Posted in Պատմություն

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է։ Գտնվում է Երևան քաղաքից 35 կմ հարավ-արևմուտք, Մեծամոր գետի ափին, Տարոնիկ գյուղի մոտ։ 1965 թվականից մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում։ Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի և երկաթի պարբերաշրջաններին։

Պատմություն

Պեղված նյութերը վկայում են, որ բրոնզի դարաշրջանում (մ.թ.ա. IV-II դդ․) Մեծամորը մշակույթի ծաղկուն կենտրոն էր։ Բավականին լավ պահպանվել է պղնձաձուլարանի ամբողջ համակարգը՝ հնոցներն ու հալոցը, որոնք կառուցվել են ժայռերի մեջ։ Գիտնականները պարզել են, որ Մեծամորը եղել է խոշոր բնակատեղի, որը զբաղեցրել է 10․5 հա տարածք, ունեցել է կիկլոպյան պարսպով շրջապատված միջնաբերդ և զիկուրատ՝ «աստղադիտարան»։

Վաղ երկաթի շրջափուլում (մ.թ.ա. XI-IX դդ․) Մեծամորը քաղաք էր։ Այն Արարատյան դաշտի արքունի քաղաքներից էր և հանդիսանում էր կարևոր վարչաքաղաքական ու մշակութային կենտրոններից մեկը։ Միջնաբերդը, «աստղադիտարանը» և բնակավայրերը զբաղեցնում էին շուրջ 100 հա տարածք։ Ամրոցում են կենտրոնացվել պալատական շինությունները, արտադրական համալիրները և տաճարական համալիրը՝ յոթ սրբատեղիներով։ Միջնաբերդից 0․5 կմ հյուսիս-արևելք տարածվող դամբարանադաշտում պեղվել են կարմիր սուֆակերտ կրոմլեխներով օղակված հսկայածավալ դամբարաններ։ Այստեղ են թաղվել ցեղային առաջնորդները, նրանց պատվին զոհաբերվել և թաղվել են նաև շատ նժույգներ, շներ, մանր և խոշոր եղջերավոր անասուններ և նույնիսկ ստրուկներ և ծառաներ։ Դամբարաններում թաղված առարկաններից ուշագրավ են հատկապես քանդականախշ փայտե զարդատուփերը, կիսաթանկարժեք քարերից, ոսկուց, արծաթից պատրաստված պերճանքի առարկաները և ջնարակված կավամանները։

Հայտնաբերված իրերի շարքում ամենանշանավորը բաբելոնյան թագավոր Ուլամ Բուրարիաշի ագաթից պատրաստված գորտ-կշռաքարն է (մ.թ.ա. XVI դար), մեկ այլ բաբելոնյան տիրակալ Կուրիգալզուին պատկանող եգիպտական հիերոգլիֆ տեսքով սարդոնիքսե կնիքը (մ.թ.ա. XV դար)։ Այս գտածոները վկայում են, որ Մեծամորը հնագույն ժամանակներից ի վեր եղել է առևտրական ճանապարհների խաչմերուկ, որոնք անցել են Արարատյան դաշտով և կապել են իրար Հյուսիսային Կովկասը և Առաջավոր Ասիան։

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց -թանգարանը բացվել է 1968 թվականին։ Ներկայումս այն գործում է «Պատմամշակութային արգելոց -թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում։

Ժառանգություն

Թանգարանում հավաքվել և ցուցադրվել են հուշարձանից պեղված 27 000 -ից ավելի առարկաներ։ Առաջին հարկում ցուցադրվում են ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզի շրջանից մինչև ուշ միջնադար։ Երկրորդ հարկում ներկայացված են հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը։ Նկուղային հարկում գտնվում է հատուկ զետեղարանը, ուր ներկայացված են Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, սաթե, կիսաթանկարժեք քարերից պատրաստված եզակի մշակութային արժեքներ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s