Posted in Մայրենի

Մանուկ-խան

  • Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» պատմվածքից  դո՛ւրս  գրիր  5 գոյական, 5 ածական, 5 բայ։

Գոյական

Սպանդանոց

եզնատեր

իշատեր

եղջույր

դատարան

Բայ

կան (լինել)

տալ

սիրել

գնում էր

բղավում է 

Ածական

Տխմար

իմաստուն

իմաստասեր

գիժ

կայտառ

  • Պատմվածքից դո՛ւրս գրիր հատուկ գոյականները։

Աստված, Սողոմոն, Դանիել, Թիֆլիս, Մունուկ-խան, Մեծ պաս։

  • Պատմվածքում ո՞ր ծեսն է նկարագրված։ Պատմի՛ր, հետաքրքիր տեղեկություններ դո՛ւրս գրիր այդ ծեսի մասին։

Պատմվածքում նկարագրված է Բարեկենդանի ծեսը։

ԲարեկենդանՀայաստանյայց Առաքելական Եկեղեցու շարժական տոներից, նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանը։ Այդ օրը քահանայական դասին և ժողովրդին արտոնվում է ճոխ սեղան և զվարթություն՝ հաջորդող պահքը ուրախ սրտով մտնելու և երկարատև պահոց օրերին դիմակայելու համար։ Տոնն ավարտվում է Բուն Բարեկենդանով, որը նշվում է շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց կիրակի օրը։ Բարեկենդանին մարդիկ զվարճանում էին, երգում, պարում, գցում ճոխ սեղաններ, դիմակավորվում, կազմակերպում խաղեր և ներկայացումներ։ Գործածում էին հատկապես յուղալի ուտեստներ, մսեղեն և կաթնեղեն։

Բարեկենդանը ուրախության ու զվարճանքի օր է։ Այն հիշեցնում է Ադամի և Եվայի կյանքը դրախտում՝ վայելքի և անհոգության մեջ, այսինքն՝ դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդ կարող էր ճաշակել բոլոր պտուղները, բացի բարու և չարի գիտության ծառերի պտուղներից։

Բարեկենդանը ժողովրդական տոնախմբության, խրախճանքի և ազատության օր է և հավատացյալ ժողովրդին հիշեցնում է նախկին դրախտը, դրախտային երջանկությունն ու զվարթությունը։ Բարեկենդանին մարդիկ պարում են և ուրախանում, արտահայտում իրենց հոգու ուրախությունը։ Դրախտում մարդը միշտ ապրել է Աստծո ներկայությամբ և տեսել, որ Աստված տալիս է իրեն երջանիկ և ուրախ ապրելու հնարավորություն։ Քանի որ մարդու նախահայրերը՝ Ադամն ու Եվան մեղքի պատճառով վտարվեցին դրախտից, ապա մարդը միշտ երանությամբ է հիշում դրախտի կյանքը։

Բարեկենդանի մեկ այլ խորհուրդն է չարի ու բարու պայքարը։ Այն արտահայտվել է հիմնականում ժողովրդական խաղերում, որոնց ժամանակ անարդարները ծաղրի են ենթարկվել, դատվել և պատժվել։

  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ իմաստուն, համրանալ, խնդություն, անշուք, չքավոր, աղախին, խուրջին, պարգև։

Իմաստուն-խելացի

համրանալ-չխոսել

խնդություն-ուրախություն

անշուք-պարզ

չքավոր-չունևոր

աղախին-կին

խուրջին-խորգ

պարգև-նվեր

  • Գրի՛ր տրված բառերի հականիշները՝  իմաստուն, հարուստ, անպատիվ, տխուր, խավար, ծանրություն։

Իմաստուն-անմիտ

հարուստ-աղքատ

անպատիվ-պատվավոր

տխուր-ուրախ

խավար-լուսավոր

ծանրություն-թեթևություն

Posted in Մայրենի

Ղազարոս Աղայան

Ղազարոս Աղայանը ծնվել է 1840 թվականի ապրիլի 4–ին Բոլնիս–Խաչեն հայաբնակ գյուղում։

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղում՝ քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853 թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն մեկ տարի անց ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։ Աղայանը գրել է բանաստեղծություններ, հեքիաթներ, վիպակներ:

Նա օժտված էր բնության զարմանալի զգացողությամբ և նկարչի նուրբ դիտողականությամբ: Աղայանի պոեզիայում առանձնանում են Հիշողություն, Ճախարակ, Սերմնացան, Մանուշակ բանաստեղծությունները, Տորք Անգեղ պոեմը:

Աղայանի մանկական բանաստեղծություններից շատերը Արեգակ Առավոտը գյուղում, Ճախարակ և այլն այժմ էլ զարդարում են դպրոցական դասագրքերը: Նրա ամենահայտնի արձակ երկերն են Արություն և Մանվել, Երկու քույր վեպերը:

Posted in Մայրենի

Գրիգոր Նարեկացի

Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդայնություն է վայելում Մատյան ողբերգության չափածո աղոթքների ժողովածուն։ 2015 թվականի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն դասել է կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչների շարքում[4]։

Կենսագրություն

Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի ստեղծագործություններում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։

Հայտնի է, որ Գրիգոր Նարեկացին ծնվել է Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառում, Վանա լճի հարավային ափերին գտնվող Նարեկ գյուղում 951 թվականին։ Նարեկացին Անձևացյաց գավառի Խոսրով Անձևացի եպիսկոպոսի որդին էր։

Մանուկ հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որտեղ էլ եղբոր հետ կրթվում և դաստիարակվում է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկի՝ Անանիա Նարեկացու մոտ, որը նաև Գրիգորի մոր հորեղբայրն էր։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր կրոնափիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։

Ուսումը ստանալուց հետո Գրիգորը նույն Նարեկա վանքում դարձել է վանական, ստացել վարդապետի աստիճան և զբաղվել մանկավարժությամբ ու գրական աշխատանքներով։ Այդ ժամանակ էլ ստանում է Նարեկացի անունը։ Իր հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակում։ Նրա մասին հյուսվում են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։

Հայտնի է նաև, որ մեծ հռչակ վայելող Նարեկացին ունեցել է նաև թշնամիներ՝ հոգևոր դասի բարձր շրջաններից։ Նա ինչ–ինչ պատճառներով մեղադրվել և անգամ հոգևոր դատարան է կանչվել։ Ենթադրվում է, որ Նարեկացին հալածվել է թոնդրակյանների աղանդին պատկանելու կամ հարելու համար, և գրել է մի թուղթ, որտեղ դատապարտում է թոնդրակեցիներին։

Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003 թվականին և թաղվել է Նարեկա վանքում։ Նրա գերեզմանը երկար ժամանակ եղել է սրբազան ուխտատեղի՝ շրջակա հայ բնակչության համար։

Ըստ ավանդության՝ Նարեկացին ճգնել է ներկայումս իր անունը կրող քարայրում։

Posted in Մայրենի

Ղ. Աղայան-Հնարագետ ջուլհակը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:

Լուռ ու մունջ-լուռ
դատարկ-սին
երկյուղ-ահ
միմյանց-իրար
սաստկանալ-խստանալ
փարատել-սփոփել
տարօրինակ-անսովոր
ջուլհակ-կտավագործ
ճախարակ-ծիռծեռնիկ
հանճար-տաղանդ
համբավ-պատիվ
անհամար-անթիվ

2. Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները, արտահայտությունները:

Տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել-ոչ ոք չէր հասկանուն, թե ինչ է ուզում դերվիշը։

լուն ուղտ շինելով-ոչնչից մեծ աղմուկ բրձրացնել

ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը-հվանթությամբ վերացնել մարդկանց

ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին-սարքելու փոխարեն փչացրեցին

ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը-թաքնված ման էր գալիս

եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա- եթե բացահայտեցիր, չբարձրաձայնես։

3. Հնարագիտություն, թագավոր, կտավ, հարցմունք, կախարդական, անմահական, գլուխ, արհեստասեր բառերը բաղադրիչների բաժանի՛ր, որոշի՛ր կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր, բարդ ածանցավոր):

Հնար+ա+գիտ+ություն-բարդ ածանցավոր
թագ+ավոր-ածանցավոր
կտավ-պարզ
հարց+մունք-բարդ
կախարդ+ական-ածանցավոր
ան+մահ+ական-ածանցավոր
գլուխ-պարզ
արհեստ+ա+սեր-բարդ

4. Պատմվածքից դո՛ւրս գրիր 5  անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ: Պատմվածքից փորձիր գտնել և դուրս գրել հատուկ գոյականը:

Անձ

Դերվիշ
Շահ-Աբաս
մարդ
գիտնական
ժողովուրդ

Իր

Աշխարհ
քաղաք
շրջան
թալիսման
երկինք

Հատուկ գույական

Շահ-Աբաս

5. Բնութագրի՛ր դերվիշին, ջուլհակին:

Ջուլհակ

Հնարամիտ
խելացի
խարամանկ
գիտակ
բանիմաց

Դերվիշ

Չարամիտ
ինքնավստահ
ինքնահավան
գոռոզ

Posted in Մայրենի

Հազարան հավք ԱՐԵԳԸ ՀՈՒՐԻ-ՓԵՐԻՆԵՐԻ ՄՇՏԱԴԱԼԱՐ ԱՅԳՈՒՄ

1․ Հատվածից դուրս գրիր ածականները:

 Լուսեղեն, մշտադալար, անվերջանալի, կանաչ-կարմիր, անթառամ, երփներանգ, բուրավետ, շողակնի, փիրուզի, անմահական, զվարթ, մեղմ, անուշ, դրախտային, մարդկային, զմրուխտյա, բյուրեղյա, մեղմ, անուշ, ուրախ, հնչուն, քնքուշ, մութ, երջանիկ, երկնային, երկաթե, Կապույտ, դյութական, երկնային, ազնիվ, զարհուրելի, երջանիկ, լուսեղեն, խելագար, վտանգավոր, Կախարդական, Սպիտակ, ոսկի:

Posted in Մայրենի

Հազարան հավք ԱՐԵԳԸ ԿԱՐՄԻՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Հատվածը համառոտ՝ 5-7 նախադասությամբ փոխադրիր:

Արեգը հայտնվեց Կարմիր աշխարհում, որտեղ ամեն ինչ կարմիր էր՝ երկինքը, ջուրը, խոտը, բնակիչների հագուստը։ Շուտով նա տեսավ քաղաքի առջև ժողովուրդ է հավաքված իրենց ծեր թագավորի հետ ու ինչ-որ բան է գոռում։ Պարզվում է, որ վիշապը թագավորի աղջկան պահում է քարանձավում։ Արեգը թույլտվություն խնդրեց թագավորից, որպեսզի ազատի նրա աղջկան։ Արեգին հաջողվում է ազատել Վարդերին և հանձնել թագավորին։ Նա հրաժարվում է ամուսնանալ աղջկա հետ և խնդրում է իրեն ցույց տալ Հազարան հավքի տեղը։ Սակայն Հազարան հավքի մասին ոչ ոք չէր էլ լսել։ Դրանից հետո Արեգը գնաց հուրի-փերիների, լուսեղեն ոգիների Մշտադալար Այգի։

Posted in Մայրենի

Հազարան հավք

ԱՐԵԳԸ ԿԱՊՈՒՅՏ ԱՇԽԱՐՀՈՒՄ

  1. Հատվածը բաժանիր մասերի և վերնագրիր:

Արեգը թագավորի մոտ

Արեգը գնա՜ց, գնա՜ց, հասավ Կապույտ աշխարհ. երկինքը` կապույտ, գետինքը` կապույտ, հողը` կապույտ, ջուրը` կապույտ, խոտը` կապույտ, փետը` կապույտ, ծաղիկը` կապույտ: Երկիրը` ավե՜ր, լո¯ւռ, ամայի…
— Ո՞վ կա էստեղ` շունչ կենդանի,- ձեն տվեց Արեգը:
Վախենալով էս ու էն կողմից դուրս եկան գունատ ու նիհար մարդիկ:
— Ի՞նչ է եղել ձեր երկրին, ո՞վ է ձեզ էդպես արել,- հարցրեց Արեգը:
— Երկաթե Ձեռքը, անիրավ Երկաթե Ձեռքը,- սարսափած շշնջացին մարդիկ:
— Ո՞վ է Երկաթե Ձեռքը:
— Մի հրեշ Երկաթե Ձեռք, որ ամեն անգամ դուրս է գալիս ծովի միջից, հափշտակում, քանդում-ավերում է մեր արտն ու անդաստանը, մեր ունեցած-չունեցածը,- բողոքեցին մարդիկ,- ջնջում է մարդկանց, ով առաջ է ընկնում: Մենք հոգնեցինք վարելով ու ցանելով, աշխատելով ու գործելով, նա չհոգնեց թալանելով ու ավերելով :
— Դե ինձ տարեք ձեր թագավորի մոտ,- ասաց Արեգը:
Մարդիկ ընկան Արեգի առաջն ու տարան իրենց թագավորի մոտ: Կապույտ աշխարհի թագավորն էլ իր ժողովրդի նման գունատ ու նիհար, մռայլ ու տխուր նստած էր գահին, շուրջն էլ մոլորված կանգնած էին իր նազիր-վեզիրները, պալատականները: Արեգը ներս մտավ, երեք անգամ գլուխ տվեց, ձեռքը կրծքին դրեց կանգնեց ու հայտնեց, որ ինքը գնում է Հազարան հավքի հետևից, լսեց էս երկրի ցավը ու եկել է Երկաթե Ձեռքը խորտակելու, երկիրն ազատելու սով ու ավերից:
— Մեղք ես, այ որդի,- ասաց թագավորը,- Երկաթե Ձեռքին ոչ քաջի թուրն է հաղթում, ոչ հսկայի ուժը. գլուխդ զուր տեղը փորձանքի մի տար, որդի:
— Չէ, թագավորն ապրած կենա, ես ինչ որ կանեմ, կտեսնեք,- ասաց Արեգը,- ինձ ծովը տարեք:

Կապույտ ձեռքի մահը

Արեգին տարան ծովը: Թագավորի հրամանով մի ամուր նավ պատրաստեցին Արեգի համար, Արեգը մտավ նավի մեջն ու ընկավ ծովի երեսը: Ծովը մտավ թե չէ, փոթորիկ բարձրացավ, երկինքը մթնեց, ծովն ալեկոծվեց, երկինք ու ծով իրար խառնվեցին, զարհուրելի շառաչյունով ծովի միջից դուրս եկավ Երկաթե Ձեռքը ու բարձրացավ նավի վրա, որ զարկի, խորտակի, հափշտակի: Արեգն աներկյուղ առաջ անցավ, բռնեց Երկաթե Ձեռքն ու էնպես ուժով ոլորեց, որ ահագին ճայթյունով ջարդվեց ու խորտակվեց ջրի մեջ: Երկաթե Ձեռքը խորտակվեց թե չէ, ալիքների միջից դուրս թռավ մի թռչուն, մի մատանի գցեց Արեգի ոտքի տակ ու ծլվլաց.
— Ծովերի ոգիների թագավորի աղջիկն եմ ես: Չար Երկաթե Ձեռքը գերել էր ինձ: Դու խորտակեցիր Երկաթե Ձեռքին ու ազատեցիր ինձ: Ա¯խ, երանի թե օրերից մի օր դու ընկնեիր մեր Մշտադալար Այգին, որ քո լավության փոխարեն ես էլ քեզ լավություն անեի: Էսպես ծլվլաց թռչուն-աղջիկը ու զվարթ երգելով` անհետացավ կապուտակ երկնքում, թռա՜վ- գնա՜ց… Կապույտ աշխարհի թագավորն իր ամբողջ ժողովրդով դուրս եկավ Արեգի առաջ` երգ ու պարով, հանդեսներով ու օրհնություններով, ոտների տակ ծաղիկներ փռելով, թանկ-թանկ պարգևներով:

Թագավորի խորհրդի

Էսպես Արեգին առաջն արած` տարան թագավորի պալատը: Թագավորը ժառանգ չուներ, ինքն էլ ծերացել էր, խնդրեց Արեգին մնա իրենց քաղաքում, իր մահից հետո բազմի իր գահին ու իր տեղը թագավորի:
— Չէ, թագավորն ապրած կենա,- պատասխանեց Արեգը,- ես գնում եմ Հազարան Հավքի հետևից, ես պետք է գտնեմ Հազարան Հավքը, տանեմ մեր այգին, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը` մարդ:
Էստեղ թագավորը Արեգին խորհուրդ տվեց, որ էլի հետ գնա ծովը ու ծովի ոգիների թագավորից ուզի թռչող Քամի Ձին: Արեգը, ծովի ոգիների աղջկա մատանին ձեռին, գնաց ծով ու ձեն տվեց.
— Չքնաղ անունով քո լույս աղջկա
Կանչում եմ, ահեղ ծովերի արքա,
Լսիր անհատակ ջրերի խորքից
Մշտածուփ, անսաստ քո մութ աշխարհքից,
Տուր ինձ Քամի Ձին, թռչող Քամի Ձին,
Որ ես կարոտով` անմար-երկնածին,
Հասնեմ երջանիկ աշխարհքն աննման,
Ուր վարդ է թափում Հավքը Հազարան:
Լսիր ինձ, ահեղ ծովերի արքա,
Առ, նշանն ահա քո սեգ աղջկա,
Տուր ինձ Քամի Ձին` հասնեմ փափագիս,
Էն Հավքը բերեմ, հասցնեմ այգիս,
Փուշը վարդ փոխեմ թովչական երգով,
Ու գազանը` մարդ բանական հոգով:
Էսպես կանչեց, ու փոթորիկը ելավ ծովից, մթնեց երկինք, մթնեց երկիր, ողջ աշխարհքն իրար անցավ, ու ահավոր թոհ ու բոհից, ծովի էն մթին անդունդներից հուր-հրեղեն իր թևերով ցոլաց-ելավ Քամի Ձին: Հասավ Արեգը ձիուն, ձգեց ոսկի սանձը, ճակատը համբուրեց, հեծավ ու թռավ երկնքով անծիր: քար, ձի, ծով, երկինք բառերին ավելացրու տարբեր վերջավորություններ և կազմիր նախադասություններ:

2. քար, ձի, ծով, երկինք բառերին ավելացրու տարբեր վերջավորություններ և կազմիր նախադասություններ:

Քարոտ, ձիուկ, ծովային, երկնքում:

Ամեն օր նա քայլում էր այդ քարոտ ճանապարհով։
Ես շատ եմ սիրում մեր ագարակի ձիուկներին։
Ես կուզեի ապրել ծովային քաղաքում։
Երկնքում սավառնում եին ծիծեռնակները։

3. Նամակ գրիր Արեգին:

Արեգ ջան ես ուզում եմ, որ դու շուտ վերադառնաս, , հաղթանակներով և հազարան հավքով:

5. Ո՞վ էր Երկաթե Ձեռքը:

Երկաթե Ձեռքը մի մեծ հրեշ է: Նա ոչնչացնում է Կապույտ աշխարհի բերքը, անխիղճ է վերաբերվում Կապույտ աշխարհի բնակիչներին:

6. Գրիր փոքրիկ պատմություն Երկաթե Ձեռքի մասին:

Երկաթե Ձեռքը ծովային հրեշ էր։ Նա ապրում էր ծովի հատակում, որտեղից դուրս էր գալիս ու հարձակվում Կապույտ աշխարհի վրա։ Նա պոկում էր ծառերը, պտուղները, քանդում էր տները և մամուռով աղտոտում տարածքը։ Մի օր Կապույտ աշխարհ է գալիս մի քաջ տղա՝ Արեգը, որին հաջողվում է սպանել Երկաթե Ձեռքին և փրկել բոլորին հրեշի ձեռքից։

7. Ի՞նչ կանեիր Արեգի փոխարեն:

Ես կսպանեի Երկաթե Ձեռքին և կապահովեի Կապույտ աշխարհի բնակիչներին սնունդով։

8. Ինչու՞ Երկաթե Ձեռքը հարձակվեց հենց այդ երկրի վրա:

Իմ կարծիքով Երկաթե Ձեռքը հարձակվեց հենց այդ երկրի վրա, որովհետև այն մոտ էր ծովին, և նա շատ էր սիրում կապույտ գույնը։

Posted in Մայրենի

Վահագնի ծնունդը

  1. Ո՞վ է Վահագնը: Պատմի՛ր նրա մասին:
  2. Վահագնը աստված էր ,ով խորհրդանշում էր հուր ու կրակին ,այստեղ շատ լավ նկարագրված է Վահագնի ծնունդը բոց ու կրակից:
  3. Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:
  4. Կարմիր,ծիրանի
  5. Նկարագրի՛ր  Վահագնի ծնունդը: Ո՞ր  հիմնական տարրերի ծնունդ է Վահագնը:
  6. Կրակի և բոցի ,մի ուժով ծնունդ որտեղ ծնվեց Վահագնը:
  7. Վահագնին նկարագրող պատկերները դո՛ւրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրի՛ր նրան:
  8. Խարտյաշ պատանի,հուր հեր,բոց մորուս,աչքերը արեգակ
  9. Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ-որ բան խորհրդանշող:
  10. Երևակայական է ,բայց խորհրդանշում է հաղթանակ,բոց ,ուժ:
  11. Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրո՛ւ:
  12. 
  13. Երկնեց երկինք և երկիր,
  14. Երկնեց և ծով ծիրանի,
  15. Եվ եղեգնիկը կարմիր
  16. Երկնեց ծովում ծիրանի
  17. Ծուխ է դուրս գալիս եղեգան փողից,
  18. Բոց է դուրս գալիս եղեգան փողից,
  19. Բոցն է պատել կարմիր եղեգնիկ,
  20. Բոց է դարձել և ծով ծիրանի.
  21. Կարմիր բոցիցն ահա մի մանկիկ,
  22. Վահագն ահա՛ – մանուկ գեղանի:
  23. Բոց մորուքով,
  24. Հուր շրթունքով,
  25. Հուր հեր գլխին ― հրեղեն պսակ,
  26. Եվ աչերն են զույգ արեգակ։