Posted in Մայրենի

Ամանորի իմ հեքիաթը

Սիրում եմ շատ ամանորը ,նախ որովհետև պապիկս գալիս է Հայաստան և ես էլի հնարավորություն եմ ունենում սովորել իրենից և լսել շատ հետաքրքիր պատմություններ:Ինձ ամանորը տանում է հեքիաթնորի աշխարհ ,որտեղ ես եմ ու իմ պատկերացումները: Մի օր ես կլինեմ անտառում և կճամփորդեմ անտառից անտառ և կպատրաստեմ իմ գործիքներով այն տունը ,որտեղ կգա ձմեռ պապաը:Դա կլինի իմ ամենալավ նվերը ամանորին:

Posted in Մայրենի

Գործնական քերականություն 10

1․ Կետերը փոխարինի՛ր ր կամ ռ տառով (հարկ եղած դեպքում օգտվի՛ր ուղղագրական բառարանից):

Արծիվ, առյուծ, հուրթի, մրմուռ, մարմար, մռմռոց, փրփրել, բարբառել, արհամարհել, բարձ, պառկել:

2․Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:

Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:

…. (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:

Ինչո՞ւ ես այդպես … (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:

Մարդն այնպես … (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո … (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:

Ի վերջո այնպիսի մի տաճար … (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով։

3․ Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի (կարող ես օգտվել բառարանից)։

Շրջել, խորհրդածել, կողոպտել, խենթանալ, արտասվել, մտածել, գողանալ, ցնորվել, մտորևլ, շրջագայել, հափշտակել, մտմտալ, թալանել, խելագարվել, խորհել, հեկեկալ, ցնդել, հեծկլտալ, ողբալ, հիմարանալ, գռփել, թափառել, լալ, գժվել, պտտել:

4․ Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերից մեկով:

Նրա ստեղծած … հնագույն արվեստն է հիշեցնում: (Նկարազարդ, զարդանկար)

Ծննդյան օրը փոքրիկին … մի գիրք նվիրեցին: (Նկարազարդ, զարդանկար)

Հագին … կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում: (Զարդանախշ, նախշազարդ)

Տաճարի … արտացոլված է մեր երկրի բնությունը: (Զարդանախշ, նախշազարդ)

Նրա … ամբողջ ցերեկը չխկչխկում էր: (Մեքենագիր, գրամեքենա)

Ինձ … էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ: (Մեքենագիր, գրամեքենա)

5.Բաղադրյալ բառեր կազմիր այնպե՛ս, որ տրված բառերի առաջին բաղադրիչները լինեն վերջում: Ի՞նչ է փոխվում:

Օրինակ՝

բռնակալ — լիաբուռ:

Գրական-, շնչասպառ, քնել, ջրկիր, գլխարկ, խմբավար:

