Posted in Հյուսիսային դպրոց, Նախագծեր, Անհատական պլան, YouTube

Ես օրինական դպրոցի աշակերտ եմ

Ես շատ եմ սիրում իմ դպրոցը,այն տարբերվում է բոլոր դպրոցներից:Ես ինձ ուրիշ դպրոցում չեմ պատկերացնում :Շատ սիրում եմ իմ տնօրենին ՝ տիար Բլեյանին և ուզում եմ ,որ նա միշտ լինի մեր տնօրենը:

Posted in Հյուսիսային դպրոց

Ես Մխիթար-Սեբաստացի կրթահամալիրի հպարտ աշակերտ

2020-2021 ուստարվա պայմանագրի կնքման կարգ

 Ուսումնառության պայմանագրի

Ուսումնական պլան

Ես Ալեն Հարությունյանս ,հանդիսանալով Մխրթար Սեբաստացու աշակերտ ուզում եմ հայտնել շնորհակալությունս տնօրինությանը ուսուցիչներիս,որ հետաքրքրի դպրոցական առօրյա և ուսումնական պլան են ստեղծում սովորողի համար: Ու միայն մեր դպրոցում կա հնարավորություն,որ մենք ծանոթանում ենք մեր իրավունքներին ու պարտավորություններին Ներկայացնեմ դրանքցից մի քանիսը:

Սովորողը պարտավոր է.

  1. Չխախտել Կանոնները, ուսումնառության ընթացքում հարգել այլոց իրավունքը
  2. պահպանել անվտանգության կանոնները
  3. չուշանալ ուսումնական պարապմունքներից
  4. բացակայելու դեպքում սահմանված կարգով տեղեկացնել
  5. սահմանված կարգով մասնակցել ուսումնական պլանով որոշված ճամբարներին, ծեսերին, տոներին
  6. Սահմանված կարգով մասնակցել ուսումնական ճամփորդություններին, ուսումնահասարակական նախագծերին
  7.  վարել իր ուսումնական բլոգը
  8. հետևել կայքին, դասավանդողների ուսումնական բլոգներին
  9. վարել էլ. հասցե, պատասխանել դասավանդողի, կազմակերպչի, տնօրենի, գրասենյակի ղեկավարի էլ նամակներին
  10. մասնակցել հիգիենիկ պահանջների պահպանմանը, ուսումնական պարապունքների հաճախել կոկիկ հագնված
  11. սամանված կարգով ներկայացնել ուսումնական գործունեության մասին հաշվետվություն

Սովորողը իրավունք ունի.

  1. ուսումնական նպատակներով օգտվելու կրթահամալիրի  ուսուցման բոլոր միջոցներից, ուսումնական տարածքներից
  2. ընտրելու ուսումնական պլանով որոշված իր նախասիրած գործունեությունը, լրացուցիչ կրթության ծավալը
  3. ստանալ հեռավար, առցանց ուսուցում
  4. ընտրելու մարզաձևը
  5. հարցեր ուղղելու դասավանդողներին, տնօրենին, խորհրդին մասնաժողովին
  6. մասնակցելու առցանց քննարկումներին, դպրոցի կայքում նյութեր հրապարակել
  7. հայց ներկայացնել խաղարկային դատարան