Posted in Հայրենագիտություն

Կեռան թագուհի

Картинки по запросу "Կեռան թագուհի"

Պատմության մեջ իր բացառիկ տեղն ունի Կիլիկյան Հայաստանի Լևոն Գ Հեթումյան արքայի (1270-1289) կինը՝ Աննա թագուհին, ով հայտնի է Կեռան թագուհի անվամբ…

Ժողովուրդը և պալատականները հայոց թագուհուն կոչում էին Տիրուհի: Տիրուհի բառը հունարենում հնչում է ՙկիռ՚: Եվ Կիռ-Աննան աստիճանաբար դարձավ Կեռան….

Կեռան թագուհին Լևոն Գ արքայի կինն էր: Լևոն Գ որդին էր Կիլիկիո Հեթում Ա Հեթումյան արքայի (1226-1270), ով իր երկարատև գահակալման ժամանակ կարողացավ երկիրը զերծ պահել մոնղոլական ավերիչ արշավանքներից ու որդուն փոխանցել շեն ու բարգավաճ մի թագավորություն: Լևոն Գ թագավորեց 1270-1289 թվականներին ու շարունակեց հոր քաղաքականությունը: Հայոց թագուհին իր դիրքին համապատասխան մասնակցում էր պետական խնդիրների քննարկմանը, որոշումների ընդունմանն ու ամենուր ապավենն ու աջակիցն էր ամուսնու:  ՙԿեռան թագուհու ավետարանի՚ գրիչ Ավետիսը նրա մասին նշել է,որ նա Լևոնի համար եղել է իբրև ՙզկենաց կցորղ և զբանից ընկեր՚:

Լևոն Գ թագավորության օրերին Կիլիկիայում ծաղկում էին մշակույթը, արվեստները, արհեստները: Այս գործում մեծ էր հայոց թագուհու՝ Կեռանի  դերակատարությունը: Հենց Կեռան թագուհու նախաձեռնությամբ ու հովանավորչությամբ Սիս մայրաքաղաքում գրվեց ՙԿեռան թագուհու ավետարանը՚, որի ծաղկողը եղել է միջնադարի անվանի մանրանկարիչ Թորոս Ռոսլինի աշակերտներից մեկը, իսկ ընդօրինակողն էր հայտնի գրիչ Ավետիսը: ՙԿեռան թագուհու ավետարանը՚ պահպանվում է Երուսաղեմի սուրբ Հակոբի վանքում: Այս ձեռագիրը հայկական միջնադարյան արվեստի ամենանուրբ ու գեղեցիկ գործերից է հանդիսանում:

Կեռան թագուհու անմիջական նախաձեռնությամբ Կիլիկիայում եկեղեցիներ, վանքեր են կառուցվել, ձեռագրեր ընդօրինակվել…

Լևոն արքայազնը իշխանուհի Աննայի հետ ամուսնացել է 1262 թվականին: Բազում թեկնածուների մեջ հայոց արքայազնը ընտրեց իր ազգականի՝ Լամբրոնի բերդատեր Հեթում իշխանի դստերը՝ գեղանի Աննային, ով աչքի էր ընկնում խոհեմությամբ, նազանքով, բարձրահասակ էր, գեղեցիկ ու նրբակազմ: Ինչպես հետագայում Հեթում Բ արքան է բնութգրել մորը՝ Կեռան թագուհին ՙհոգով ամենագովելի և մարմնով գեղեցիկ թագուհի էր՚:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s