Լինում է, չի լինում, երկու կույր են լինում, մեկը աչքով է կույր, նրա անունը Անի է լինում, մյուսը՝ մտքով, նրա անունը՝ Աննա: Աննայի հետ վարվում էին թագուհու պես, Աննային ամեն ինչը լավն էին տալիս, իսկ Անիին ամեն ինչ վատն էին տալիս, բայց նա դժգոհ չէր և նրան միշտ գործ անել էին տալիս. նա հատակն էր լվանում, բայց նա բան չէր տեսնում: Լավ է կույր աչքով լինեմ, քան իմ քույրիկիս նման մտքով կույր լինեմ:
Day: 14.10.2020
Արեգակնային համակարգ, արեգակ, մոլորակները, Երկիր մոլորակ

Արեգակը միայնակ աստղը չէ: Ձգողության շնորհիվ՝ նա իր մոտ է պահում տարբեր չափեր և զանգվածներ ունեցող տարատեսակ երկնային մարմիններ: Արեգակը և նրա շուրջը պտտվող այդ մարմինների համախումբն անվանում են Արեգակնային համակարգ:
Արեգակնային համակարգի կենտրոնական մարմինն Արեգակն է: Դա, ինչպես մնացած աստղերը, շիկացած, հսկայական գազային գունդ է, որը հիմնականում կազմված է ջրածնից և հելիումից: Իր ծավալով Արեգակը մոտ միլիոն անգամ մեծ է Երկրից: Արեգակի մակերևույթին ջերմաստիճանը մոտավորապես 60000C աստիճան է, իսկ ընդերքում հասնում է մինչև 14 միլիոնի: Այդպիսի բարձր ջերմաստիճանի շնորհիվ Արեգակն անընդհատ լույս և ջերմություն է առաքում դեպի Երկիր: Առանց արեգակնային էներգիայի կյանքը Երկրի վրա անհնար կլիներ:
Արեգակի շուրջը պտտվում են 8 երկնային մարմիններ, որոնք կոչվում են մոլորակներ: Դրանք, ըստ Արեգակից իրենց հեռավորության, դասավորված են հետևյալ հաջորդականությամբ՝ Մերկուրի (Փայլածու), Վեներա (Արուսյակ), Երկիր, Մարս (Հրատ), Յուպիտեր (Լուսնթագ), Սատուրն (Երևակ), Ուրան, Նեպտուն: Փակագծերում նշված են մոլորակների հայերեն անվանումները:
Մոլորակները գնդաձև մարմիններ են ու իրարից տարբերվում են չափերով, զանգվածով ու ջերմաստիճանով:
Թվարկված 8 մոլորակներն ընդունված է բաժանել երկու խմբի: Առաջին խմբի մեջ են Արեգակին առավել մոտ գտնվող մոլորակները: Դրանք են՝ Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը: Այդ մոլորակները չափերով համեմատաբար փոքր են, Երկրի նման կազմված են խիտ նյութից և կոչվում են երկրային տիպի մոլորակներ: Արեգակին ամենամոտ մոլորակը Մերկուրին է, իսկ Երկրին ամենամոտ մոլորակը՝ Վեներան:
Երկիրն Արեգակնային համակարգի երրորդ մոլորակն է, Արեգակի շուրջը պտտվում է մոտավորապես 150000000 կմ հեռավորության վրա: Արեգակի նկատմամբ գրաված հարմար դիրքի շնորհիվ է, որ Երկրի վրա առկա են կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմաններ: Երկիրն Արեգակից ստանում է այնքան ջերմություն, որ իր մակերևույթին ջուրը գտնվում է հիմնականում հեղուկ վիճակում. ամբողջովին չի սառչում կամ գոլորշանում:
Երկրորդ խմբի մոլորակներն են Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը: Դրանք իրենց զանգվածներով էապես գերազանցում են Երկիրը և այդ պատճառով կոչվում են հսկա մոլորակներ: Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը Յուպիտերն է: Հսկա մոլորակներն ունեն նույն քիմիական բաղադրությունը, ինչ Արեգակը. դրանք հիմնականում կազմված են ջրածնից և հելիումից: Վերջին երկու մոլորակը երկնքում կարելի է տեսնել միայն աստղադիտակով, իսկ մնացածները տեսանելի են նաև անզեն աչքով:
Գիտնականները մոլորակների մասին հավաստի տեղեկություններ են ստանում ոչ միայն Երկրից աստղադիտակներով կատարվող դիտումների միջոցով, այլ նաև դեպի մոլորակներ տարբեր միջմոլորակային ավտոմատ կայաններ ուղարկելով:
Առաջադրանք
Լրացնել բաց թողնված բառերը
Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը Յուպիտերն է:
Մոլորակները գնդաձև մարմիններ են ու իրարից տարբերվում են չափերով, զանգվածով ու ջերմաստիճանով: Արեգակի շուրջը պտտվում են 8 երկնային մարմիններ, որոնք կոչվում են մոլորակներ: Արեգակին ամենամոտ մոլորակը Մեչկուրին է, իսկ Երկրին ամենամոտ մոլորակը՝ Վեներան է:
Երկրորդ խմբի մոլորակներն են Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը:
հայրենագիտություն
մեկն էր և Հապետոսթյան Հայկը, անվանի և քաջ նախարարը, հաստ աղեղով և հզոր նետաձիգ:
Դրանից բացի առասպելը նաև ինչ-որ բան հիմնավորում է, պատճառաբանում: Այսպես, պատմելով մեր նախահայր Հայկի մասին, Խորենացին եզրափակում է՝ իսկ մեր աշխարհը մեր Նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։
Այսպիսով, առասպելները կարևոր նշանակություն ունեն ժողովրդի պատմությունը, հատկապես այդ պատմության շատ հին ժամանակները հասկանալու համար:
Առաջադրանք՝ փնտրել Վահագնի, Արա Գեղեցիկի և Շամիրամի, Հայկ նահապետի, Տորք Անգեղի մասին ավադազրույցները, քննարկել խմբում, ներկայացնել դասարանին: