Posted in Բնագիտություն

Ջրի շարժումն օվկիանոսում, օվկիանոսային հոսանքներ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Համաշխարհային օվկիանոսում ջրի շարժման ի՞նչ տեսակներ գի­տեք։
  2. Ալիքավորում,ցունամի
  3. Ի՞նչ են մակընթացությունը և տեղատվությունը:
  4. Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է մակընթա­ցություն, իսկ իջեցումը՝ տեղատ­վություն
  5. Ի՞նչ է օվկիանոսային հոսանքը:
  6. Օվկիանոսում ջրի հորիզոնական շարժումը կոչվում է հոսանք:Օվկիանոսային հոսանքների առաջացման հիմնական պատճառը մշտապես նույն ուղղությամբ փչող քամիներն են:
  7. Օվկիանոսային հոսանքի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:

Համաշխարհային օվկիանոսում հոսանքներն առաջացնում են վիթ­խարի շրջապտույտ. հասարակածային շրջաններից տաքացած ջուրը տե­ղափոխում են մերձբևեռային շրջաններ, որտեղ, սառելով, ծանրանում, իջ­նում է օվկիանոսի խորքերը և հատակով նորից վերադառնում հասարա­կածային շրջաններ:Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը: Տաք են կոչվում այն հոսանքները, որոնց ջերմաստիճանը բարձր է հարևան ջրերից: Քար­տեզներում տաք հոսանքները պատկերվում են կարմիր, իսկ սա­ռը՝ կապույտ գույնով։

Օրինակ՝Ամենամեծ օվկիանոսային հոսանքներից մեկը սկսվում է Ատլանտյան օվկիանոսում՝ Կենտրոնական Աֆրիկայի ափերի մոտ։ Այստեղ, հասարակածի երկու կողմերում, փչում են մշտական քամիներ Աֆրիկայից դեպի Ամերիկա։ Այս քամիների ազդեցության տակ ջուրը հոսում է հասարակածի երկայնությամբ, ջրի մի մասը ներթափանցում է Մեքսիկական ծոցը ,որտեղից հզոր հոսանքով ուղղվում է դեպի Ատլանտյան օվկիանոս և ապա դեպի Եվրոպայի ափերը։ Ամերիկայի ափերի մոտ այս հոսանքն անվանում են Գոլֆստրիմ:

  1. Օվկիանոսային հոսանքներն ի՞նչ ազդեցություն ունեն կլիմայի ձևավորման վրա:

Տաք հոսանքների վրա ձևավորված ջրային գոլորշիները, տեղափոխ­վելով ցամաք, իրենց հետ բերում են ջերմություն ու խոնավություն:Սառը հոսանքների վրա ջրի ջերմաստիճանը ցածր է, օդը համեմա­տաբար չոր է, տեղափոխվելով ցամաք՝ տեղումներ չի առաջացնում, և գոյանում են անապատներ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s