Posted in Բնագիտություն, տեխնոլոգիա

Երկրագործական աշխատանքներ

Ընկեր Անժելայի և ընկեր Տաթևի  հետ կատարեցինք տարբեր աշխատանքներ: Միջավայրը խնամեցինք,  բարեկարգեցինք: Այնուհետև կտորները կտրատեցինք փոքր չափսերի՝ քողարկիչ ցանց պատրաստելու համար:

Posted in Русский язык

Главные реки

  1. Что было задано на дом?
  2. Было задано выучить кусочек из одного стихотворения Некрасова и главные реки Америки. 
  3. Почему мальчик не выполнил домашнего задания?
  4. Потому что мальчик хотел змею отправить космос и забыл про домошных задание.
  5. Кого вызвала к доске Раиса Ивановна?
  6. Первым Короблева.
  7. Почему у мальчика испортилось настроение?
  8. Потому что его вызивали к даске а он не выучил домашнее задание
  9. Как попытался Петя помочь Кораблёву?
  10. Петя паказал длиную газету и на ней что-то намалевано чернилами, толсто намалевано, наверное, он пальцем писал. 
  11. Какую клятву дал себе мальчик?
  12. Что будет всегда учить свои уроки.
  13. К данным словам подберите из текста слова с противоположным значением.
    Скучно-интересно
  14. попрощаться-поздороваться
  15. невоспитанный-вежливый
  16. поднялось настроение-испортилось настроение
  17. забыть-не забывать
    шум-тишина
  18. первый (ряд)- последний ряд
  19. никогда-всегда
    Напишите вместо точек подходящие слова.
    Плохое настроение, домашное задание, нормальная школа, легкий хвостовый
    змей, последний ряд, девятый класс, маленькие буквы, интересные уроки.
  20. На ель села птица. Коля ел фрукты. У мальчика есть яблоки. Моя сестра ест кашу. 5. У Миши новая тетрадь сильный. Рабочие привезли угол. Они свалили уголь в угол . На лугу был конь . Подготовьтесь писать под диктовку. На столе тетрадь. Идёт дождь. Сегодня солнечный день. Мальчик ест апельсин. В лесу на поляне росли колокольчики и васильки. Лев – сильный зверь. Ученики начали писать диктант. Наступил сентябрь. У ученика букварь. Белый голубь в небе кружит.
Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Քննարկվող հարցեր․
1․ Որո՞նք են երկարության չափման միավորները։-մմ,սմ,դմ,մ,կմ
2․ Որո՞նք են զանգվածի չափման միավորները։-մգ,գ,կգ,ց,տ
3․ Որո՞նք են ժամանակի չափման միավորները։ -մ մ,վ,ր,ժ,օր,շաբաթ,ամիս,տարի,դար,հազարամյակ
4․ Որո՞նք են արագության չափման միավորները։ կմ/ժ,մ/ժ,մ/վ

Առաջադրանքներ․
1)
5 դեցիմետր 30 սանտիմետրը արտահայտիր սանտիմետրերով:50+30=80սմ
3 կմ 4 մ 2դմ-ն արտահայտիր դեցիմետրերով-300+40+2=342դմ
4 տ 3ց 5 կգ –ը արտահայտիր կլիլոգրամներով:4000+300+5=4305կգ
6 ժ 36 րոպեն արտահայտիր րոպեներով:360+36=396
9 ր 20 վ արտահայտիր վայկյաններով:540+20=560վ
Քանի՞ ժամ է 5օր 6ժամը։120+6=126ժ

2) Քանի՞ անգամ է 50 գրամը փոքր 1 տոննայից։

3) Հաշվե՛ք․
8 մ 3 սմ 1 մմ + 20 սմ 9 մմ=8մ 23սմ 10մմ
1 կմ 300 մ + 8 կմ 4 մ 30 սմ= 9կմ 304մ+30սմ
1 տ 3 ց 4 կգ + 10 տ 30 կգ=11տ 334կգ
8 ց 39 կգ + 1 տ 9 ց 70 կգ=27ց 109կգ
3 ժ 20 ր 30 վ + 50 ր 30 վ=251ր

4) Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ
անհավասարություն (տարբերակները շատ են, գրի՛ր մեկը)։
10ց 640կգ < 10ց 540կգ
3տ 20կգ < 3տ500 կգ
8 տ 5 50 կգ > 8 տ 7 ց
20 դմ 2 սմ > 20 դմ 2 մմ

Posted in Մայրենի

ԱՆՏԱՌՈՒՄ

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։­

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Բացատրի՛ր տրված փոխաբերությունները /ոչ ուղիղ իմաստով գործածված արտահայտությունները/:

ա)Անտառում ամպի ծվեններ կային-երկնքում ամպեր կային հավաքված ամպեր

բ)Շշուկներ կային անտառում այնքա՜ն-կային շատ ձայներ

գ)Օրոր էր ասում աշունն անտառին-աշունը քնացնում էր անտառին

դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում-սնկի գլխին եղյամի կաթիլներ կային

  1. Բանաստեղծության ո՞ր պատկերն է քեզ շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
  2. Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
  3. Թռչում էր իր մոր բառաչի վրա,
  4. Եվ որսկանը թաց խոտերի միջին
  5. Կորած հետքերն էր որոնում նրա։

քանի որ գեղեցիկ և խորն է գրված:

  1. Նկարագրի՛ր բանաստեղծի ներկայացրած անտառը: Բանաստեղծությունն արձակի փոխադրի՛ր:
  2. Անտառը կարծում եմ գտնվում էր մի գյուղի մոտ ,որտեղ կար անտառապահ, և եկել ծառ էր կտրում ձմեռվա համար,անտառը պատրաստվում էր խորը և գեղեցիկ աշնան,որ հետո պետք է քներ,բայց իր քունը չէր տանում: Ամեն տարվա եղանակին թվում էր թե աշուն էր:
  3. Նկարի՛ր քեզ դուր եկած բանաստեղծական տունը կամ տները:
  1. Գրի՛ր կապույտ, մշուշ, կածան, եղյամ, հողմ, որսկան  բառերի հոմանիշները:
  2. կապույտ-լազուր
  3. մշուշ-խավար
  4. կածան-ճանապարհ
  5. եղյամ-ցող
  6. հողմ-քամի
  7. որսկան-որսորդ
Posted in Մայրենի

Ժայռից մասուր է կաթում

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    1. սարսուռ,-դող, մշուշ,-Մառախուղ, երկնչում,-Վախենալ
    2. 2. Դեղին ներկի՛ր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված:
      3. Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
    3. Բանաստեղծության մեջ ներկայացված է աշնան երևույթ,որտեղ կա մառախուղ,քամի,երկյուղ:Այստեղ խոր աշուն է:
      4. Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:
    4. Ժայռից մասուր է կաթում-ծածկված է ամբողջությամբ մասուրով
    5. Կարմիր սարսուռ է կաթում-ծածկված է կարմիր դողով
    6. Առուն մասուր է տանում-առվի մեջ լիքը լցված մասուր կա
    7. Նա երկնչում է քարից-վախենում է ,որ քարի վրա կնկնի
    8. Առուն ինչպես կլռի,
    9. Սերս եկել է ջրի,
    10. Ձեռքինը կուժ է-ջուրը երբ քչանա ,էլ մասուր չի տանի
Posted in Մայրենի

Լավ է կույր աչքով,քան կույր մտքով


Լինում է, չի լինում, երկու կույր են լինում, մեկը աչքով է կույր, նրա անունը Անի է լինում, մյուսը՝ մտքով, նրա անունը՝ Աննա: Աննայի հետ վարվում էին թագուհու պես, Աննային ամեն ինչը լավն էին տալիս, իսկ Անիին ամեն ինչ վատն էին տալիս, բայց նա դժգոհ չէր և նրան միշտ գործ անել էին տալիս. նա հատակն էր լվանում, բայց նա բան չէր տեսնում: Լավ է կույր աչքով լինեմ, քան իմ քույրիկիս նման մտքով կույր լինեմ:

Posted in Բնագիտություն

Արեգակնային համակարգ, արեգակ, մոլորակները, Երկիր մոլորակ

ԱՐԵԳ

Արեգակը միայնակ աստղը չէ: Ձգողության շնորհիվ՝ նա իր մոտ է պա­հում տարբեր չափեր և զանգվածներ ունեցող տարատեսակ երկնային մարմիններ: Արեգակը և նրա շուրջը պտտվող այդ մարմինների համա­խումբն անվանում են Արեգակնային համակարգ:

Արեգակնային համակարգի կենտրո­նական մարմինն Արեգակն է: Դա, ինչ­պես մնացած աստղերը, շիկացած, հսկա­յական գազային գունդ է, որը հիմնակա­նում կազմված է ջրածնից և հելիումից: Իր ծավալով Արեգակը մոտ միլիոն անգամ մեծ է Երկրից: Արեգակի մակերևույթին ջերմաստիճանը մոտավորապես 60000C աստիճան է, իսկ ընդերքում հաս­նում է մինչև 14 միլիոնի: Այդպիսի բարձր ջերմաստիճանի շնորհիվ Արեգակն անընդհատ լույս և ջերմություն է առաքում դեպի Երկիր: Առանց արեգակնա­յին էներգիայի կյանքը Երկրի վրա անհնար կլիներ:

Արեգակի շուրջը պտտվում են 8 երկնային մարմիններ, որոնք կոչվում են մոլորակներ: Դրանք, ըստ Արեգակից իրենց հեռավորության, դասա­վորված են հետևյալ հաջորդականությամբ՝ Մերկուրի (Փայլածու), Վեներա (Արուսյակ), Երկիր, Մարս (Հրատ), Յուպիտեր (Լուսնթագ), Սատուրն (Երևակ), Ուրան, Նեպտուն: Փակագծերում նշված են մոլորակների հայերեն անվանումները:

Մոլորակները գնդաձև մարմիններ են ու իրարից տարբերվում են չա­փերով, զանգվածով ու ջերմաստիճանով:

Թվարկված 8 մոլորակներն ընդունված է բաժանել երկու խմբի: Առաջին խմբի մեջ են Արեգակին առավել մոտ գտնվող մոլորակները: Դրանք են՝ Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը: Այդ մոլորակները չափերով հա­մեմատաբար փոքր են, Երկրի նման կազմված են խիտ նյութից և կոչվում են երկրային տիպի մոլորակներ: Արեգակին ամենամոտ մոլորակը Մերկուրին է, իսկ Երկրին ամենամոտ մոլորակը՝ Վեներան:

Երկիրն Արեգակնային համակարգի երրորդ մոլորակն է, Արեգակի շուրջը պտտվում է մոտավորապես 150000000 կմ հեռավորության վրա: Ա­րեգակի նկատմամբ գրաված հարմար դիրքի շնորհիվ է, որ Երկրի վրա առկա են կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմաններ: Երկիրն Արե­գակից ստանում է այնքան ջերմություն, որ իր մակերևույթին ջուրը գտնվում է հիմնականում հեղուկ վիճակում. ամբողջովին չի սառչում կամ գոլորշա­նում:

Երկրորդ խմբի մոլորակներն են Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը: Դրանք իրենց զանգվածներով էապես գերազանցում են Երկ­իրը և այդ պատճառով կոչվում են հսկա մոլորակներ: Արեգակնային հա­մակարգի ամենամեծ մոլորակը Յուպիտերն է: Հսկա մոլորակներն ունեն նույն քիմիական բաղադրությունը, ինչ Արեգակը. դրանք հիմնականում կազմված են ջրածնից և հելիումից: Վերջին երկու մոլորակը երկնքում կա­րելի է տեսնել միայն աստղադիտակով, իսկ մնացածները տեսանելի են նաև անզեն աչքով:

Գիտնականները մոլորակների մասին հավաստի տեղեկություններ են ստանում ոչ միայն Երկրից աստղադիտակներով կատարվող դիտումների միջոցով, այլ նաև դեպի մոլորակներ տարբեր միջմոլորակային ավտո­մատ կայաններ ուղարկելով:

Առաջադրանք

Լրացնել բաց թողնված  բառերը

Արեգակնային հա­մակարգի ամենամեծ մոլորակը Յուպիտերն է:

Մոլորակները գնդաձև մարմիններ են ու իրարից տարբերվում են չա­փերով, զանգվածով ու ջերմաստիճանով:  Արեգակի շուրջը պտտվում են 8 երկնային մարմիններ, որոնք կոչվում են մոլորակներ:  Արեգակին ամենամոտ մոլորակը Մեչկուրին է, իսկ Երկրին ամենամոտ մոլորակը՝ Վեներան է:

Երկրորդ խմբի մոլորակներն են Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը:

Posted in Հայրենագիտություն, Անհատական պլան

հայրենագիտություն

մեկն էր և Հապետոսթյան Հայկը, անվանի և քաջ նախարարը, հաստ աղեղով և հզոր նետաձիգ:

Դրանից բացի առասպելը նաև ինչ-որ բան հիմնավորում է, պատճառաբանում: Այսպես, պատմելով մեր նախահայր Հայկի մասին, Խորենացին եզրափակում է՝ իսկ մեր աշխարհը մեր Նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։

Այսպիսով, առասպելները կարևոր նշանակություն ունեն ժողովրդի պատմությունը, հատկապես այդ պատմության շատ հին ժամանակները հասկանալու համար:

Առաջադրանք՝ փնտրել Վահագնի, Արա Գեղեցիկի և Շամիրամի, Հայկ նահապետի, Տորք Անգեղի մասին ավադազրույցները, քննարկել խմբում, ներկայացնել դասարանին:

Posted in Հայրենագիտություն, Անհատական պլան

Մոնթե Մելքոնյան

Ես ուսումնասիրել եմ Մոնթե Մելքոնյանի կյանքը և ինձ շատ դուր եկավ ,նա իրական հերոս է մեր բոլորիս համար:

Մոնթե Չարլզի Մելքոնյան (մարտական անունը՝ Ավո, նոյեմբերի 25, 1957, Վիսեյլիա, ԿալիֆոռնիաԱՄՆ — հունիսի 12, 1993, Մարզիլի գյուղ, Աղդամի շրջանԱրցախի Հանրապետություն), Հայաստանի ազգային հերոսԱրցախի հերոսԱրցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից[2]:

Կրթություն

Ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին Մեծ Եղեռնից փրկված և ԱՄՆ Կալիֆոռնիայի Վիսեյլիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում։ 1972 թվականի ամռանը տասնհինգամյա Մոնթե Մելքոնյանը ավարտում է միջնակարգ դպրոցը։ Մինչ ավագ դպրոցի նոր ուսումնական տարվա մեկնարկը դպրոցի տնօրեն Դեյվիդ Գրեյմսի առաջարկով մեկնում է Ճապոնիա՝ երկրի ամենահեղինակավոր «Tokyo Kamata High School» դպրոցում ուսումը շարունակելու նպատակով։ Մոնթեի՝ Ճապոնիա ուղարկելու որոշումը պատահական չէր կայացվել. նա երկար ժամանակ այցելում էր կարատեի խմբակներ և Կալիֆոռնիա նահանգի պատանիների մինչև 14 տարեկանների խմբի չեմպիոնն էր, ուսումնասիրել էր ճապոնական մշակույթը, այդ թվում՝ մասնակցել էր ճապոներեն լեզվի դասընթացներին։ Մեկ ու կես տարում ճապոնական Օսակա քաղաքի վարժարանն ավարտելուց հետո մեկնում է Հարավային Կորեա, աշակերտում բուդդայական վանականի մոտ։ Ապա գնում է Վիետնամ, ականատես լինում պատերազմական գործողություններին, ստեղծում բազմաթիվ լուսանկարներ մոլեգնող պատերազմի մասին։ Վերադառնում է Ամերիկա՝ լիովին տիրապետած ճապոներենին ու կարատեի մարտարվեստին։

20 տարեկանում ընդունվում է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում: Լայն աշխարհընկալում ու ընդունակություններ ունենալու շնորհիվ չորս տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով «Հնագիտության և ասիական պատմության մասնագետի» վկայականներ։ Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն» խմբակը և կազմակերպում ցուցահանդես` նվիրված 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը։ Մոնթեի ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը, որը նա պաշտպանում է 1978 թվականին։ Այնուհետև ընդունվում է Օքսֆորդի համալսարան, սակայն Անգլիա մեկնելու փոխարեն նա գնում է Արևմտյան Հայաստան, որպեսզի ուսումնասիրի և չափագրի Վասպուրականի հնագույն ժայռափոր դամբարաններն ու կացարանները։

1978 թվականի աշնանը մեկնում է Իրան, ապա Լիբանան՝ մասնակցելու Բեյրութի հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։ 22 տարեկանում արդեն լիովին տիրապետում է անգլերենինֆրանսերենինիսպաներենինիտալերենինթուրքերենինպարսկերենին, ճապոներենին, քրդերենին։

Լիբանանի քաղաքացիական պատերազմ

1978 թվականի աշնանը մեկնում է Իրան, մասնակցում Իրանի շահի դեմ կազմակերպված ցույցերին։ Նույն թվականին մեկնում է Լիբանան, որտեղ քաղաքացիական պատերազմը հասել էր իր գագաթնակետին։ Բեյրութում մասնակցում է հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։ Այստեղ նա սովորում է արաբերեն և արդեն 22 տարեկանում լիովին տիրապետում էր հայերենինանգլերենինֆրանսերենինիսպաներենինիտալերենինթուրքերենինպարսկերենինճապոներենինքրդերենին։

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ

1980 թվականից անդամագրվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ կարճ ժամանակում դարձել է նրա ղեկավարներից մեկը։ 1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի Վան ռազմագործողությունը: 1981 թվականի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օռլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով։ Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից։ Դատարանում Մոնթեն հայտարարեց՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն…»։ 1985 թվականին նա նորից կեղծ անձնագրով ժամանեց Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով։ Մոնթեն բանտից դուրս եկավ 1989 թվականի հունվարի 16-ին։

Հոդվածներով հանդես է եկել Փարիզի «Հայ Պայքար» և Լոնդոնի «Կայծեր» թերթերում, «Սարդարապատ» ամսագրում, նաև անգլերեն մի շարք գրքերում՝ Հայոց ազգային հարցերի արդարացի պահանջի և իրավունքի մասին, որոնք լույս են տեսել Լոնդոնում։

Արցախյան ազատամարտ

1989 թվականին ֆրանսիական բանտից ազատվելուց հետո 1991 թվականին գալիս է Հայաստանի Հանրապետություն, որտեղ արդեն սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Հիմնում է «Հայրենասերների» ջոկատը։ Երևանում յոթ ամիս աշխատում է Գիտությունների ակադեմիայում՝ գրելով և հրատարակելով «Հայաստանը և հարևանները» գիրքը։ Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախի Հանրապետություն, որտեղ նրան անվանակոչում են Ավո մականունով։ Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ 1992 թվականին ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում նա իր անկեղծությամբ ու մաքրությամբ շահեց ոչ միայն տեղի բնակչության, այլև ընդհանրապես, համայն հայության սերն ու հարգանքը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:

Սպանությունը

Շրջանառվում են Մոնթե Մելքոնյանի մահվան մի շարք տարբերակներ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական տեղեկատվական դաշտում։

ՀՀ պաշտոնական տեղեկատվության համաձայն Մոնթեն զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից, երբ հետախուզության նպատակով մարտընկերների հետ այցելել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ։

Հիշատակի հավերժացում

Մոնթեի հիշատակին գրվել և կատարվել են բազմաթիվ երգեր, նկարահանվել են բազմաթիվ վավերագրական ֆիլմեր այդ թվում՝ չորս մասից բաղկացած Գաղափարի զինվորը Գոյամարտ ստուդիա[3]Սա մեր վերջին պայքարը չի[3]00-ն կապի մեջ էՄոնթե Մելքոնյանի վերջին ռադիոկապի ձայնագրություն[4], Սուր անկյուն հաղորդաշարի «Մեր ժամանակի հերոսը» բաժնում Մոնթե Մելքոնյանի մասին տեսանյութ և այլ ֆիլմեր[5]։

Նրա անունով է կոչվում ՀՀ զինված ուժերի ռազմական ուսումնարաններից մեկը, փողոցներ Հայաստանում և Արցախում։

Երևանի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 65-Ն որոշմամբ[6] 2014 թվականի հունիսին բացված նորակառույց փողոցը[7] կոչվել է Մոնթե Մելքոնյանի անունով։ Մոնթե Մելքոնյանի կերպարն իր արտացոլումն է գտել 2015 թվականին Երևանում հրատարակված Անահիտ Արփենի «Անահիտի աղբյուրը» փաստագրական պատմավիպակում:

Posted in Մայրենի

Վ. Սարոյան «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց»

Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.

– Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

Հարցեր և առաջադրանքներ

  1. 1. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով, ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը:

Այս առակը սովորեցրեց ինձ,որ չպետք է երբեք դժգոհել,քանի որ դու ստանում ես ավելի շատ,քան քեզ պետք է:Շպետք է դժգոհել ոչ մի բանից:

2.Բնութագրի՚ր կույրին:

Նա դժգոհ էր ամեն ինչից և ուզում էր,որ նրան մատուցեն ամենաշատը ու ամենաորակովը,թե իր,թե հագուստ ,թե ուտելիք ,բայց մեկ է ամենալավից էլ դժգոհ էր:

3.Նոր վերնագիր մտածիր:

Դժգոհության պատճառը