1․ Ի՞նչ է մեխանիկական շարժումը։
Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։
2․ Ինչի՞ նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը։
Գետում լողացող ձուկը շարժվում է ափի նկատմամբ:
3․ Ինչո՞վ են իրարից տարբերվում շարժումները։
Շարժումները լինում են արագ, դանդաղ, հավասարաչափ, անհավասարաչափուղիղ, ուղղագիծ կամ կոր գծով։
4․ Ի՞նչ է ցույց տալիս արագությունը։
Արագությունը ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհը։
5․ Ի՞նչ միավորներով է այն չափվում։
Արագության չափման միավորներից են` մ/վ, կմ/ժ և այլն: