Posted in Պատմություն

Նոյեմբերի 1-7-ի առաջադրանքները

  • Սահմանել վիրուս, համաճարակ հասկացությունների սահմանումը:

Վիրուսը ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ է, որը բազմանում է միայն կենդանի բջջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ և արքեաներ։

Համաճարակը միատեսակ վարակիչ հիվանդությունների իրար հաջորդող պրոցես է, որն արտահայտվում է որևէ կոլեկտիվում, բնակավայրում, շրջանում կամ երկրում դրանց նշանակալի տարածմամբ։

  • Պատմել մարդկային պատմության ընթացքում ամենադաժան վիրուսների, համաճարակներից մեկի պատմությունը, նրա ծագումը, ընկալումը տվյալ դարաշրջանում, կանխարգելումը:

Սև մահը ժանտախտի համաճարակ է, ամենամահաբեր հիվանդություններից է և մարդկության պատմության մեջ, ինչի զոհ դարձան 75-200 միլիոն մարդ Եվրասիայում, հիմնականում Եվրոպայում 1346-1353 թվականներին: Գիտնականները չեն բացառում, որ ապագայում միջնադարյան Սև մահը և Հուստինիանոսի ժանտախտը կրկին կարող են ի հայտ գալ։ Գիտնականներն ուսումնասիրություն են կատարել, որի ընթացքում վերցրել են մոտ  1,5 հազար տարի առաջ մահացած ժանտախտի զոհի գենոմի մի հատված։ Մասնագետները նրաԴՆԹ-ն համեմատել են միջնադարյան ժանտախտի ցուպիկի հետ։ Պարզվել է, որ Հուստինիանոսի ժանտախտը, որը VI դարում սպանել էր աշխարհի բնակչության կեսին, առաջացել է միևնույն մանրէից, որից որ մյուս համաճարալը, որը իր բարձր մահացության համար անվանվել էր Սև մահ։ 551-580 թթ. Հուսիտինիանոսի ժանտախտից մահացել էր 50 միլիոն մարդ» Այն բռնկվել էր Բյուզանդիայում և Միջերկրական ծովի ափերին, իսկ այնուհետև տարածվել էր Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Եվրոպայում: 800 տարի անց այլ համաճարակ էր սկսվել` Սև մահը, որը  1347-1351 թթ. խլել էր 50 միլիոն եվրոպացու կյանք: Գոյություն ունեն մի քանի տեսություններ Սև մահի առաջացման վերաբերյալ` հիմնված 2010 և 2011 թվականներին Եվրոպայի հյուսիսից և հարավից մարդկանց ԴՆԹ-ի անալիզների վրա, համաձայն որի հարուցիչը հավանական է, որ լինի մի քանի տեսակի ժանտախտի բակտերիաների միաձուլումից: Սև մահը Եվրոպա է ներթափանցել Կենտրոնական Ասիայից, որտեղից Մետաքսի ճանապարհով Ղրիմ է հասել 1343 թվականին: Այնտեղից առնետների, ոջիլների միջոցով ներխուժել է Եվրոպա, քանի որ սև առնետներն այդ ժամանակաշրջանում նավերի հիմնական ուղևորներն էին: Տարածվելով Միջերկրական ծովի ավազանում և Եվրոպայում` Սև մահը սպանեց Եվրոպայի բնակչության 30-60 տոկոսը: Ընդհանուր հաշվարկներով Սև մահվան պատճառով աշխարհի բնակչությունը 450 միլիոնից դարձավ 350-375 միլիոն: Աշխարհի բնակչությունը չհասավ համաճարակից առաջ եղած մակարդակին մինչև 17-րդ դարը։ Համաճարակի արդյունքում ծագեցին տարբեր սոցիալական, կրոնական և տնտեսական շարժումներ, որոնք մեծ հետք թողեցին Եվրոպայի պատմության մեջ:

  • Ներկայիս էտապում, որպես 2020-2021թթ․ կորոնավիրուսի ականատես պատմիր այս երևույթի մասին:

Սա շնչառական վիրուս է, որը շատ նման է գրիպի: Երբ այն հայտնաբերվեց՝ տեսքով շատ նման էր թագի, որից հետո էլ ստացավ անվանումը: Պաշտոնապես այն անվանում են COVID-19:

COVID-19-ը կորոնավիրուսների նոր շտամն է, որի տարածումը մարդկանց մեջ առաջին անգամ արձանագրվել է 2019 թվականին, Չինաստանում, Հուբեյ նահանգի վարչական կենտրոն Ուհանում և այսօրվա դրությամբ այն հայտնաբերվել է աշխարհի 100-ից ավել երկրներում, այդ թվում վարակի մի քանի դեպքեր են գրանցվել նաև Վրաստանում: Առողջապահության փորձագետների մոտ մտահոգություն են առաջացնում նոր վիրուսի մասին սակավ տեղեկատվությունը և այն փաստն, որ այն կարող է առաջացնել ծանր հիվանդություն և զարգանա թոքաբորբ:

 Վիրուսը տարածվում է`

  • Կաթիլային ճանապարհով` հազով, փռշտոցով;
  • Աչքին, բերանին և քթին չլվացված ձեռքով հպվելով;
  • Հիվանդացածների հետ սերտ շփումով` հպում, ձեռքսեղմում;
  • Հազվադեպ դեպքերում կղանքների հետ շփումով:

COVID-19-ին բնորոշ ախտանիշներն են՝

  • COVID-19-ի ախտանիշներն են բարձր ջերմությունը, հազը և շնչառության դժվարացումը, սակայն այն կարող է ընթանալ նաև անախտանիշ:
  • Որոշ դեպքերում այն հնարավոր է ընթանա ավելի ծանր և զարգանա թոքաբորբ կամ շնչառության դժվարացում:
  • Առկա տեղեկատվությամբ, COVID-19-ով վարակված հիվանդների մոտ ախտանիշները հայտնաբերվում են վիրուսով վարակվելուց 2-14 օր հետո:

  COVID-19-ով վարակվելու վտանգի տակ են գտնվում՝

  • Անձինք, ովքեր ապրում կամ ճանապարհորդում են COVID-19-ի բարձր տարածման գոտում:
  • Անձինք, ովքեր սերտ շփման մեջ են գտնվում վարակված անձանց հետ:
  • Առկա տեղեկատվությամբ, բարձր վտանգի տակ են գտնվում տարեց և հարակից քրոնիկական հիվանդություններ (օր.` շաքարախտ, սրտանոթային և շնչառական հիվանդություններ և այլն) ունեցող անձինք:
  • Փորձիր կազմել դիագրամ, որ դարաշրջանում, որ համաճարակն էր առավել տարածված:

541-542թթ-Գեղձուռուցք

551-581-Հուստինիանոսի ժանտախտ

1347-1351թթ.-Սև մահ

1770-1771թթ-Մոսկվայում հայտնաբերված ժանտախտի դեպք

1816-1960թթ-Խոլերայի 7 պանդեմիաները

1855թ-Երրորդ համաճարակը Չինաստանում

1878թ-Թռչնագրիպ

1919թ-Սև ծաղիկը Հայաստանում

1979թ.-Սև ծաղիկի վերացումը

2009-2010թթ.-Խոզի գրիպ (H1N1)2019-2020թթ.-Կորոնավիրուս

  • Գտիր, ներկայացրու վիրուսների, համաճարակների մասին ֆիլմեր/«Մեկ ֆիլմի պատմություն»/, գրական ստեղծագործություն:

«Համաճարակ»

Մոտաբա անունով վիրուսը հայտնվում է Հյուսիսային Կալիֆորնիայում կենտրոնական Աֆրիկայից՝ Զաիրից բերված կապիկի միջոցով։ Կապիկը կծում է իր տիրոջը, որն էլ դառնում է համաճարակի տարածման պատճառ։ Համաճարակի դեմ պայքարը սկսում են ռազմական բժիշկները։ Խմբի անդամ գնդապետ Սեմ Դենիելսը պարզում է, որ այդ վարակակիր մանրէի մասին իշխանությունները վաղուց գիտեին, բայց այդ տեղեկությունը գաղտնի էր պահվում։ Պարզվում է, որ կա դրա դեմ դեղամիջոցը նախնական տարբերակը, սակայն դեղամիջոցի վերջնական տարբերակի համար պետք է այդ մանրէի առաջին վարակակիրը՝ կապիկը։

Օրիգինալ անվանում՝ «Outbreak»

Թողարկման տարեթիվ՝ 1995

Ժանր՝ դրամա

Ռեժիսոր՝ Վոլֆգանգ Պետերսոն

Դերերում՝ Դասթին Հոֆման, Մորգան Ֆրիման, Քյուբա Գուդինգ կրտսեր, Քևին Սփեյսի, Ռենե Ռուսսո, Դոնալդ Սազերլենդ, Փետրիկ Դեմպսի

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s