5-րդ դասարան
1.Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների: (2 միավոր)
Մեծ, սպիտակ, տուն, համակարգիչ, աշխատասեր, հայտնի, կաղնի, աղջիկ, Հայաստան, կրթահամալիր, Աննա, ամենագեղեցիկ, աշնանային, Սարգիս, գարուն, անսիրտ, սեր, ժողովրդական, պատմություն, ընկերական, գարուն, ձմեռային, Սևան:
Մեծ, սպիտակ, համակարգիչ, հայտնի, աղջիկ, Հայաստան, ամենագեղեցիկ, ժողովրդական, պատմություն,
2. Գտի՛ր յուրաքանչյուր շարքի օրինաչափությունը: (2 միավոր)
Ա) Հայաստան ինչ Բ) մարդ օվ Գ) Մարդ օվ
Ամերիկա ինչ բժիշկ օվ կին օվ
Սևան ինչ հողագործ օվ ընկեր օվ
կրթահամալիր ինչ ճարտարապետ օվ ուսուցիչներ օվ
Մխիթար օվ համակարգիչ ինչ տերև ինչ
3. Հյուրանոց, ընկերություն, թխվածք, գառնուկ, ծաղկաստան, անսիրտ, տհաս բառերից առանձնացրո՛ւ ածանցները, գործվածք նստվածք , մուկ
յուրաքանչյուր ածանցով կազմի՛ր երեք բառ: (2 միավոր)
4․ Բացատրի՛ր սիրտը բացել, սիրտ անել, գլուխ տալ, գլուխ ջարդել, ականջին օղ անել, ականջը տանել դարձվածքները։ Սրտի, գլխի և ականջի մասին գրի՛ր ուրիշ դարձվածքներ: Օգտվի՛ր դարձվածքների բառարանից։ (2 միավոր)
5. Գրի՛ր տրված նախադասությունները՝ որոշելով տեսակը (պարզ համառոտ, պարզ ընդարձակ): Գտի՛ր տրված նախադասությունների գլխավոր անդամները, ներկի՛ր (ենթական՝ կարմիր գույնով, ստորոգյալը՝ կապույտ): (1 միավոր)
Որդին շատ հմուտ գործակատար է դառնում:
Ժամանակ է անցնում:
Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տուն:
Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ:
Դահիճները տանում են:
Գալիս է գործակատարը։
6. Տրված նախադասությունները համառոտի՛ր: (1 միավոր)
Երկրորդ անգամ է հարցնում թագավորը վաճառականին:
Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը: