ըմբշամարտով:Մարզիկներից Յուրի Վարդանյան,Նազիկ Ավդալյան,Արթուր Ալեքսանյան,Տիգրան Մարտիրոսյաններ,Գեվորգ Դավթյան և այլոք:
Գյումրին հայտնի է նաև իր հումորով,ամեն գյումրեցի ունի յուրահատուկ հումոր: