Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը: Որո՞նք են դրա մասերը:
- Երկրագնդի միասնական, ընդարձակ ջրային տարածությունը, որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս: Դրանք են ՝Խաղաղ օվկիանոս,Ատլանտյան,Հնդկական և Հյուսիսային սառուցյան օվկիանոս:
- Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ:
Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ, օվկիանոսներից տարբերվում են հատակի ռելիեֆով, ջրի հատկություններով, բուսական և կենդանական աշխարհով: Օրինակ, Էգեյան ծովը:Օվկիանոսի կամ ծովի այն մասերը, որոնք առավել շատ են ներթափանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ,Մեքսիկական ծոցը: Ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բաժանող բնական ջրային նեղ տարածքները կոչվում են նեղուցներ: Օրինակ, Կորեական նեղուցը:
- Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ:
- Ցամաքի համեմատաբար փոքր տարածքները, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով, կոչվում են կղզիներ:Օրինակ Մեծ Բրիտանիան;:Թերակղզիները ոչ բոլոր կողմերով են շրջապատված ջրով: Դրանք մի կողմով միացած են ցամաքին: Սևանա թերակղզին:
- Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը: Որքա՞ն է ջրի աղիությունը:
Ջերմությունը փոխվում է արեգակի ճառագայթնորից:Աղիությունը կախված է ջրի մեկ լիտրի խտությունից,որքան խիտ է, այնքան աղի է: