Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:
Հարցեր և առաջադրանքներ
- Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- սարսուռ,-դող, մշուշ,-Մառախուղ, երկնչում,-Վախենալ
- 2. Դեղին ներկի՛ր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված:
3. Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված): - Բանաստեղծության մեջ ներկայացված է աշնան երևույթ,որտեղ կա մառախուղ,քամի,երկյուղ:Այստեղ խոր աշուն է:
4. Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները: - Ժայռից մասուր է կաթում-ծածկված է ամբողջությամբ մասուրով
- Կարմիր սարսուռ է կաթում-ծածկված է կարմիր դողով
- Առուն մասուր է տանում-առվի մեջ լիքը լցված մասուր կա
- Նա երկնչում է քարից-վախենում է ,որ քարի վրա կնկնի
- Առուն ինչպես կլռի,
- Սերս եկել է ջրի,
- Ձեռքինը կուժ է-ջուրը երբ քչանա ,էլ մասուր չի տանի