Posted in Պատմություն

Ուրարտու.Վանի թագավորություն Ք.Ա.IX-VI

Առաջադրանք 1

Թվարկել Վանի աշխարհակալ տերության ստեղծման պատճառները, հետևանքները:

Վանի թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 96-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի», երբեմն՝ «Նաիրի», ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն» անուններով։

Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին։ Նրա մասին տեղեկություններ են պահպանվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824) արձանագրություններում։ Արամեին հաջորդել է Լուտիպրին մ.թ.ա. 844-834թթ., այնուհետև Սարդուրի Ա-ն, որը մ․թ․ա․ 830-ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։ Սարդուրի Ա-ին հաջորդում է Իշպուինին, որը իր որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։ Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասել Արգիշտի Ա-ի գահակալման ժամանակաշրջանում (մ.թ.ա. 786-764)։ Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը, որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։ Արգիշտի Ա-ից հետո գահը անցնում է նրա որդի Սարդուրի Բ-ին,որը նույնպես շարունակում է տարածքային նվաճումները։ Սարդուրի Բ-ից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան, որի ժամանակ գահակալում են Ռուսա Ա-ն, Արգիշտի Բ-ն, Ռուսա Բ-ն, Սարդուրի Գ-ն, Սարդուրի Դ-ն, ԷրիմենանՌուսա Գ-ն և Ռուսա Դ-ն։ Թագավորությունը վերջնական անկում է ապրում մ․թ․ա 590 թվականի

Պատմել չորս ծովերի տերության մասին:

Սարդուրի II-ի օրոք Ք․ ա․ 764-735 թթ․ Վանի տերությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը։ Հյուսիսում հասնում էր Սև ծով՝ ներառելով Կուլխա երկիրը։ Տերության հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին․ առաջին անգամ սեպագիր արձանագրություններում Արցախը հիշատակվում է Սարդուրի II-ը։ Արևելքում տերության սահմանը հասնում էր Կասպից ծով, իսկ արևմուտքում Փոքր Ասիա։ Սարդուրի II-ը հարավում վերագրավեց Բաբելոնիան՝ ամրապնդելով սահմանը մինչև Պարսից ծոց, իսկ հարավ-արևմուտքում տիրեց Դամասկոսի թագավորությանը։ Նրա օրոք, չորս ծովերի միջև ստեղծվում է հզոր մի տերություն։

Համեմատել Արգիշտի Առաջին, Սարդուրի Երկրորդ, Ռուսա Երկրորդ արքաների գործունեությունը:

Արգիշտի Առաջինը բնութագրվում էր, որպես մի արքա, որի անունն անգամ ահարկու էր, որպես ծանր հողմ, նրա ուժերը մեծաքանակ էին:

Սարդուրի երկրորդը ստեղծում է չորս ծովերի միջև հզորագույն պետություն:

Ռուսա երկրորդը եղել է դիվանագետ արքա, նա կարողացավ Կիմերներին ուղղել Ասորեստանի դեմ, այսպիսով կարողացավ կանխարգելել Կիմերների հարձակումները իր երկրի վրա:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s