Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…
Հարցեր և առաջադրանքներ
- Պատմի՛ր բանաստեղծությունը:
- Բանաստեղծությունը պատմում է որդու կարոտի մասին ,որ էլի հայտնվել է տանը և մոր գրկում է ,թե ինչպես է մայրը իլիկով աշխատում և թե ինչպես է ամեն բան գեղեցիկ :
- Ըստ բանաստեղծության պատմի՛ր մոր մասին:
- Մայրը սեր է,անուշ ու անկագին ,որդուն միշտ սպասող:
- Գտի՛ր բնությունը պատկերող տողերը:
Ա)Արևը հանգչում է հեռվում:
Բ)Իլիկդ խոսում է անուշ:
Գ) Դրախտ է նորից իմ հոգում:
- Բացատրի՛ր պարզկա լեզու, մաշված ձեռքեր մակդիրները:
- պարզկա լեզու- խոսք
- մաշված ձեռքեր-ծերացած ձեռքեր
- Բացատրի՛ր հստևյալ փոխաբերությունները`
Ա)Արևը հանգչում է հեռվում:
մայրամուտ
Բ)Իլիկդ խոսում է անուշ:
իլիկի աշխատանքի ձայնը
Գ) Դրախտ է նորից իմ հոգում:
երջանիկ եմ նորից