Posted in Մայրենի

Պառավ ձին: Լև Տոլստոյ

Մեզանում Պիմեն անունով մի հի՜ն ծերունի կար։ Իննսուն տարեկան էր, ապրում էր իր թոռան մոտ։ Ոտները դանդաղ քարշ տալով՝ ման էր գալի։ Մենք չորս եղբայր էինք, չորսս էլ սիրում էինք ձի նստել, բայց նստելու հանգիստ ձի չունեինք։ Միայն մի պառավ ձիու էին թողնում նստենք, որի անունը Սևուկ էր։ Մի անգամ մայրիկը մեզ թողեց ձի նստենք և մեն գնացաինք գոմ։ Դարձյալ Սևուկը թամբեցին մեզ համար։ Առաջինը նստեց մեծ եղբայրս։ Քշեց կալը գնաց, պարտեզի չորս կողմովը պտտվեց, դեպի մեզ եկավ թե չէ, ձեն տվինք՝ հապա դե մի չափ գցի։ նա սկսեց Սևուկին զարկել ոտներով, մտրակով, ու Սևուկը վազեց մեր կողքից։ Մեծից հետո մյուս եղբայրս նստեց։ Նա էլ երկար ման եկավ, նույնպես մտրակով քշեց Սևուկին ու չափ գցեց սարի տակից։ Դեռ էլ էր ուզում ման գա, բայց երրորդ եղբայրս խնդրեց, որ շուտով թողնի իրեն։ Երրորդ եղբայրս քշեց և՛ դեպի կալը, և՛ պարտեզի չորս կողմով, և՛ գյուղի միջով ու արագությամբ բաց թողեց սարի տակից դեպի գոմը։ Երբ մեզ հասավ, Սևուկը հևում էր, իսկ շլինքն ու ազդրերը քրտնքից սևացել էին։ Հերթն ինձ եկավ։ Ես ուզում էի եղբայրներիս զարմացնեմ, ցույց տամ, թե ոնց եմ քշում։ Սկսեցի քշել Սևուկին բոլոր ուժով։ Ինչքան տվի, ինչ արի-չարի տեղիցը ժաժ չեկավ, հենց վախում էր ու ետ-ետ գնում։ Ես բարկացա ու ինչքան ուժ ունեի սկսեցի զարկել մտրակով ու ոտներով* Աշխատում էի զարկել էն տեղերին, որ ավելի ցավ են տալի։ Մտրակը կոտրեցի ու ձեռիս մնացած կտորով սկսեցի գլուխը ծեծել։ Բայց Սևուկը էլ չէր ուզում գնալ։ Այն ժամանակ ես ետ եկա, ծառային խնդրեցի, որ մի ավելի ամուր մտրակ տա։ Ծառան ասավ. Հերիք էր, ինչ քշեցիք, վեր եկեք, ինչո՞ւ եք տանջում անասունին։ Ես նեղացա.

— Ո՞նց թե, ես իսկի չեմ քչել։ Տես ինչպես չափ կգցեմ հիմի։ դու միայն ինձ մի ավելի ամուր մտրակ տուր, ես սրան մի վառեմ։

Ծառան գլուխը թափ տվեց․

— Է՜հ, ախպեր, դուք խղճմտանք չունեք, դրան էլ ի՞նչ վառել կուզի։ Տեսեք, արդեն քսան տարեկան ձի է։ Տանջված անասուն է, հազիվ է շունչ քաշում։ Պառավել է, հասկանում եք, թե՞ չէ․ ա՛յ, Պիմենի պես պառավել է։ Մի՞թե կնստեիք Պիմենի մեջքին ու էդպես մտրակով կծեծեիք ուժիցը վեր․․․ մի՞թե չէիք խղճահարվիլ։

Ես իսկույն հիշեցի Պիմենին և ականջ դրի ծառային։ Ձիուց իջա ու երբ մտիկ արի, թե ինչպես էին նրա քրտնած կողքերը բարձրանում ու ցածանում, ինչպես էր պնչերով ծանր շուկչ քաշում, հևում՝ մացթափ պոչը շարժելով, տեսա, որ վատ վիճակի մեջ էր։ Իսկ ես կարծել էի, թե նա էլ էր ինձ պես ուրախանում։ Այնպես մեղքս եկավ Սևուկը, այնպես մեղքս եկավ, որ սկսեցի քրտնած շլինքը համբուրել, ներողություն .խնդրել, որ ծեծել եմ։ Այն օրվանից, ինչ մեծացել եմ, ես միշտ խղճում եմ ձիաներին ու, երբ տեսնում եմ նրանց չարչարելիս, հիշում եմ պառավ Սևուկին ու պառավ Պիմենին։

Posted in Մայրենի

Գործնական քերականություն 9

1․ Բառերը բաժանի՛ր բաղադրիչների և գրի՛ր բառերի տեսակները (ըստ կազմության)․

  • դժգույն-դժ(ածանց)+գույն(արմատ)
  • գունավոր-գույն(արմատ)+ավոր(ածանց)
  • խաղաղություն-խաղաղ(արմատ)+ություն(ածանց)
  • անկախություն-ան(ածանց)+կախ(արմատ)+ություն(ածանց)
  • հանրային-հանուր(արմատ)+ային(ածանց)
  • չկամ-չ(ածանց)+կամ(արմատ)
  • ամպոտ-ամպ(արմատ)+որ(ածանց)
  • միտք-միտ(արմատ)+ք(ածանց)
  • գետափնյա-գետ(արմատ)+ափ(արմատ)+նյա(ածանչ)
  • հորդառատ-հորդ(արմատ)+առատ(արմատ)

2․ Բաց թողած տեղերում լրացրու գ, կ, ք (անծանոթ բառերը բացատրի՛ր ․ բառարանով)․

Անհոգի, բարկ, բարվոքել, բացականչություն, բերանքսիվայր, գլխահակ, գոգնոց, զույգեր. , կարգապահ, հագնել, հեքիաթ, քսուկ , աքցան, երգել, երկարաձիգ, զուգորդել, ընդերք, թագակիր, թաղիք, թանգարան, թանկարժեք, թարգմանիչ, թնջուկ, իգական, ժանիք, լեգեոն, լկտի, ծագել։

3․ Կետերի փոխարեն գրի՛ր նախադասության մտքին համապատասխանող բառ՝ ընտրված ուղղագրական բառարանից:

Առողջ լինելու համար անհրաժեշտ է մշտապես կոփել մարմինը:

Նրա հագին վարդագույն վերնաշապիկ էր ու նորաձև փեշ:

Սիրում է ժամերով պառկել տաք ավազին ու նայել ամպի լողացող պատառիկներին:

Հավաքած բոլոր փաստաթղթերն ու գրությունները դասավորեց թղթապանակում, դրեց պահարանի մեջ:

Կրիաի նման մտել է պատյանի մեջ ու ոչինչ լսել չի ուզում:

Լավ լողորդի ու փրկարարի քn համբավը մեր քաղաքից արդեն դուրս է եկել:

Վիրավոր գազանի մռնչյունն անտառում դեռ երկար լսվեց:

4․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Քանդում են հին տները, թափվում են աղյուսները, խուլ աղմուկով ընկնում են գերանները: Վիեննացի մի փայտավաճառ այդպիսի իրադարձությունը երբեք բաց չի թողնում: Նա չնչին գնով կամ էլ ձրի հավաքում է կառույցի փայտե մասերը: Երաժշտական գործիքներ պատրաստողները չորացած փայտը շատ բարձր են գնահատում: Դրանցից հիանալի տավիղներ, կիթառներ ու ակորդեոններ են սարքվում:

Posted in Մայրենի

Գործնական քերականություն 8

1․ Բառերը բաղադրիչների բաժանի՛ր

խնդրագիրք-խնդիր+ա+գիր+ք

մեծամիտ-մեծ+ա+միտ

հանրային-հանուր+ային

համակարգիչ-համ+ա+կարգ+իչ

գնդասեղ-գունդ+ասեղ

անդադար-ան+դադար

հնարամիտ-հնուր+ա+միտ

հանրահայտ-հնուր+ա+հայտ

դեղձենի-դեղձ+ենի

2․ Կետերի փոխարեն գրի՛ր յա, իա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել:

Միմիանց, քվեարկություն, որդյակ, յասաման, քիմյաական, հեքիաթային, ոսկիա, հրյական, դաստիարակություն, սենյակ, կրյա, Անդրեաս, Եղյազարյան, կիանք:

3․ Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Շոշափեց ու տեսավ, որ խեղճ կենդանու ողը կոտրվել է: (ող, ոխ)

Ոխը սրտում որ մնա, թույն կդառնա, կքայքայի սիրտը: (ող, ոխ)

Երբ երեկոյան հետ թռան, տեսան, որ իրենց բույնը գրավել է անծանոթ մի թռչուն: (բույն, բուն)

Մի քանի հողի ձեռք ձեռքի էին տվել ու փորձում էին գրկել հինավուրց ծառի վիթխարի բունը: (բույն, բուն)

Մոտակայքում ապրողներն այնքան են վարժվել Վիկտորյաի շառաչին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)

Տնեցիներն այնքան են վարժվել Վիկտորիաի անտեղի լացուկոծին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)

4․ Նախադասությունները կետադրի՛ր․

Երկինքը կամաց-կամաց ամպեց և սկսեց անձրևել:

Հայրը խոժոռվեց, ու տղան հասկացավ, որ պիտի լռի:

Բժիշկը բամբակ է ուզում, որ վերքը մաքրի:

Իսկական կրակ է, երեխա չէ:

Գետափին մի քար կա, որի վրա պառկում էր լողանալուց հետո:

Այդ մարդու սիրտը քար է` երբեք ոչ մեկին չի ներում։

5․ Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե:

մանրէասպան, միջօրե, լայնէկրան, երբևիցէ, այժմէական, ամենաէական, աներկյուղ, առերևույթ, առէջ, բազկերակ, գետեզր,  գոմեշ, դողէրոցք, ելևէջ, եղերերգ, երբևէ, ինչևիցէ, մանրէ, հնէաբան, մանրէ, նախօրե, չեն, չէիր, որևէ, չէինք, ստորերկրյա: 

Posted in Մայրենի

Գորտը

Հարցարան

1. Պատմվածքը այն մարդկանց մասին է, ովքեր.

  • գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով
  • տարված բնության գեղեցկությամբ, չեն նկատում վտանգը
  • եսակենտրոն են և մտածում են, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում
  • վստահում են Տիրոջը և համարում են, որ ամեն ինչ Աստծու կամքով է:

Ընտրությունը հիմնավորե՛ք:

Նրանք եսասեր են և մտածում են, թե Աստված ամեն ինչ իրենց համար է ստեղծել: Երբ օձը կերավ իրենց ընկերոջը նրանք չտխրեցին, որովհետև մտածում էին, որ ավելի շատ տեղ կազատվի լճակում: Մտածում էին, որ Աստված օձին ստեղծել է իրենց ուտելու համար, որպեսզի տեղը շատ լինի:

2. Ինչո՞ւ է անհրաժեշտ օձի դերը ստեղծագործության մեջ: Պատասխանը հիմնավորե՛ք:

Օձը իր արարքով փորձեց գորտերին հասկացնել, որ միայն իրենք չէին այս աշխարհի երեսին: Բայց գորտերը դա չհասկացան:

Posted in Մայրենի

Գործնական քերականություն 7

1․ Բառերը բաղադրիչների բաժանի՛ր

Օրինակ՝ ջրաման- ջուր (արմատ)-աման (արմատ)

  • գնդակ-գունդ(արմատ)+ակ(ածանց)
  • միտք-միտ(արմատ)+ք(ածանց)
  • ընդհանուր-ընդ(արմատ)+հանուր(արմատ)
  • աղջնակ-աղջիկ(արմատ)+նակ(ածանց)
  • թթենի-թութ(արմատ)+ենի(ածանց)
  • ընդամենը-ընդ(արմատ)+ամեն(արմատ)
  • հանրություն-հանուր(արմատ)+ություն(ածանց)
  • գիրք-գիր(արմատ)+ք(ածանց)
  • մտազբաղ-միտ(արմատ)+զբաղ(արմատ)
  • տանձենի-տանձ(արմատ)+ենի(ածանց)
  • հանրապետություն-հանուր(արմատ)+ա(հոդակապ)+պետ(արմատ)+ություն(ածանց)

2․ Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե:

օրեցօր, երեսուներեք, աներևույթ, էական, էլեկտրաէներգիա, Էջմիածին, ինչևէ, լայնեզր, խուռներամ, ծովեզր, կիսաեփ, հրեշ, մանրէաբան, մեջք, միջօրե, ներեկ, նրբերանգ, ողբերգակ, որևիցե, չէի, պատնեշ, ջէկ, վերելակ, տիեզերք, ցայգերգ, քառասուներկու:

3․ Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններից հանի՛ր:

Էլի դարձյալ այդ մասի՞ն ես խոսում:

Ամբողջ ճանապարհը ոտքով քայլեցի:

Դու արդեն հե՞տ ես վերադարձել:

Կարմիր գույնի շատ ծաղիկներ հավաքեցինք:

Կրկին անգամ ասում եմ քեզ:

Նախ առաջին հերթին այս գործը պիտի լինի:

Քեզ մի հատ մարդ էր հարցնում:

Կարելի՞ է մի հատ զանգել:

Ուրիշ այլ մարդիկ ավելի լավ կհասկանային:

4․ Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:

Օրինակ՝

Վանեցի: — Ինձանից հեռու վանեցի վախը:

     Վանեցի մի տատ ունեմ:

Մարտ-Նա ելավ մարտի դաշտ, կետ-Ես գնտվում եմ ինձ անրաժեշտ կետում, շահ-Նա շահեց ավտոմեքենա, այր-Նա այրի է:

5․ Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ-նկատեց, որ կողքի ուղևորը սիրտը դող ընկած-վախեցած նստած է: Նա փորձեց հարևանին սիրտ տալ-օգնել:

— Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան-անիմաստ է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը-այս մի քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:

Posted in Մայրենի

Մխիթար Սեբաստացի

Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ ԷջմիածնիՍևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։

1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։


1676 թվականի Հունվարի 17-ին, Սեբաստյա քաղաքում ծնվեց Մանուկը` Պետրոսի և Շահրիստանի զավակը։ Հետագա տարիներին նա իր ծնողների շնորհիվ ստացավ բարձրորակ կրթություն, որը իրեն կպատրաստեր հետագայում ընտանեկան առևտուրը շարունակելու համար։

Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա։

Նա գտավ մի ընկեր, որի հետ փախան դեպի լեռները, որտեղ ապրեցին որպես ճգնավորներ։

Մանուկի ծնողները գտան նրանց և նրան տարան տուն։ Այս պատահարի մասին տեղեկանալով` մոտակա վանքի` Սուրբ Նշանի վանահայրը, Մանուկին առաջարկեց վանքում հասարակական աշխատանքներ կատարել, ինչը նորից մերժվեց ծնողների կողմից։

Նա սկսեց այցելել հարևան ընտանիքներից մեկի տուն, որտեղ մի մայր իր երկու դուստրերի հետ ապրում էր վանականի կյանքով։ Նրա այցելությունների նպատակը նույն տանը ապրող քահանայի հետ զրուցելն էր, ով իրեն շատ բան սովորեցրեց վանական կյանքի մասին։

Վանական

1691 թվականն էր, երբ Մանուկը վերջապես թույլատվություն ստացավ իր ծնողներից վանքում աշխատելու համար և շուտով ստացավ սարկավակի աստիճան։ Հենց այս ժամանակ նա իր անունը փոխեց` դնելով Մխիթար։

Մխիթարը դեռ ոգևորված էր ստեղծել քարոզիչների միաբանություն, որը նվիրված կլիներ հայ ժողովրդի կրթական և հոգևոր մակարդակների բարձրացմանը։

Քսան տարեկան հասակում Սուրբ նշան վանքի վանահոր կողմից նա նշանակվեց քահանա։

Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը։

Ընդամենը երկու տարի հետո` Օսմանյան իշխանությունների հալածանքներից փախչելով` միաբանությունը տեղափոխվեց Պենոպոլես, որը գտնվում էր վենետիկում։ Իսկ 1715 թվականին միաբանությունը տեղափոխվեց Սուրբ Ղազար կղզի` Վենետիկի Հանրապետության հրամանով։

Սուրբ Ղազար կղզում կառուցեց վանքը, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում։

Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը։ Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն։

Posted in Մայրենի

Եղիշե Չարենց– Զարմանալի աշուն

Առաջադրանքներ

1․ Բառարանով բացատրիր հետևյալ բառերը` մարտակոչ, շեփոր, շրշյուն, վսեմ, մուժ, գուժել:

Մարտակոչ- մարտի կոչ
շեփոր-լայն փողաբերանով պղնձե երաժշտական փողային գործիք
շրշյուն-շրշալու ձայն
վսեմ-ազնիվ
մուժ-մշուշ
գուժել-վատ լուր հաղորդել


2․ Բացատրի՛ր հետևյալ հատվածները.


Եվ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,—
Եվ անձրևի շնչով երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր։ —

Եկավ աշուն։ Թվաց՝ այնքան ցուրտ է։ Կարծես աշուն մարտահրավեր էր նետում։
Սակայն հետո հասկացա, որ դա զուտ աշնան տրամադրությունն է։

Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,—

Անձրևը այնքան բարակ էր մաղում, որ կարծես երկնքից թելեր թափվեն։

Կարծես ծառե՛րն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հույզերը — և դառնան նոր…
Շրշյուն աշունն այսօր ինձ՝ գործ ու կյանք վսեմ
Եվ ո՛չ թե մուժ ու մահ ու անկում է գուժում։—

Անձրևից ծառերը կարծես ուզում էին կոտրվել, քամի էլ շատ ուժեղ էր։
Բայց այսպիսով աշունն ուզում էր վատը մաքրեր և նոր կյանք պարգևեր։

3․ Այլ վերնագիր հորինի՛ր բանաստեղծության համար:

Նոր աշուն

Posted in Մայրենի

Գործնական քերականություն 6

1․ Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ոց (-նոց, -անոց) ածանցով:

ա) Ծաղիկ, հյուր, ավազակ, մեղու:

Ծաղկանոց, հյուրանոց, ավազականոց, մեղվանոց:

բ) Գոգ, ձեռ, մատ:

Գոգնոց, ձեռնոց, մատնոց:

զ) Կապել, խարտել, սփռել:

Կապոց, խարտոց, սփռոց:

դ) Դրամ, կիլոգրամ, մետր:

Դրամանոց, կիլոգրամանոց, մետրանոց:

ե) Խշշալ, մռնչալ, զռռալ, ոռնալ:

Խշշոց, մռնչոց, զռռոց, ոռնոց:

2․ Առաջին շարքի յուրաքանչյուր բառ հնարավոր բոլոր ձևերով բաղադրի՛ր (բադադրալ բառեր կազմիր) երկրորդ շարքի ածանցների հետ:

Ա. Հյուսիս-հյուսիսային, լեզու-լեզվանի, հայր-հայրություն, դրախտ-դրախտային, տոն-տոնական, նկարիչ-նկարչական, մեղ(ք)-մեղավոր, հարս(ն)-հարսնացու, օտար-օտարական, բազում-բազմություն, բն(ական)-բնական, հան(ել)-հանածո, հաս(նել)-հասույթ, դր (դնել)-դրություն, շահ(ել)-շահական, պահ(ել)-պահածո:

Բ. Ույթ, ածո, ական, ային, անի, (ա)բար, ոտի, (ա)վոր, (ա)ցու, ություն:

3․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մարդատար գնացքը կարո՞ղ է քսանմեկ րոպեում կտրել անցնել Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան: Դա նույնիսկ ինքնաթիռով հնարավոր չէ: Բայց ամերիկյան մի համալսարանի գիտնականներ պնդում են, որ այդ իրագործելի է: Մի ագգային գիտաժողովում նրանք ստորերկրյա նոր փոխադրամիջոցի նախագիծ են ներկայացրել:

4․ Ընտրի՛ր փակագծում գրված տարբերակներից մեկը։

… (ինքնագլուխ, անկաշկանդ, ազատ, անկախ) ոճի ըմբշամարտին հատուկ է… (հնարների, հնարքների գյուտերի) ազատությունը: Ասենք՝ թույլատրվում է… (իրավունք է տրվում, արտոնվում է) բռնել մրցակցի ոտքը, ոտք գցել, … (շրջել, թավալել, գլորել, գցել): … (ընտիր, դասական, օրինակելի) ոճի մարզիկը ոտքով … (գյուտերի, հնարքների, հնարների) դիմելու … (իշխանություն, իրավասության, իրավունք) չունի: Երբ նորից … (ծնվեցին, կյանք մտան) օլիմպիական (մրցումները, խաղերը), դրանց ծրագրում … (տեղ գրավեց, տեղավորվեց, տեղ գտավ, արտահայտվեց) դասական ըմբշամարտը:Սկզբում քաշային … (անջատումներ, ճյուղավորումներ, բաժանումներ) չկային:

5․Տրված բառազույգերի բաղադրիչները տեղափոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր: Տրված և ստացված բառերն արմատների միջոցով բացատրի՛ր:

Օրինակ՝

ամփոփաթերթ, ծաղկագիր — ամփոփագիր, ծաղկաթերթ:

Ծովասուն, ձեռնամարտ-Ծովամարտ, ձեռնասուն:

Բևեռախույզ, երկրամերձ-բևեռամերձ, երկրախույզ:

Ձկնակեր, մարդավաճառ-ձկնավաճառ, մարդակեր:

6․ Հնչյունափոխված արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց անհնչյունափոխ ձևերը և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Պատկերազարդ, բազկաթոռ-ու տառը սղվել է, ոսկեվառ-ի+ա=ե, մաքսանենգ, կաղնեփայտ-ի+ա=ե, գրկել, լեռնաշղթա, պատուհան, ամառնամուտ, մարդամոտ, ժամացույց, հողագունդ, ջերմանավ, սրտապատառ-ի տառը սղվել է, ցուցանակ-յ տառը սղվել է , սիրառատ-ե դարձել է ի, գինեվաճառ-ի+ա=ե, գերեվաճառ-ի+ա=ե, բարեգութ-ի+ա=ե, մատենագիր-յա դարձելէ ե, լուսամուտ-յ տառը սղվել է:

7․ Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Պոչ ունեցող-պոչավոր մի կենդանի էր գալիս:

Չգիտեի, որ այդքան զորություն ունեցողհզոր հսկա ես:

Այդտեղ որսորդները երկու ոտք ունեցող-երկոտնանի զարմանալի կենդանի են տեսել:

Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը մի քիչ երկար-երկարավուն էր, գույնն էլ՝ մի քիչ դեղին-դեղնոտ:

Իբրև հայր-հայրաբար՝ խրատում էր ու համոզում, որ ներող լինի:

Որպես մտերիմ-մտերմաբար՝ հորդորում էր, որ մի օր էլ տանը մնա:

Եղբոր նման-եղբայրաբար օգնում է ու հետևում, որ վատ բան չանես:

Թշնամու նման-թշնամաբար եք խոսում:

Հարցը իր (յուր) ձևով-յորովի լուծեց ու գնաց:

8․ Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Անսահման-սահման չունեցող հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը:Միջնադարի-միջին դարի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենամեծ-ամենից մեծ պարտեզում և մեկամսյա-մակ ամսվա որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շրջակայքի-տարացքներ գյուղերն անվանել էր Բաղդադ, Կահիրե, Դամասկոս, որ աշխարհի մեծագույն-ամենից մեծ քաղաքները որպես աննշան-առանց նշան գյուղեր տեսներ: