Posted in Անհատական պլան, Բնագիտություն, Կանաչ գոտի

Քրիզանթեմ

Ծաղկի անվանումըՔրիզանթեմ (լատ.՝ Chrysanthemum), ոսկեծաղիկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորների) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է քրիզանթեմի շուրջ 150 տեսակ՝ տարածված ԵվրոպայումԱսիայում և Աֆրիկայում։

Նկարագրությունը-0,5-1,5 մ բարձրությամբ կանգուն ցողուններով թփիկներ են։ Տերևները ամբողջաեզր են կամ փետրաձև կտրտված, մուգ կանաչ, ծաղիկները՝ լեզվակավոր են, զամբյուղներում հավաքված։ Ծաղկում է խոր աշնանը։ Բազմանում է ցողունային, տերևային կտրոններով, թփերի մեխանիկական կիսումով, ընտրասերումնաբանական նպատակով՝ նաև սերմերով։ Ծաղկում է աշնանը։

Կիրառությունը-Օգտագործվում են դեկորատիվ պարտեզագործության մեջ։ Աչքի է ընկնում իր բազմապիսի գունավորումներով։ Բարձր են գնահատվում սպիտակ, խոշորածաղիկ, բազմապսակաթերթ տեսակները և սորտերը։

ՀնդկաստանումՉինաստանում և շրջակա երկրներում քրիզանթեմի ընձյուղները, տերևները և ծաղկաբույլերն օգտագործվում են սննդում։ Քրիզանթեմը լայնորեն օգտագործվում է չինական բժշկության մեջ։

ՏարածումըԵրևանի բուսաբանական այգում աճեցվել է քրիզանթեմի ավելի քան 100 տեսակ։ Հայաստանում առավել տարածված են սպիտակ, ոսկե անձրև, խոշորածաղիկ, մանրածաղիկ, գեբե և այլ տեսակներ։ Օգտագործվում է գեղազարդիչ ծաղկագործության մեջ և կտրած ծաղիկներ ստանալու նպատակով։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s