Posted in Մայրենի

ԱՆՏԱՌՈՒՄ

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։­

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Բացատրի՛ր տրված փոխաբերությունները /ոչ ուղիղ իմաստով գործածված արտահայտությունները/:

ա)Անտառում ամպի ծվեններ կային-երկնքում ամպեր կային հավաքված ամպեր

բ)Շշուկներ կային անտառում այնքա՜ն-կային շատ ձայներ

գ)Օրոր էր ասում աշունն անտառին-աշունը քնացնում էր անտառին

դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում-սնկի գլխին եղյամի կաթիլներ կային

  1. Բանաստեղծության ո՞ր պատկերն է քեզ շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
  2. Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
  3. Թռչում էր իր մոր բառաչի վրա,
  4. Եվ որսկանը թաց խոտերի միջին
  5. Կորած հետքերն էր որոնում նրա։

քանի որ գեղեցիկ և խորն է գրված:

  1. Նկարագրի՛ր բանաստեղծի ներկայացրած անտառը: Բանաստեղծությունն արձակի փոխադրի՛ր:
  2. Անտառը կարծում եմ գտնվում էր մի գյուղի մոտ ,որտեղ կար անտառապահ, և եկել ծառ էր կտրում ձմեռվա համար,անտառը պատրաստվում էր խորը և գեղեցիկ աշնան,որ հետո պետք է քներ,բայց իր քունը չէր տանում: Ամեն տարվա եղանակին թվում էր թե աշուն էր:
  3. Նկարի՛ր քեզ դուր եկած բանաստեղծական տունը կամ տները:
  1. Գրի՛ր կապույտ, մշուշ, կածան, եղյամ, հողմ, որսկան  բառերի հոմանիշները:
  2. կապույտ-լազուր
  3. մշուշ-խավար
  4. կածան-ճանապարհ
  5. եղյամ-ցող
  6. հողմ-քամի
  7. որսկան-որսորդ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s