
Նախագծի ընթացքը ընտանեկան դպրոցում
- Տնից դուրս գալիս, զբոսնելիս, հեծանվավարության, տրանսպորտային երթևեկության ժամանակ սովորողները ընտանիքի անդամների հետ չափում են այն հեռավորությունը՝ ճանապարհը, որն անցնում են:
- Ճանապարհն անցնելիս սովորողները չափում են այն ժամանակը, որի ընթացքում անցնում են ճանապարհը:
- Ճանապարհն ու ժամանակը ֆիքսելուց հետո սովորողները կազմում են խնդիր և հաշվում արագությունը։(կարող են լուծել նաև հակադարձ խնդիրներ՝ գտնել ճանապարհը, եթե ունենք ժամանակն ու արագությունը, գտնել ժամանակը, եթե ունենք արագությունն ու ճանապարհը)։
- Արդյունքները գրանցում ենք բլոգներում՝ տեքստային տարբերակներով կամ տեսանյութերով։
Անհրաժեշտ գործիքներ- Բջջային հեռախոսներ՝ ժամանակաչափ, քարտեզ, որում նշված է հեռավորությունը, ծրագրեր, որոնք ընթացքում չափում են հեռավորությունը և այլն։
Ես ընտանիքիս հետ այսօր դուրս էինք եկել զբոսանքի, ժամանակաչափ պահելով զբոսնել ենք 2 ժամ,անցել ենք 6 կմ:
Հիմա հարցը ի՞նչ արագությամբ ենք մենք անցել ճանապարհը:
Մենք գիտենք որ եթե հայտնի չէ արագությունը, ճանապարհը բաժանում ենք ժամանակի վրա:
Հետևաբար ՝V=S/T V=6:2 V=3
Պատ.՝ 3կմ/ժ արագությամբ ենք անցել ճանապարհը: