Posted in Մայրենի, Ուսումնական գարուն, Իմ գրադարանը

Ոսումնական գարուն

Ջաննի Ռոդարի

Երկնագույն նետի ճանապարհորդությունը

Այս գարնանը ես կարդացի Ջաննի Ռոդարի Երկնագույն նետի ճանապարհորդությունը և ինձ այն շատ դուր եկավ ,քանի որ արկածային գիրք էր, հերոսները ազնիվ էին նույնիսկ Ֆեյան ,ով լավ չվարվեց Պերֆենայի հետ ,մայրիկի աղքատ լինելու պատճառով,բայց նա այնքան բարություններ էր անում փոքրիկների նկատմամբ: Գիրքը պատմում էր բարության և ընկերասիության մասին: Ես խորհուրդ կտամ բոլոր ընկերներիս ,որ ընթերցեն գիրքը ,այն իրոք շատ բան կսովորեցնի:

Posted in Մայրենի, Նախագծեր, Ուսումնական ամառ, Իմ գրադարանը

Իմ ուսումնական ամառը

Աստրիդ Լինդգրեն Երկարագուլպա Պիպին

Բարև Ձեզ ես շատ եմ սիրում ամառը ,ամառային արձակուրդները:Իսկ ամառային արձակուրդներին մենք միշտ ունենում ենք հանձնարարություն գրքեր կարդալու :Ես էլ որոշեցի կարդալ Աստրիդ Լինդգրենի Երկարագուլպա Պիպին:Շատ հավանեցի գիրքը ,որովհետև ես էլ եմ սիրում ունենալ շատ արկածներ ու ունենալ ընկերներ միշտ խաղալ նրանց հետ:

Պիպին մի աղջիկ էր,ով ապրում էր Վիլլա Վիլեկուլայում մենակ ,նրա ծնողները մահացել էին,բայց նա հավատում էր ,որ նրանց տեսնելու է .հորը՝ որպես թագավոր,իսկ մայրիին հրեշտակ: Նա խիզախ,անվախ,հետաքրքրասեր,հյուրասեր,լավ խոհարար, ընկերասեր արկածային,նեղացկոտ,բարի ,ժպտերես աղջիկ էր:Դպրոց չէր գնում ,այդպես էլ չհավանեց սովորելը ,բայց դրա փոխարեն ամբողջ աշխարհով մեկ ճամփորդել էր և շատ բան գիտեր շատ երկրների մասին:Դա նաև իմ երազանքն է լինել ծովում,նավում ու տարբեր երկրներում ճամփորդել:Շատ կուզեի տեսնել Երկարագուլպա Պիպիին,Թոմին ու Անիկային,բարի կապիկին պարոն Նիլսոնին ու ձիուն,որ լավ ժամանակ անցկացնեի նրանց հետ և ունենաի հետաքրքիր ու տարբերվող ամառ:Հաստատ միշտ կհիշեի այդ ամառը:

Բոլոր ընկերներիս խորհուրդ կտամ կարդալ այս գիրքը,այնքան կծիծաղեք ու ամեն օրը կսկսեք այդ երեք երեխաների հետ ունենալով շատ արկածներ,լավ ու վատ օրեր:

Բոլորիս լավ ու հետաքրքիր ուսումնական ամառ:

Posted in Մայրենիի ստուգատես, Ուսումնական պլան, Անհատական պլան, Իմ գրադարանը, YouTube

Իմ ընտանեկան գրադարանը

2․ Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ ծավալուն (կարող է լինել թե՛ գեղարվեստական, թե՛ գիտական, թե՛ տեղեկատվական և այլն) կարդա այն։Պատասխանի՛ր տրված հարցերին ու այդ ամբողջ ընթացքը տեսագրի՛ր՝

  • կայի՞ն անծանոթ բառեր։ Եթե կան, որո՞նք են, ինչպե՞ս գտար բացատրությունը։
    Եթե  լինում են, ինչպե՞ս ես գտնում բացատրությունը
  • ներկայացրո՛ւ, պատմի՛ր կարդացածդ նյութը
  • կարո՞ղ ես կիրառել քո կարդացածը։ Եթե այո՝ որտե՞ղ, ինչպե՞ս
  • ո՞ւմ կառաջարկեիր կարդալ այդ նյութը
  • կարդա՛ մի հատված այդ նյութից, ի՞նչ ես կարծում՝  ինչպե՞ս ես կարդում
  • ձեր ընտանեկան դպրոցը (ծնողդ, ընտանիքի մյուս անդամները) ի՞նչ կարծիքի է քո կարդալու և կարծիքդ արտահայտելու մասին /կարող է ասել ընտանեկան դպրոցի անդամներից մեկը/:

Տեսանյութդ տեղադրի՛ր բլոգիդ ,,Մայրենիի ստուգատես,, էջում։

Գրքերից ես ընտրեցի Մանկական Աստվածաշունչը ,կարդացել եմ երկրի արարումը ,ես ինձ շատ լավ եմ զգում ,երբ կարդում եմ :Խորհուրդ կտամ բոլորին կարդալու Աստվածաունչը,քանի որ շատ բան ունենք սովորելու այդ գրքից:Մանրամասն ներկայացրել եմ տեսանյությում:

Posted in Մայրենի, Անհատական պլան, Իմ գրադարանը

Ավետիք Իսահակյան Եղնիկը

Թեսթ2

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որեր□ անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    փա□չում-փախչում

ակնթար□ի-ակնթարթի
եր□-երբ

պատշ□ամբը-պատշգամբը

—————————————————

  • Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ     պարզ
բ/լուռ          սուս
գ/ակնդետ անհամբեր
դ/ընտանի ընտանեկան

  • Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ ծնվել հայտնվել
բ/խելքը գլխին            դատող ,բանիմաց,խելացի
գ/կողը հաստ              համառ,ինքնասածի,կամակոր
դ/ճաշը եփել           մեկին պատժել,լավ ծեծել

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  • Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

պատշգամբ

ինքնամոռաց
աղմկահույզ

խորասույզ

ուշագրավ

  • Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ պատվեր
 բ/մալինա ազնվամորի

գ/կենգուրու ագեվազ

դ/ստարտ սկիզբ

  • Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
    անտառ

եղնիկ

քամի

դուռ

  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
    ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    /գ/առաջին –ածական
    դ/ազատ –ածական
  • Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
    Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որեր անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
  • Խե՜ղճ եղնիկ..
  • Գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ ստորակետ լինի:
    Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում:
  • Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր  եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
    Եղնիկը վախկոտ էր,հոգասեր,կարոտաց ու սիրված էր:Նրա աչքերը ջինջ էին ,սև,խորունկ,երկար թարթիչներով:Նա սիրում էր երեխաներին և ընտելացել էր նրանց հետ:Նրան միշտ տանջում էր կարոտը:ՆԱ բոլորի սիրելին էր:
  • Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

/բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

  1. Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

Իր ծնողներին

  1. Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

Որովհետև եղնիկը բարի ,հարգալից կենդանի էր,նա չէր վնասում երեխաներին,այլ նրանց հետ խաղում էր:

  1. Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
    Անտառը քամուց խառնվել էր իրար,ամեն տեղ փոթորիկ էր ու մութ:
  2. Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ  հուզեց:
    Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում..

Posted in Մայրենի, Անհատական պլան, Իմ գրադարանը

Եղնիկը

Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…

Եղնիկը շատ բարի ,երազկոտ,տխուր,ընկերասեր,բնություն սիրող կենդանի էր:Նա շատ սիրում ,կարոտում և սպասում էր իր ծնողներին:

Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:

Որ ամեն երեխա պետք է իր ծնողների ու իր տան մեջ մեծանա:

Posted in Մայրենի, Անհատական պլան, Իմ գրադարանը

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

1.Առակը խոսում է նրա մասին,որ մարդիք միշտ շատ մեծ կարծիք ունեն իրենց մասին քան իրականում կան : Ու հպարտության ժամանակ մեծ փորձանքների մեջ են հայտնում :

2 Գոռոզությունը հպարտության ծաղրանկարն է։

Մեծամիտ միջակությունները նման են փչացած մրգի` ոչ ուտել է լինում, ոչ ցանել։ 

Ջահը ձեռքին ապրելն այնքան էլ անվտանգ չէ` շատերի աչքն է ծակում։

Ջրափոսը լիճ չդարձած շտապում է ծով դառնալ։ Լավ է` օվկիանոսի մասին գաղափար չունի։

4.Նապաստակ դու քո հպարտության պատճառով դարձար աղվեսի կեր բաժին,ամեն կենդանի իր չափով է ուժեղ:

Առյուծ դու միշտ էլ մեծ ես համարվում կենդանիների մեջ ու կլինի միշտ այդպես:

Posted in Մայրենի, Անհատական պլան, Իմ գրադարանը

Մայր արջը

Այս աշնանային արձակուրդներին մայրենի լեզվից ունեինք հանձնարարություն Տիգրան Հայրապետյան գրադարանից կարդալու ինչ որ գիրք։Ես ընտրեցի Վաղթանգ Անանյանին և կարդացի Մայր արջը ։ Շատ գեղեցիկ ,տխուր ,ուսուցողական պատմություն էր։ Պատմությունը հենց եղել էր հեղինակի՝ Վաղթանգ Անանյանի հետ,ով դեռ փոքր էր։ Նա ապրում էր Դիլիջանի գյուղերից մեկում ,որտեղ մեծացել էր աղքատ ընտանիքում ,նա շատ լավ ,աշխույժ,չարաճճի ,ընկերասեր փոքրիկ էր։ Աղքատության և հագուստ չունենալու պատճառով չէր գնում դպրոց,նրա շորերը միշտ կարկատած էին։Բայց միշտ օգնում էր տանեցիներին ,արածեցնելու էր տանում կենդանիներին,իր շատ մոտ ընկերոջ՝ Սիմոնի հետ ,ով նրա հետ աշխատում էր նույն մարդու մոտ։ Ամբողջ ընթացքում պատմում էր գեղեցիկ աշնան մասին ։ Հանկարծ մի օր սարի գլխին լինելով ինքն ու Սիմոնը տեսնում են քնաց արջիձագ, ում վրա քար գցելով վիրավորում են ,մայր արջը տեսնելով վիրավոր ձագին որոշում է վրեժ լուծել ։ Սիմոնն ու Վաղթանգը Սիմոնի սիրած աղջկա ՝Անահիտի համար որոշում են տաշտ պատրաստել ․ինչքան պատրաստում են արջը վրեժի համար գալիս և անտառով մեկ ջարդում է տաշտը քանի անգամ էլ պատրաստած լինեն։Վերջը պարզելով ,որ մայր արջն է ծառի վրա թագնված որոշում են չթողնել սայլն էլ փչացնի ։Արջը տեսնելով տղաներին որոշում է բարձրանալ ծառը և վրեժխնդիր լինել,օգնության է հասնում ծեր որսորդը ում օգնությամբ կացիններվ սպանում են մայր արջին։ Այդ պատմությունից հետո Վաղթանգ Անանյանը սիրելով որսը էլ երբեք չի սպանում ձագերին։ Իսկ ընկեր Սիմոնը չի ամուսնանում Անահիտի հետ ,դառնում է զինվոր ,բայց միչև վերջ էլ երկուսն էլ չեն մոռանում իրար։

Սիրածս հատվածը մոր մասին էր թե ինչպես է մայրը իր կյանքի գնով պաշտպանում իր երեխաներին։Այդպես են բոլոր մայրիկները։Ես շատ եմ սիրում իմ հոգատար ու բարի մայրիկիս։

Հերոսներից Սիմոնը շատ հավատարիմ էր Վաղթանգին ,նա չուներ ծնողներ ,հազիվ մի անգամ սիրահարվում է Անահիտին էն էլ անտառապահի տղա Ռուբենն է ամուսնանում աղջկա հետ։

Անտառապահ Ռուբենը չար մարդ էր նա հարուստ էր ,բայց չուներ բարի սիրտ։

Անահիտը վախկոտ էր ,նա շատ բարի էր,սիրում էր Սիմոնին ու մինչև տակիկ դառնալն էր չմոռացավ Սիմոնին։

Անտառապահները ուրախ ,կատակասեր մարդիկ էին։

Վաղթանգի ծնողները շատ սիրում էին իրենց որդուն ,բայց աղքատ լինելու պատճառով իրենց որդուն դպրոց չտվեցին։ Մայրը միշտ կարկատում էր որդու հագուստները։

<<Խորհուրդ կտամ իմ բոլոր ընկերներին կարդան Վաղթանգ Անանյանի պատմությունները ,շատ հետաքրքիր են հատկապես Մայր արջը շատ բարի և ուսուցողկան պատմություն է։

Posted in Մայրենի, Անհատական պլան, Իմ գրադարանը

Ամառային արձակուրդի հանձնարարությունս Կառլսոն գրքի մասին

1.Սա  իմ  համար  ամենահետաքրքիր  հատվածն  է,որտեղ  Մանչուկին  նվիրում  են  շնիկ :

Բայց նախասենյակից նորից հաչոց լսվեց։ Կտրուկ շարժումով Մանչուկը նստեց։

― Այդ ի՞նչ է, շու՞ն, ― հարցրեց նա

― Այո՛, ― ասաց հայրիկը, ― շուն է։ Քո շունն է։

Այդ ժամանակ Բոսսեն նետվեց նախասենյակ եւ մի րոպե անց ներս մտավ՝ ձեռքին բռնած մի փոքրիկ կարճամազ տաքսա՛։

― Այս իսկական շնիկն ի՞մն է , ― շշնջաց Մանչուկը։

Արցունքները սառեցին Մանչուկի աչքերում, երբ նա ձեռքերը մեկնեց դեպի Բիմբոն։ Մանչուկը վախենում էր, որ շնիկը հանկարծ գոլորշի կդառնա ու կան հետանա։ Բայց Բիմբոն չանհետացավ։ Մանչուկը գրկել էր Բիմբոյին, իսկ նա լիզում էր Մանչուկի այտերը եւ բարձրաձայն հաչում։

― Դե՛, այժմ դու երջանրի՞կ ես, Մանչու՚կ, ― հարցրեց հայրիկր։

Մանչուկը միայն հառաչեց։ Մի՞թե հայրիկը դեռ կասկածում է։ Նա այնքան երջանիկ էր, որ նրա ներսում՝ սրտի մեջ թե ստամոքսում, ինչ-որ բան էր կատարվում։ Ո՞վ գիտե, գուցե հենց այդպե՞ս է լինում, երբ երջանիկ ես։

― Բի՜մբո, փոքրի՜կ Բիմբո, դու իմ շնի՜կն ես։

2.Հերոսների  նկարագրում

Մանչուկ-Մանչուկը  բարի, ընկերասեր  տղա է և նա  շատ  է  սիրում  իր  տարեդարձը:

Կառլսոնը  բարի , չարաճճի  արագ  նեղացկոտ, քախցրասեր ,  ընկերասեր  հետաքրքասեր  մարդուկ է:

Ընտանիքի  անդամները՝  հայրիկը,  մայրիկը,   Բոսսենն ու Բետանը  բարի,հոգատար,Մանչուկին շատ սիրող մարդիկ են:

Ընկերները՝Գունիլլան ու Քրիստերը Մանչուկին սիրող,   ընկերասեր,  հոգատար ընկերներ  են:

3.Ես  շատ   հավանեցի    այս  գիրքը,  քանի  որ  բարի,հետաքրքիր  գիրք  է:Խորհուրդ  եմ  տալիս  բոլորին  կարդալ  այս   գիրքը:

3.Ծննդյան  օրերիցս  ամենագեղեցիկը  եղել  է  9 տարեկանս:Այդ տարի 9 օր հետո ծնվեց իմ փոքրիկ քույրիկը Անգելինան,այդ օրն էլ ստացա շատ նվերներ ,տորթն էլ շատ համեղ էր:Ամենակարևորրը ընտանիքիս անդամները իմ կողքին էին:

4.Ամենագեղեցիկ նվերը որ քույրիկս ծնվեց :Կուզենամ ստանալ նվեր փոքրիկ շնիկ: