Հարցեր և առաջադրանքներ
- Համաշխարհային օվկիանոսում ջրի շարժման ի՞նչ տեսակներ գիտեք։
- Ալիքավորում,ցունամի
- Ի՞նչ են մակընթացությունը և տեղատվությունը:
- Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է մակընթացություն, իսկ իջեցումը՝ տեղատվություն
- Ի՞նչ է օվկիանոսային հոսանքը:
- Օվկիանոսում ջրի հորիզոնական շարժումը կոչվում է հոսանք:Օվկիանոսային հոսանքների առաջացման հիմնական պատճառը մշտապես նույն ուղղությամբ փչող քամիներն են:
- Օվկիանոսային հոսանքի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:
Համաշխարհային օվկիանոսում հոսանքներն առաջացնում են վիթխարի շրջապտույտ. հասարակածային շրջաններից տաքացած ջուրը տեղափոխում են մերձբևեռային շրջաններ, որտեղ, սառելով, ծանրանում, իջնում է օվկիանոսի խորքերը և հատակով նորից վերադառնում հասարակածային շրջաններ:Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը: Տաք են կոչվում այն հոսանքները, որոնց ջերմաստիճանը բարձր է հարևան ջրերից: Քարտեզներում տաք հոսանքները պատկերվում են կարմիր, իսկ սառը՝ կապույտ գույնով։
Օրինակ՝Ամենամեծ օվկիանոսային հոսանքներից մեկը սկսվում է Ատլանտյան օվկիանոսում՝ Կենտրոնական Աֆրիկայի ափերի մոտ։ Այստեղ, հասարակածի երկու կողմերում, փչում են մշտական քամիներ Աֆրիկայից դեպի Ամերիկա։ Այս քամիների ազդեցության տակ ջուրը հոսում է հասարակածի երկայնությամբ, ջրի մի մասը ներթափանցում է Մեքսիկական ծոցը ,որտեղից հզոր հոսանքով ուղղվում է դեպի Ատլանտյան օվկիանոս և ապա դեպի Եվրոպայի ափերը։ Ամերիկայի ափերի մոտ այս հոսանքն անվանում են Գոլֆստրիմ:
- Օվկիանոսային հոսանքներն ի՞նչ ազդեցություն ունեն կլիմայի ձևավորման վրա:
Տաք հոսանքների վրա ձևավորված ջրային գոլորշիները, տեղափոխվելով ցամաք, իրենց հետ բերում են ջերմություն ու խոնավություն:Սառը հոսանքների վրա ջրի ջերմաստիճանը ցածր է, օդը համեմատաբար չոր է, տեղափոխվելով ցամաք՝ տեղումներ չի առաջացնում, և գոյանում են անապատներ: