Երեք օր գնացել էինք դպրոցով Սևան ճամբար ,որտեղ մենք ունեցանք հետաքրքիր տարբերվող օրեր ,քնում էինք վրանների մեջ,խարույկ էինք անում ,լողում էինք :
Առաջին օրը դասավորեցինք իրերը ,հետո տեղավորեցինք մեր քնապարկերը հաց կերանք ,խաղացինք ,երգեցինք:
Երեկոյան կրակ վառեցինք և միասին խոսեցինք ,մեզ տվեցին փոքր լամպեր ու պատրաստվեցինք քնելու,մինչև քնելը մի լավ խոսեցինք նոր քնեցինք:
Առավոտյան ուսուցիչներիս հյուրասիրեցի սուրճ հետո հաց կերանք և լողացինք շատ: խաղացինք ֆուտբոլ,խոսեցինք և քննարկեցինք մեր օրերը: Օրը անցկացրեցինք հետաքրքիր և քնեցինք ,իսկ հաջորդ օրը արդեն վերադարձանք տուն:
Ինձ շատ դուր եկավ եռօրյա ճամբարը: