Posted in Հայրենագիտություն, Ուսումնական ամառ, Ամառային բացահայտումներ, Անհատական պլան, Բնագիտություն, Իմ բակը, Կանաչ գոտի, YouTube

Իմ աշնանային առօրյան

Իմ ամառը շատ հետաքրքիր անցավ ,ես ունեցա շատ հետաքրքիր պահեր,եղա նոր վայրերում,ճանաչեցի շատ լավ,բարի ,ուրախ ընկերների և անցկացրեցի մի լավ ժամանակ ընկերներիս հետ:Մենք շատ հաճախ ենք կատարում շաբաթօրյակներ ,ջրում ենք ծառերին,մաքրում ենք աղբից,բացում ենք նոր հուներ ,որ ծառերը ջրվեն ,օգնում ենք մեր բակի պապիկներին: Այս անգամ տեսագրեցինք ,որ նաև դուք տեսնեք իմ արդեն աշնանային առօրյան:

Posted in Մայրենիի ստուգատես, Նախագծեր, Ուսումնական պլան, Բնագիտություն, Իմ բակը, Կանաչ գոտի, YouTube

Հարցազրույց բնության մասին

Ես գտնվում եմ իմ ամենասիրելի անկյունում իմ դպրոցի բակում և հարցազրույց եմ վերցնում մայրիկիցս և քույրիկիցս ,ովքեր սիրելով բնությունը, փորձում են միշտ խնամել այն:Սիրենք ու խնամենք բնությանը :

Posted in Անհատական պլան, Բնագիտություն, Կանաչ գոտի

Քրիզանթեմ

Ծաղկի անվանումըՔրիզանթեմ (լատ.՝ Chrysanthemum), ոսկեծաղիկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորների) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է քրիզանթեմի շուրջ 150 տեսակ՝ տարածված ԵվրոպայումԱսիայում և Աֆրիկայում։

Նկարագրությունը-0,5-1,5 մ բարձրությամբ կանգուն ցողուններով թփիկներ են։ Տերևները ամբողջաեզր են կամ փետրաձև կտրտված, մուգ կանաչ, ծաղիկները՝ լեզվակավոր են, զամբյուղներում հավաքված։ Ծաղկում է խոր աշնանը։ Բազմանում է ցողունային, տերևային կտրոններով, թփերի մեխանիկական կիսումով, ընտրասերումնաբանական նպատակով՝ նաև սերմերով։ Ծաղկում է աշնանը։

Կիրառությունը-Օգտագործվում են դեկորատիվ պարտեզագործության մեջ։ Աչքի է ընկնում իր բազմապիսի գունավորումներով։ Բարձր են գնահատվում սպիտակ, խոշորածաղիկ, բազմապսակաթերթ տեսակները և սորտերը։

ՀնդկաստանումՉինաստանում և շրջակա երկրներում քրիզանթեմի ընձյուղները, տերևները և ծաղկաբույլերն օգտագործվում են սննդում։ Քրիզանթեմը լայնորեն օգտագործվում է չինական բժշկության մեջ։

ՏարածումըԵրևանի բուսաբանական այգում աճեցվել է քրիզանթեմի ավելի քան 100 տեսակ։ Հայաստանում առավել տարածված են սպիտակ, ոսկե անձրև, խոշորածաղիկ, մանրածաղիկ, գեբե և այլ տեսակներ։ Օգտագործվում է գեղազարդիչ ծաղկագործության մեջ և կտրած ծաղիկներ ստանալու նպատակով։

Posted in Անհատական պլան, Բնագիտություն, Ծառատունկ, Կանաչ գոտի

ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԴԵՐԸ

Պարարտանյութեր են կոչվում այն նյութերը, որոնք բարելավում են հողի հատկությունները և բույսերի սննդառության պայմանները: Մշակաբույսերից կայուն և բարձր բերք ստանալու համար կարևորագույն նշանակություն ունի պարարտանյութերի ճիշտ կիրառումը: Դրա համար հաշվի է առնվում մշակաբույսի պահանջը սննդանյութերի նկատմամբ, հողի և օգտագործվող պարարտանյութերի հատկությունները: Դրանց չափավոր և ճիշտ օգտագործելու դեպքում բարելավում է բուսական մթերքների որակը, նրանցում ավելանում է սպիտակուցների, օսլայի, շաքարի, ճարպերի, մոխրային ու արոմատիկ նյութերի քանակը:

Պարարտանյութերը ըստ տեսակի բաժանվում են երեք հիմնական խմբերի:
1.  Օրգանական` գոմաղբ:

2. Հանքային:

3. Բակտերիոլոգիական:

Գոմաղբ` հիմնական օրգանական պարարտանյութն է, որից ստանում են, կոմպոստներ, կենսահումուս: Գոմաղբը իր մեջ պարունակում է բույսերի սննդառության համար անհրաժեշտ բոլոր տարրերը: Գոմաղբով պարարտացված դաշտերում բարելավում է հողի միկրոֆլորան, բարձրանում է ոչ միայն տվյալ տարվա բերքը, այլև լավ պայմաններն են ստեղծվում հաջորդ տարիների ցանված բույսերի համար: Գոմաղբը դարսելուց առաջ հատակին պետք է փռել 20-25 սմ շերտով տորֆ կամ մանրացված ծղոտ: Այս ձևով պատրաստված գոմաղբի կույտը  հարկավոր է ծածկել տորֆով կամ ծղոտով ապա հողով և պահել մինչև հասունանալը: Գոմաղբը համարվում է հասունացած, երբ նրա մեջ  կերի կոշտ մնացորդներ քայքայված են, իսկ գոմաղբը մուգ գորշ գույն է ստանում:
Գոմաղբակույտում հասունացած գոմաղբը դաշտ են տեղափոխում աշնանը կամ գարնան խոր վարի ժամանակ, հավասարապես ցրում են դաշտի մակերեսին և նույն օրը վարածածկում: Գոմաղբի պարարտացման նորման կախված է հողի կառուցվածքից և մշակվող բույսի առանձնահատկություններից:

Հարցեր

  1. Ի՞նչ է պարարտանյութը:
  2. Պարարտանյութեր են կոչվում այն նյութերը, որոնք բարելավում են հողի հատկությունները և բույսերի սննդառության պայմանները:
  3. Թվարկե՞ք  պարարտանյութերի տեսակները, ի՞նչ կարող եք ավելացնել:

Պարարտանյութերը ըստ տեսակի բաժանվում են երեք հիմնական խմբերի:
  Օրգանական` գոմաղբ, Հանքային, Բակտերիոլոգիական:

  1. Ի՞նչ ազդեցություն է ունենում պարարտանյութը բույսերի վրա:

Նպաստում է աճին և զարգացմանը բույսի:

Posted in Անհատական պլան, Բնագիտություն, Կանաչ գոտի

Մարդու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից, յուրացվել են նոր տարածություններ: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ: Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել: Այսօր արդեն մեր երկրագնդի վրա շատ քիչ տարածքներ կան, որոնց մարդու ձեռքը չի դիպել: Այս գործընթացը շարունակվում է, այսինքն՝ մարդը շարունակում Է վերափոխել բնությունը: Այդ փոփոխությունները շատ հաճախ բնական միջավայրի համար կործանարար են, քանի որ բնությունը չի հասցնում վերականգնել իր հարստություններն այն արագությամբ, ինչ չափով, որ մարդը օգտագործում է դրանք: Մարդկությունը գիտակցում է բնությանը հասցրած  վնասների հետևանքները: Բայց այդուհանդերձ, մարդն անընդհատ շարունակում է վերափոխել բնությունը՝ դրանով նաև շարունակելով իր վնասակար գործունեությունը: Ինչո՞ւ: Նախ՝ տարեցտարի ավելանում է երկրագնդի բնակչության թիվը, հետևաբար մեծանում են նաև նրա պահանջմունքները: Դա իր հերթին պահանջում է բնությունից ավելի շատ հարստություններ վերցնել: Բացի այդ, մեծ թափով զարգանում, հզորանում և կատարելագործվում են այն մեքենաներն ու սարքավորումները, որոնցով մարդը կորզում է բնության հարստությունները: Ստացվում է, որ մարդը հայտնվել է մի յուրօրինակ կախարդական շրջանի մեջ: Մի կողմից նա չի կարող չօգտագործել բնության հարստությունները, մյուս կողմից՝ վնասում է բնությանը՝ գիտակցելով դրա հետևանքները:
Այսպես, օրինակ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի բնափայտը: Փայտից նա պատրաստում է տարբեր իրեր, օգտագործում է դրանք շինարարության մեջ, ստանում է թուղթ և այլն: Այդ նպատակով ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար անտառներ են հատվում: Դրա հետևանքով ոչնչանում են նաև հատվող ծառերի կողքին աճող բույսերը և կենդանիների բնակատեղիները: Անտառների կրճատման հետևանքով նվազում են թթվածին արտադրող և օդը մաքուր պահող բուսածածկ տարածքները, դրա հետևանքով էլ քամին, անձրևը քշում-տանում են հողը: Փաստորեն ստացվում է, որ մարդը իր կարիքների համար հատում է անտառը, բայց գիտակցում է, որ դրանով անդառնալի հարված է հասցնում ինչպես բնությանը, այնպես էլ սեփական առողջությանը, որովհետև անտառները թթվածին արտադրող բնական գործարաններ են: Դրանց պատկերավոր անվանում են նաև երկրագնդի թոքեր:
Այսպիսով՝ մարդը չի կարող խուսափել բնական միջավայրը փոփոխելուց, բանի որ դրանով է բավարարում իր պահանջմունքները, բայց և պարտավոր է հնարավորինս վերականգնել բնությանը իր պատճառած վնասները: Պետք է միշտ հիշել, որ բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը:

Մարդը վերափոխում է բնությունը, որ կարողանա ստեղծի շենքեր և քաղաքներ ստեղծելով միջավայր , նա վնասում է բնությանը:


2. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար:

Քանի որ բնությունն էլ մեր մասին է հոգ տանում տալով թթվածին,իսկ մարդիկ փոխարենը կտրեն հին ծառի ճյուղերը ,կտրում են ամբողջը: Ես սիրում եմ բնությունն ,խանամում եմ այն,ամեն տարի մեր դպրոցում կատարում եմ ծառատունկ ,խնամում եմ նաև մեր տանը բույսերը:Խորհուրդ կտամ բոլորին խնամել բնությանը,որ ունենանք մաքուր օդ,գեղեցիկ միջավայր և խնմաված բնություն:

Posted in Մայրենիի ստուգատես, Նախագծեր, Ուսումնական պլան, Անհատական պլան, Բնագիտություն, Իմ բակը, Ծառատունկ, Կանաչ գոտի

Որպես խոնարհումի մեծ վարք

Այսօր լրանում է հայոց Մեծ եղեռնի 105-րդ տարելիցը և այդ ցավոտ առիթի հետ մեկտեղ, մենք՝ սեբաստացիներս ինչպես միշտ հետևելով մեր սիրելի դպրոցի ավանդույթներին՝ կատարում ենք ծառատունկ:Քանի որ այս օրերին գտնվում եմ իմ շատ սիրելի Գյումրիում ,որոշեցի այստեղ կատարել ծառատունկ:Ես ինձ շատ երջանիկ եմ զգում ,որ այս ապրելու ապրիլ ամսին կատարում եմ ծառատունկ:Խորհուրդ կտամ բոլոր դասընկերներիս միանան այս կարևոր գործին:

Posted in Նախագծեր, Անհատական պլան, Բնագիտություն, Կանաչ գոտի

Բույսերի կառուցվածքը

Տեսանյութում ես պատմում եմ բույսերի մասին և թե ինչքան կարևոր են մեր մոլորակի համար:

Իսկ սրանք բույսի մարմնի մասերն են,բույսերը կազմված են վերգետնյա և ստորգետնյան բաժիններից: