Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Ճամփորդություն. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Մեր դասարանով այցելել էինք Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան,որտեղ ծանոթացանք արգելոցին, ուսումնասիրեցինք,քայլեցինք ,նաև գտանք մի արձանիկ,որը պատկանում էր թանգարանին ու էլի գտանք շատ հետաքրքրի իրեր: Տեսանյութում փոքր հատված է մեր օրվանից ,իսկ վերջում ցուցադրել եմ գտած արձանը:

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Ճամփորդություն. Թեյշեբաինի կամ Կարմիր բլուր

Մեր դասարանով այցելել էինք Կարմիր բլուր,որտեղ մեզ պատմեցին շատ պատմություններ կապված մեր անցյալի ,մեր պատմության մասին և շատ հետաքրքիր էր լսել ու սովորել:

Posted in Հայրենագիտություն, Սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների հաշվետվություն 2020

Հայրենագիտության հաշվետվություն

Այստեղ էլ ներկայացված են Հայրենագիտություն առարկայից կատարված բոլոր առաջադրանքները ,որոնք ես կատարել եմ սիրով ու մեծ ոգևորությամբ:Շատ եմ սիրում այս առարկան ,քանի որ այն կապ ունի մեր պատմության հետ: Բոլոր դասերին ուշադիր հետեևում եմ ,որ մի նոր բան իմանամ մեր պատմությունից ու մեր հերոսներից:

Հայրենագիտություն բաժինը՝

https://wordpress.com/view/alenharutyunyan.wordpress.com

Նաև ունեցել ենք շատ հետաքրքիր ճամփորդություններ

Ճամփորդություն. Թեյշեբաինի կամ Կարմիր բլուր

https://wordpress.com/post/alenharutyunyan.wordpress.com/2844

Ճամփորդություն. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

https://wordpress.com/post/alenharutyunyan.wordpress.com/2853

Posted in Հայրենագիտություն

Իմ ազգանվան ծագումը, տոհմածառը

Բարև Ձեզ ,սա իմ տոհմսծառն է ,պապիկս ունի 5 երեխա 3 աղջիկ և 2 տղա:Պապիկս արմատներով Մուշից է ,այնուհետև ապրել է Կապանում:Պապաիկս միշտ հետաքրքիր պատմություններ է պատմում իր մանկությունից ,թե ինչպես են միշտ պատրաստվել տոներին հատկապես զատկին հղումը կթողնեմ այստեղ:Սա էլ իմ տոհմածառը:

Posted in Հայրենագիտություն, Անհատական պլան

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վան (այլ կիրառումներ)

Քաղաք
Վան
թուրք.՝ Van
Երկիր Թուրքիա
ՔաղաքապետԲեկիր Կայա
Հիմնադրված էՄ․թ․ա․ 5000 թ.
Այլ անվանումներՕսմանյան թուրք։ فان
Մակերես3.385 կմ²
ԲԾՄ1.727 մ
Կլիմայի տեսակմայրցամաքային
Պաշտոնական լեզուԹուրքերեն
Բնակչություն1.070.113 մարդ (2013)
Խտություն240 մարդ/կմ²
Ազգային կազմԹուրքերՔրդեր
Ժամային գոտիUTC+2ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+90 432
Փոստային ինդեքսներ65000
Ավտոմոբիլային կոդ65
Վան
Պաշտոնական կայքvan.bel.tr (թուրքերեն)
Վան (Թուրքիա)Red pog.png
Վան Վիքիպահեստում

Վան (թուրք.՝ Van, քրդ.՝ Wan), նախկին հայկական քաղաք, ներկայում քրդաբնակ քաղաք Թուրքիայի Հանրապետության Վանի մարզում՝ Վանա լճի արևելյան ափին։

Բովանդակություն

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանի թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանի թագավորությունը դարերի ընթացքում

Քաղաքը հիմնադրել է Վանի թագավոր Սարդուրի Ա-ն (մ.թ.ա. 835-825), անվանել Տուշպա և դարձրել պետության մայրաքաղաքը, ավելի ընդարձակվել Է մ.թ.ա. 8-7-րդ դարերում։ Այդ ժամանակ քաղաքում կառուցվել են 2-3 հարկանի քարաշեն տներ, ընդարձակ փողոցներ, բաղնիքներ և հասարակական ու այլ շինություններ։ Գտնվելով Հայկական պետության գրեթե երկրաչափական կենտրոնում, Վանը ճանապարհներով կապված էր երկրի բոլոր կարևոր շրջանների հետ և ուներ ռազմատնտեսական առանձնահատուկ նշանակություն։ Քաղաքը արևմտյան կողմից պաշտպանված էր Վանա լճով, իսկ հարավից Հայկական Տավրոս լեռնահամակարգի արևելյան հատվածներով։ Ռազմական կարևորագույն նշանակություն ուներ քաղաքի կենտրոնում վեր խոյացած քարաժայռի վրա կառուցված միջնաբերդը, որն իր նշանակությունը պահպանել էր մինչև 1915 թվականը։ Այսպիսով, Վանը հին աշխարհի անառիկ ու մարդաշատ քաղաքներից էր, որն իր հիմնադրման օրից գոյություն ունի մինչև այժմ։

Քաղաքի արևմտյան մասը, որին տրված էր Բուն քաղաք կամ Քաղաքամեջ անունը, երեք կողմից շրջապատված է եղել պարիսպներով (մինչև 20-րդ դարի սկզբները), իսկ հյուսիսից՝ բլուրներով։ Ունեցել է քաղաքային 4 դուռ, արևելյանը կոչվում էր Թավրիզի դուռ, հարավայինները՝ Նոր կամ Սարայի և Միջին դուռ, հյուսիսարևմտյան կողմում գտնվում էր Նավահանգստի (Իսքելեի) դուռը։ Հյուսիսարևելյան կողմում 1 կմ երկարությամբ ձգվում է 100-120 մ բարձրությամբ ուղղաձիգ մի քարաժայռ, որի վրա գտնվում են հին բերդի (Շամիրամի բերդ) պարիսպների և այլ շինությունների մնացորդներ ու բազմաթիվ սեպագիր արձանագրություններ։ Այստեղ քաղաքի հատակագիծը անկանոն է, փողոցները՝ նեղ, տները՝ միմյանց կպած, բուսականությունը՝ աղքատ։ Քաղաքամիջում էին գտնվում շուկան, կառավարչատունը, փոստ-հեռագրատունը, զորանոցն ու հայկական առաջնորդարանը։Սեպագիր արձանագրություն

Քաղաքի արևելյան մասը ուներ հարուստ բուսականություն, փարթամ այգիներ և կոչվում էր Այգեստան, որը ձգվում էր մոտ 4.5 կմ։ Այստեղ էր ուռենիներով, կաղամախիներով զարդարված Խաչփողանի փողոցը՝ նույնանուն հրապարակով։ Մյուս փողոցները անկանոն էին, նեղ և ծուռումուռ, տները՝ հողաշեն և ոչ բարետես։ Այգեստանը այն ժամանակ իր մեջ էր առնում Արարք, Կլորդար, Հայկավանք, Հանկույսներ, Նորաշեն և Սուրբ Հակոբ թաղերը։ Այգեստանում էին գտնվում անգլիական, պարսկական, ռուսական և ֆրանսիական հյուպատոսությունները, բողոքական հայերի դպրոցն ու որբանոցը։ Ըստ ավանդության՝ բերդի ու պալատի հետ, Ասորեստանի թագուհի Շամիրամը Այգեստանում էր կառուցել նաև իր ամառանոցը։ Քաղաքի տարածքով հոսում և լիճն են թափվում Կուռուբաշի և Հանկույսների գետակները, իսկ Մենուայի ջրանցքի (Շամիրամի առու) ջրերով ոռոգվում էին քաղաքի հարավային մասի արտերն ու այգիները, որտեղ մշակում էին հացահատիկներ, խաղող և պտուղ-բանջարեղեն, հատկապես՝ ծիրանխնձորդեղձտանձ և ընկույզ։ 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը Վանից կահույքի համար ընկույզի փայտ էր արտահանվում Ֆրանսիա (Մարսել

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիաինիլի երկրանվան հնչյունափոխված ձևն է։

Հոգևոր կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանեցիները, թեև օտարի տիրապետության տակ, մեծ ջանքերի գնով պահպանում և զարգացնում էին իրենց կրոնամշակութային գործունեությունը։ XX դարի սկզբներին քաղաքը ուներ 8 եկեղեցի՝ Ս. Տիրամայր, Ս. Աստվածածին կամ Ս. Նշան, Ս. Պողոս-Պետրոս (Սրբոց Առաքելոց), Ս. Էջմիածին, Ս. Սահակ, Ս. Ստեփանոս, Ս. Վարդան, Ս. Ծիրանավոր։ Քաղաքի շրջակայքում էին գտնվում նաև Հայկավանք կամ Հայկավանից Ս. Աստվածածին, Ս. Հակոբ, Մծբնա, Անկուսներաց Աստվածածին կամ Հանկուսներաց եկեղեցի, Արարք կամ Արարուց եկեղեցիները։ Վանում թուրքերն ունեին 4 մզկիթ, որոնցից ամենախոշորը Մեծ մզկիթն էր։ Վանը եղել է միջնադարյան հայ գրչության ու մշակույթի խոշորագույն կենտրոնը։ Այստեղ ապրել ու ստեղծագործել են գրչության ու արվեստի շատ ու շատ վարպետներ, որոնց գրած բազմաթիվ ձեռագրերից պահպանվել են 13 Ավետարան, 4 Մաշտոց, 3 Հայսմավուրք, 2 Ճաշոց, 2 Գանձարան, 2 Ճառընտիր և բազմաթիվ հիշատակարաններ ու ձեռագրական պատառիկներ։

Հասարակական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղթամար կղզին եւ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին (10-րդ դար), հետին պլանում՝ Արտոս լեռը

Վանի հայության հասարակական-քաղաքական կյանքում նշանակալից դեր է կատարել մամուլը։ Այստեղ 19-20-րդ դարերում լույս են տեսել «Երկունք», «Նոր սերունդ» (1906 թվականից), «Հայացք», «Հորձանք», «Ժայռ», «Տիգրիս», «Ծովակ», «Գավառի ձայն» մեծ մասամբ խմորատիպ թերթերն ու ամսաթերթերը։ Հրատարակվել և տարածվել են տարբեր բովանդակության տեղեկատուներ, թռուցիկներ, կոչեր։

Վանի 1915 թվականի հերոսամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանեցի կանայք բամբակից թել են մանում («Արաքս», 1897, Բ)Վանեցիները կտավ են գործում («Արաքս» հանդես, 1897, Բ)

Ինքնապաշտպանական կռիվները Վանում սկսվեցին փաստորեն ապրիլի 7-ին։ Թուրքերի 10-12 հազարանոց բանակի դեմ, որոնք զինված էին նաև հրանոթներով, Վանում դիրքավորվել էին ընդամենը 1500 հայ մարտիկներ, որոնք ունեին 605 հրացան և մոտ 1000 մաուզեր։ Այս պայքարում դաշնակցական, ռամկավար ու հնչակյան կուսակցությունները հանդես էին գալիս համերաշխ ու միավորված։ Թուրքերի կողմից ինքնապաշտպանության ակտիվ կազմակերպիչներ Վռամյանի (Օնիկ Դերձակյան) և Իշխանի (Նիկողայոս Մհքայելյան) չարանենգ սպանությունից հետո, քաղաքում կազմվեց «Վանի հայ ինքնապաշտպանության զինվորական մարմինը», որի ղեկավարներն էին Արմենակ Եկարյանը (նախագահ), Կայծակ Առաքելը, Բուլղարացի Գրիգորը և խորհրդականներ Արամ Մանուկյանը (Արամ փաշա), Գաբրիել Սեմիրճյանը, Հրանտ Գալիկյանը և Փանոս Թերլեմեզյանը (հետագայում հայտնի նկարիչ)։ Ինքնապաշտպանական մարմնին կից ստեղծվել էին նաև պարենավորման, զինաբաշխման, հայթայթման, սանիտարական, դատական և այլ մասնաճյուղեր։ Պաշտպանական այս խմբերը խստագույն հսկողության տակ էին պահում պարենն ու զինամթերքը։ Հայ հմուտ վարպետների միջոցով կազմակերպել էին վառոդի, փամփուշտների և անգամ թնդանոթի արտադրություն, արագ վերականգնում էին ավերված ամրություններն ու դիրքերը, կառուցում էին նորերը։ Դժվարությունն այն էր, որ Վանում էին ապաստանել նաև շրջակա գյուղերի հազարավոր փախստականներ։ Կանայք, դեռատի աղջիկները կռվող մարտիկներին ուտելիք էին հասցնում, հագուստները կարում և վիրավորներին խնամում, իսկ պատանիներն ու նույնիսկ երեխաները անձնազոհաբար դիրքից դիրք անցնելով, հավաքում էին թուրքերի նետած չպայթած ռումբերը և արկերը, վնասազերծ անում և հանում նրանց վառոդի պարունակությունը։ Վանը այսպիսով դարձել էր մի անառիկ ամրոց՝ ընդդեմ թուրքական բռնակալության։ Տեղին էին Ա. Եկարյանի Վանի քաջամարտիկներին ուղղած հետևյալ խոսքերը.

Մեր ուզելով չէ, որ պիտի կռվենք, ան մեզի պարտադրվեցավ։ Երկու ճամփա ունինք. կամ գլուխ ծռել բռնավորին առաջ, և բնաջնջվիլ անպատիվ մահով և կամ անվեհեր ու բաց ճակատ դուրս գալ անոր առջև ՝ նախընտրել մեր նախնիքներուն պատվավոր ճամփան։

Վանի Այգեստանների ներկայիս համայնապատկերը Վանա բերդի բարձունքից

Եվ Վանի քաջարի ժողովուրդը, ընտրելով վերջինը, կռվեց, հաղթեց, վերապրեց և հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունը հարստացրեց նոր ոսկե էջերով, հետագա սերունդների համար դարձավ անմահ օրինակ։ Այգեստանից բացի, հայերը հաջող դիմադրություն էին կազմակերպել նաև Քաղաքամեջում։ Հերոսական կռիվներում աչքի ընկած շատ զինվորներ ու հրամանատարներ պարգևատրվեցին զինվորական մարմնի սահմանած «Պատվո խաչ» շքանշանով։ Վերջապես մայիսի 19–ին վրա հասած ռուսական զորքերն ու հայ կամավորները՝ Զորավար Անդրանիկի գլխավորությամբ ազատագրեցին Վանը և քաղաքի բերդի վրա բարձրացրեցին հայկական հաղթական դրոշը։ Սակայն ռուսների հետ, նահանջեցին նաև վանեցիները։

Առաջին համաշխարհային պատերազմը և հայերի նկատմամբ թուրքերի գործադրած ցեղասպանությունը ճակատագրական նշանակություն ունեցան նաև Վանի ու Վանի նահանգի հայության համար։ 1915-1918 թվականներին սովից, հիվանդություններից ու կռիվներից այստեղ զոհվեցին հազարավոր մարդիկ։ Աղետը կրկնապատկվեց այդ ժամանակ ռուսական բանակի երկու անգամ կատարած դավաճանական նահանջի պատճառով։ 1915-1918 թվականներին տասնյակ հազարավոր հայեր, ստիպված թողած տուն, հարստության, հարազատների գերեզմաններն ու ազգային հազարամյա սրբությունները, բռնեցին գաղթի ճանապարհը։ Դրանից անմիջապես հետո թուրք ջարդարարները հիմնահատակ տվերեցին քաղաքի հայկական թաղամասերը և կողոպտեցին թողնված ողջ ունեցվածքը։ Վանը վերածվեց համատարած գերեզմանի։ Հաղթահարելով գաղթի ճանապարհի անասելի դժվարությունները, վանեցիների մեծ մասը հանգրվանեց Արևելյան Հայաստանում, մի մասն էլ՝ արտասահմանում։ Ռուս բանաստեղծ և լրագրող Սերգեյ Գորոդեցկին (1884-1967 թվականներ), 1916 թվականին այցելելով Վան, դառնորեն ու սրտի անհուն կսկիծով երբեմնի քաղաքակրթության կենտրոն Վանը նմանեցնում է մի մեծ գերեզմանի։ Եվ թեև թուրքական վիճակագրական տվյալներով Վանը այսօր ունի շուրջ 50 000 բնակչություն, նրա ընդարձակ տարածություն գրավող ավերակները դեռևս մնում են որպես արյունոտ բարբարոսության խորհրդանիշ։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանի 1915 թվականի հերոսամարտի նահատակների հիշատակին է նվիրված ՀՀ-ում ԱշտարակԳյումրի ավտոմայրուղու ձախ կողմում (Աշտարակ քաղաքից հյուսիս-արևմուտք) կանգնեցված [[Արծիվ Վասպուրականի (հուշարձան, Ագարակ)|«Արծիվ Վասպուրականի» հուշարձանի հեղինակն է Ջիմ Թորոսյանը: ։ Թեև Վանի հերոսական ինքնապաշտպանության ժամանակներից անցել են տասնամյակներ, սակայն այսօր, այս տագնապալի պահին, մեզ՝ հայերիս համար, վանեցիների սխրանքները պետք է օրինակ դառնան։ Հուշարձանի Ճարտարապետն է Ջիմ Թորոսյանը:

Պատմական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի

Որպես Հայաստանի հնագույն քաղաքներից մեկը, Վանը և նրա շրջակայքը հարուստ են պատմական ամենատարբեր ժամանակներին վերաբերող հուշարձաններով ու հնություններով, որոնց նկատմամբ հետաքրքրությունը սկսվել է դեռևս 19-րդ դ սկզբներից։ 1827-1829 թվականներին Վանում հնագիտական ուսումնասիրություններ է կատարել Փարիզի «Առիական ընկերության» անդամ, արևելագետ Ֆ. Շուլցը, որի ընդօրինակած 42 սեպագիր արձանագրություններ փոխադրվեցին Եվրոպա։ Հետագայում նույնանման աշխատանքներ կատարել են նաև Ա. Լեյարդը (1850 թվական), Օ. Ռասսամը (1877 թվական) և ուրիշներ, որոնք զգալիորեն լրացրել և ուղղումներ են արել հավաքված հնագիտական նյութերի մեջ։ Սրանք Վանի հնությունների լավագույն սկզբնաղբյուրներն են, որոնք մեծ մասամբ այժմ պահվում են Բեռլինի և Բրիտանական թանգարաններում։ Հիշյալ սեպագիր արձանագրությունները գլխավորապես վերաբերում են մթա) Վանի թագավորների շինարարական և ռազմական գործունեությանը։ Վանի թագավորության հնագույն պատմությունը զգալիորեն հարստացավ ակադեմիկոս Ն. Մառի և Հ. Օրբելու 1916 թվականին քաղաքում և նրա շուրջը կատարած պեղումների շնորհիվ հայտնաբերված նոր նյութերով։ 1916 թվականից հետո մինչև այժմ, թուրքական իշխանությունների կողմից արգելված է Վանում հնագիտական հետազոտություններ կատարելը։

Հայտնի վանեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանում են ծնվել հայ գրականության, արվեստի, գիտության և հասարակական-քաղաքական բնագավառի բազմաթիվ երախտավորներ՝

Posted in Հայրենագիտություն, Անհատական պլան

հայրենագիտություն

մեկն էր և Հապետոսթյան Հայկը, անվանի և քաջ նախարարը, հաստ աղեղով և հզոր նետաձիգ:

Դրանից բացի առասպելը նաև ինչ-որ բան հիմնավորում է, պատճառաբանում: Այսպես, պատմելով մեր նախահայր Հայկի մասին, Խորենացին եզրափակում է՝ իսկ մեր աշխարհը մեր Նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։

Այսպիսով, առասպելները կարևոր նշանակություն ունեն ժողովրդի պատմությունը, հատկապես այդ պատմության շատ հին ժամանակները հասկանալու համար:

Առաջադրանք՝ փնտրել Վահագնի, Արա Գեղեցիկի և Շամիրամի, Հայկ նահապետի, Տորք Անգեղի մասին ավադազրույցները, քննարկել խմբում, ներկայացնել դասարանին:

Posted in Հայրենագիտություն, Անհատական պլան

Մոնթե Մելքոնյան

Ես ուսումնասիրել եմ Մոնթե Մելքոնյանի կյանքը և ինձ շատ դուր եկավ ,նա իրական հերոս է մեր բոլորիս համար:

Մոնթե Չարլզի Մելքոնյան (մարտական անունը՝ Ավո, նոյեմբերի 25, 1957, Վիսեյլիա, ԿալիֆոռնիաԱՄՆ — հունիսի 12, 1993, Մարզիլի գյուղ, Աղդամի շրջանԱրցախի Հանրապետություն), Հայաստանի ազգային հերոսԱրցախի հերոսԱրցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից[2]:

Կրթություն

Ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին Մեծ Եղեռնից փրկված և ԱՄՆ Կալիֆոռնիայի Վիսեյլիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում։ 1972 թվականի ամռանը տասնհինգամյա Մոնթե Մելքոնյանը ավարտում է միջնակարգ դպրոցը։ Մինչ ավագ դպրոցի նոր ուսումնական տարվա մեկնարկը դպրոցի տնօրեն Դեյվիդ Գրեյմսի առաջարկով մեկնում է Ճապոնիա՝ երկրի ամենահեղինակավոր «Tokyo Kamata High School» դպրոցում ուսումը շարունակելու նպատակով։ Մոնթեի՝ Ճապոնիա ուղարկելու որոշումը պատահական չէր կայացվել. նա երկար ժամանակ այցելում էր կարատեի խմբակներ և Կալիֆոռնիա նահանգի պատանիների մինչև 14 տարեկանների խմբի չեմպիոնն էր, ուսումնասիրել էր ճապոնական մշակույթը, այդ թվում՝ մասնակցել էր ճապոներեն լեզվի դասընթացներին։ Մեկ ու կես տարում ճապոնական Օսակա քաղաքի վարժարանն ավարտելուց հետո մեկնում է Հարավային Կորեա, աշակերտում բուդդայական վանականի մոտ։ Ապա գնում է Վիետնամ, ականատես լինում պատերազմական գործողություններին, ստեղծում բազմաթիվ լուսանկարներ մոլեգնող պատերազմի մասին։ Վերադառնում է Ամերիկա՝ լիովին տիրապետած ճապոներենին ու կարատեի մարտարվեստին։

20 տարեկանում ընդունվում է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում: Լայն աշխարհընկալում ու ընդունակություններ ունենալու շնորհիվ չորս տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով «Հնագիտության և ասիական պատմության մասնագետի» վկայականներ։ Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն» խմբակը և կազմակերպում ցուցահանդես` նվիրված 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը։ Մոնթեի ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը, որը նա պաշտպանում է 1978 թվականին։ Այնուհետև ընդունվում է Օքսֆորդի համալսարան, սակայն Անգլիա մեկնելու փոխարեն նա գնում է Արևմտյան Հայաստան, որպեսզի ուսումնասիրի և չափագրի Վասպուրականի հնագույն ժայռափոր դամբարաններն ու կացարանները։

1978 թվականի աշնանը մեկնում է Իրան, ապա Լիբանան՝ մասնակցելու Բեյրութի հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։ 22 տարեկանում արդեն լիովին տիրապետում է անգլերենինֆրանսերենինիսպաներենինիտալերենինթուրքերենինպարսկերենին, ճապոներենին, քրդերենին։

Լիբանանի քաղաքացիական պատերազմ

1978 թվականի աշնանը մեկնում է Իրան, մասնակցում Իրանի շահի դեմ կազմակերպված ցույցերին։ Նույն թվականին մեկնում է Լիբանան, որտեղ քաղաքացիական պատերազմը հասել էր իր գագաթնակետին։ Բեյրութում մասնակցում է հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։ Այստեղ նա սովորում է արաբերեն և արդեն 22 տարեկանում լիովին տիրապետում էր հայերենինանգլերենինֆրանսերենինիսպաներենինիտալերենինթուրքերենինպարսկերենինճապոներենինքրդերենին։

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ

1980 թվականից անդամագրվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ կարճ ժամանակում դարձել է նրա ղեկավարներից մեկը։ 1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի Վան ռազմագործողությունը: 1981 թվականի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օռլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով։ Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից։ Դատարանում Մոնթեն հայտարարեց՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն…»։ 1985 թվականին նա նորից կեղծ անձնագրով ժամանեց Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով։ Մոնթեն բանտից դուրս եկավ 1989 թվականի հունվարի 16-ին։

Հոդվածներով հանդես է եկել Փարիզի «Հայ Պայքար» և Լոնդոնի «Կայծեր» թերթերում, «Սարդարապատ» ամսագրում, նաև անգլերեն մի շարք գրքերում՝ Հայոց ազգային հարցերի արդարացի պահանջի և իրավունքի մասին, որոնք լույս են տեսել Լոնդոնում։

Արցախյան ազատամարտ

1989 թվականին ֆրանսիական բանտից ազատվելուց հետո 1991 թվականին գալիս է Հայաստանի Հանրապետություն, որտեղ արդեն սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Հիմնում է «Հայրենասերների» ջոկատը։ Երևանում յոթ ամիս աշխատում է Գիտությունների ակադեմիայում՝ գրելով և հրատարակելով «Հայաստանը և հարևանները» գիրքը։ Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախի Հանրապետություն, որտեղ նրան անվանակոչում են Ավո մականունով։ Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ 1992 թվականին ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում նա իր անկեղծությամբ ու մաքրությամբ շահեց ոչ միայն տեղի բնակչության, այլև ընդհանրապես, համայն հայության սերն ու հարգանքը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:

Սպանությունը

Շրջանառվում են Մոնթե Մելքոնյանի մահվան մի շարք տարբերակներ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական տեղեկատվական դաշտում։

ՀՀ պաշտոնական տեղեկատվության համաձայն Մոնթեն զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից, երբ հետախուզության նպատակով մարտընկերների հետ այցելել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ։

Հիշատակի հավերժացում

Մոնթեի հիշատակին գրվել և կատարվել են բազմաթիվ երգեր, նկարահանվել են բազմաթիվ վավերագրական ֆիլմեր այդ թվում՝ չորս մասից բաղկացած Գաղափարի զինվորը Գոյամարտ ստուդիա[3]Սա մեր վերջին պայքարը չի[3]00-ն կապի մեջ էՄոնթե Մելքոնյանի վերջին ռադիոկապի ձայնագրություն[4], Սուր անկյուն հաղորդաշարի «Մեր ժամանակի հերոսը» բաժնում Մոնթե Մելքոնյանի մասին տեսանյութ և այլ ֆիլմեր[5]։

Նրա անունով է կոչվում ՀՀ զինված ուժերի ռազմական ուսումնարաններից մեկը, փողոցներ Հայաստանում և Արցախում։

Երևանի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 65-Ն որոշմամբ[6] 2014 թվականի հունիսին բացված նորակառույց փողոցը[7] կոչվել է Մոնթե Մելքոնյանի անունով։ Մոնթե Մելքոնյանի կերպարն իր արտացոլումն է գտել 2015 թվականին Երևանում հրատարակված Անահիտ Արփենի «Անահիտի աղբյուրը» փաստագրական պատմավիպակում:

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Մաթեմատիկա, Ուսումնական աշուն, Ուսումնական աշուն, Բնագիտություն

Ճամփորդություն դեպի Կոշ

Բարև ձեզ մենք սովորողներով գնացել էինք Կոշ գյուղ:Այնտեղ ծանոթացանք հետաքրքիր վայրերի հետ, գտնվեցինք տարբեր տեղերում Սբ. Ստեփանոս եկեղեցում,Սբ. Գևորգ եկեղեցում,Կոշի ամրոց -Աղջկա բերդում: Նաև տեսանք ինչպես էին պահում հնում գինիները , երգեցինք մեր ազգային երգերը մենք անցկանցրեցինք լավ ժամանակ:Իսկ ճանապարհը անցավ շատ հետաքրքիր:

Posted in Հայրենագիտություն, Ուսումնական ամառ, Ամառային բացահայտումներ, Անհատական պլան, Բնագիտություն, Իմ բակը, Կանաչ գոտի, YouTube

Իմ աշնանային առօրյան

Իմ ամառը շատ հետաքրքիր անցավ ,ես ունեցա շատ հետաքրքիր պահեր,եղա նոր վայրերում,ճանաչեցի շատ լավ,բարի ,ուրախ ընկերների և անցկացրեցի մի լավ ժամանակ ընկերներիս հետ:Մենք շատ հաճախ ենք կատարում շաբաթօրյակներ ,ջրում ենք ծառերին,մաքրում ենք աղբից,բացում ենք նոր հուներ ,որ ծառերը ջրվեն ,օգնում ենք մեր բակի պապիկներին: Այս անգամ տեսագրեցինք ,որ նաև դուք տեսնեք իմ արդեն աշնանային առօրյան:

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Ուսումնական ամառ, Քարտեզ, Ամառային բացահայտումներ, Անհատական պլան, YouTube

Շարունակվում են Հայաստանի բացահայտումները

Բարև Ձեզ այս անգամ գնացել էր ծննդավայրս՝ Գյումրի և քաղաք Արթիկ ,նաև եղա սբ. Հառիճավանքում,որը ես շատ հավանեցի ,օրս անցավ հետաքրքիր ,արկածային և շատ ուրախ:

Ձեզ եմ ներկայացնում դրանք: