Posted in Պատմություն

Նոյեմբերի 1-7-ի առաջադրանքները

Վերգետնյա անցումներ

Կարծում եմ, որ շատերիս շատ է դուր գալիս այն հանգամանքը, որ մեր քաղաքում կառուցվում են վերգետնյա անցումները, քանի որ դրանք ապահով են դարձնում փողոց անցնելը։ Երևանում օրեցօր շատանում էվերգետնյա անցումների թիվը, ինչը շատ ողջունելի է։ Քաղքացիները կարող են հանգիստ անցնել ճանապարհը՝ զգալով իրենց ապահով։ Օրինակ՝ վառ օրնակ է հենց մեր դպրոցի մոտ կառուված վերգետնյա անցումը, որը հենց աշակետների համար շատ հարմար և ապահով է ճանապարն անցնելու համար։

Երևանի Կարմիր կամուրջ

Երևանի Կարմիր կամուրջը գտնվում է Հրազդան գետի վրա: Երևանում պահպանված ամենահին կամուրջն է, կառուցվել է 1679 թվականին։ Այն կառուցվել է երկրաշարժից ավերված կամրջի տեղում քանաքեռցի մեծահարուստ բարեգործ Խոջա-Փիլավի հովանավորությամբ: Այդ իսկ պատճառով էլ կամուրջը երբեմն անվանում են Խոջա Փիլավի կամուրջ: Իսկ կարմիր  կամուրջ կոչվել է կարմիր տուֆից պարաստված լինելու և այդպիսի երանգավորում ունենալու պատճառով:

Հայաստանի բանուկ ճանապարհների վրա կառուցված Երևանի Կարմիր կամուրջն ունի 80 մետր երկարություն և 10 մետր բարձրություն: Այս կամուրջը միակն է եղել Հին Երևանում, որը կապել է Երևանի բերդը (ներկայիս Գինու կոմբինատը) առհասարակ ողջ բնակավայրը Արարատյան դաշտին` Էջմիածնին, Ապարանին, Թալինին և հեռավոր բնակավայրերին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s