Posted in Անհատական պլան

Ամենափոքր ընդհանուր բազմապատիկը

Դասարանական առաջադրանքներ
1․ Գտե՛ք 12 և 16 թվերի այն բոլոր ընդհանուր բազմապատիկները, որոնք փոքր են 150-
ից։

[12,16]=48,
2․ Գտե՛ք 14 և 16 թվերի այն բոլոր ընդհանուր բազմապատիկները, որոնք փոքր են 130-
ից։
3․ Գտե՛ք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը
18և32
24 և 6
75 և 15
16 և 36
27 և 12
36 և 64
4․ Գտե՛ք այն երկու թվերը, որոնց ամենափոքր ընհանուր բազմապատիկը նրանց
արտադրյալն է․
4, 7, 14
33, 11, 9
12, 15, 25
5․Առնվազն քանի՞ մետր պաստառ պիտի լինի մեկ գլանափաթեթում, որպեսզի հնարավոր
լինի այն առանց մնացորդի օգտագործել և՛ 3մ, և՛ 4մ բարձրությամբ պատեր
պաստառապատելու համար։
6․ Ունենք 8սմ2մմ և 5սմ 1մմ կողմերով ուղղանկյուն և 6սմ7մմ կողմով քառակուսի։
Ուղղանկյա՞ն պարագիծն է ավելի մեծ, թե՞ քառակուսունը։

Տնային առաջադրանքներ
1․ Գտե՛ք 30 և 50 թվերի այն բոլոր ընդհանուր բազմապատիկները, որոնք փոքր են 500-
ից։

2․ Գտե՛ք 23 և 17 թվերի այն բոլոր ընդհանուր բազմապատիկները, որոնք փոքր են 170-
ից։
3․ Գտե՛ք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։
70 և 90
132 և 77
45 և 81
200 և 125
65 և 39
1 և 100
4․ Գտե՛ք այն երկու թվերը, որոնց ամենափոքր ընհանուր բազմապատիկը նրանց
արտադրյալն է․
17, 10, 34
12, 26, 55
20, 39, 42
5․ Լոգասենյակի պատը, որն ունի քառակուսու ձև, երեսպատված է ուղղանկյունաձև
հախճասալիկներով, որոնցից ամեն մեկի երկարությունը 30սմ է, իսկ լայնությունը՝27սմ։
Ամենաքիչը ի՞նչ երկարություն կարող է ունենալ լոգասենյակի պատը։
6․ Երկուլիտրանոց և երեքլիտրանոց անոթներով տեղափոխում են 80լ արևածաղկի ձեթ։
Երկուլիտրանոց անոթները նույնքան են, որքան երեքլիտրանոցները։ Ընդամենը քանի՞ անոթ
է օգտագործված։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s