Posted in Բնագիտություն

Կլիմա: Կլիմայի հիմնական տիպերը

Հարցեր և առաջադրանքներ  

  1. Ի՞նչ է կլիման:

Դուք արդեն գիտեք, որ Երկրի տարբեր վայրերում եղանակա­յին պայմանները միշտ փոփոխվում են: Սակայն ամեն տարի նույն վայ­րում եղանակային պայմանները, գրեթե նույն ձևով կրկնվում են:
Օրինակ՝ ձեր բնակավայրում ամեն տարի ձմեռը ցուրտ է, գարունն ու աշունը համեմատաբար մեղմ են ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ: Դա կրկնվում է ամեն տարի:
Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:

2. Որո՞նք  են կլիմա ձևավորող հիմնական գործոնները:

Երկրագնդի վրա կլիմայական պայմանները շատ բազմազան են և պայմանավորված են մի շարք գործոններով:
Դրանցից առավել կարևոր են աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:

3. Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։

Իմ բնակավայրի կլիման ձևավորող գլխավոր գործոնը տեղանքի բացարձակ բարձրությունն է:

4. Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին:

Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային: Իմ բնակավայրին բնորոշ է ցամաքային կլիմայական տիպը:

5. Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից:

Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում: Ծովային կլիմային բնորոշ են ամբողջ տարին թափվող ա­ռատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ:
Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը` տաք,  տեղումները քիչ են: Նման կլիմա ունի նաև մեր հանրա­պետությունը։

6.Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:

Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառը ձեզ արդեն հայտնի մուսսոնային քամիններն են, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում: Կլիմայի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ:
Միջերկրածովային կլիմա անվանումը հուշում է, որ կլիմայի այս տիպը բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին: Ձմեռը մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s