Posted in Ճամփորդություններ

Ճամբար դեպի Սևան

Երեք օր գնացել էինք դպրոցով Սևան ճամբար ,որտեղ մենք ունեցանք հետաքրքիր տարբերվող օրեր ,քնում էինք վրանների մեջ,խարույկ էինք անում ,լողում էինք :

Առաջին օրը դասավորեցինք իրերը ,հետո տեղավորեցինք մեր քնապարկերը հաց կերանք ,խաղացինք ,երգեցինք:

Երեկոյան կրակ վառեցինք և միասին խոսեցինք ,մեզ տվեցին փոքր լամպեր ու պատրաստվեցինք քնելու,մինչև քնելը մի լավ խոսեցինք նոր քնեցինք:

Առավոտյան ուսուցիչներիս հյուրասիրեցի սուրճ հետո հաց կերանք և լողացինք շատ: խաղացինք ֆուտբոլ,խոսեցինք և քննարկեցինք մեր օրերը: Օրը անցկացրեցինք հետաքրքիր և քնեցինք ,իսկ հաջորդ օրը արդեն վերադարձանք տուն:

Ինձ շատ դուր եկավ եռօրյա ճամբարը:

Posted in Ճամփորդություններ

Հանգստյան օրերը Զովաբերում

Այս ամառ ունեցանք շատ լավ ու հետաքրքիր հագիստ Զովաբերում ,ծանոթացա նոր ընկերների,ուսուցիչների և նոր լավ ,հյուրասեր մարդկանց հետ:

Ամեն օրս անցել է յուրահատուկ ու տարբերվող:

Մենք խաղացինք տարբեր խաղեր վոլեյբոլ ու բակային նոր խաղեր ,ամեն մեկը նոր ու հետաքրքիր: Զբաղվեցինք գյուղատնտեսությամբ ,խնամեցինք և կերարկրեցինք կենդանիներին,նաև օգնեցինք բերքահավքին: Իրակում ես բոլոր գործերին էլ ծանոթ էի ,բայց շատ լավ էր ընկերներիս հետ մասնակցել օգնելու գործին:

Գնացինք Սևանա լիճ և մի քանի օր լողացինք :

Գնացինք նաև Ծաղկունքի ճամբար ,խաղաղցինք խաղեր ,պարեցինք ,երգեցինք ուրախացանք :

Այդ օրերը ես միշտ ժպիտով և ուրախությամբ կհիշեմ :