Posted in Ճամփորդություններ

Ճամբար դեպի Սևան

Երեք օր գնացել էինք դպրոցով Սևան ճամբար ,որտեղ մենք ունեցանք հետաքրքիր տարբերվող օրեր ,քնում էինք վրանների մեջ,խարույկ էինք անում ,լողում էինք :

Առաջին օրը դասավորեցինք իրերը ,հետո տեղավորեցինք մեր քնապարկերը հաց կերանք ,խաղացինք ,երգեցինք:

Երեկոյան կրակ վառեցինք և միասին խոսեցինք ,մեզ տվեցին փոքր լամպեր ու պատրաստվեցինք քնելու,մինչև քնելը մի լավ խոսեցինք նոր քնեցինք:

Առավոտյան ուսուցիչներիս հյուրասիրեցի սուրճ հետո հաց կերանք և լողացինք շատ: խաղացինք ֆուտբոլ,խոսեցինք և քննարկեցինք մեր օրերը: Օրը անցկացրեցինք հետաքրքիր և քնեցինք ,իսկ հաջորդ օրը արդեն վերադարձանք տուն:

Ինձ շատ դուր եկավ եռօրյա ճամբարը:

Posted in Ճամփորդություններ

Հանգստյան օրերը Զովաբերում

Այս ամառ ունեցանք շատ լավ ու հետաքրքիր հագիստ Զովաբերում ,ծանոթացա նոր ընկերների,ուսուցիչների և նոր լավ ,հյուրասեր մարդկանց հետ:

Ամեն օրս անցել է յուրահատուկ ու տարբերվող:

Մենք խաղացինք տարբեր խաղեր վոլեյբոլ ու բակային նոր խաղեր ,ամեն մեկը նոր ու հետաքրքիր: Զբաղվեցինք գյուղատնտեսությամբ ,խնամեցինք և կերարկրեցինք կենդանիներին,նաև օգնեցինք բերքահավքին: Իրակում ես բոլոր գործերին էլ ծանոթ էի ,բայց շատ լավ էր ընկերներիս հետ մասնակցել օգնելու գործին:

Գնացինք Սևանա լիճ և մի քանի օր լողացինք :

Գնացինք նաև Ծաղկունքի ճամբար ,խաղաղցինք խաղեր ,պարեցինք ,երգեցինք ուրախացանք :

Այդ օրերը ես միշտ ժպիտով և ուրախությամբ կհիշեմ :

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Ճամփորդություն. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Մեր դասարանով այցելել էինք Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան,որտեղ ծանոթացանք արգելոցին, ուսումնասիրեցինք,քայլեցինք ,նաև գտանք մի արձանիկ,որը պատկանում էր թանգարանին ու էլի գտանք շատ հետաքրքրի իրեր: Տեսանյութում փոքր հատված է մեր օրվանից ,իսկ վերջում ցուցադրել եմ գտած արձանը:

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Ճամփորդություն. Թեյշեբաինի կամ Կարմիր բլուր

Մեր դասարանով այցելել էինք Կարմիր բլուր,որտեղ մեզ պատմեցին շատ պատմություններ կապված մեր անցյալի ,մեր պատմության մասին և շատ հետաքրքիր էր լսել ու սովորել:

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Մաթեմատիկա, Ուսումնական աշուն, Ուսումնական աշուն, Բնագիտություն

Ճամփորդություն դեպի Կոշ

Բարև ձեզ մենք սովորողներով գնացել էինք Կոշ գյուղ:Այնտեղ ծանոթացանք հետաքրքիր վայրերի հետ, գտնվեցինք տարբեր տեղերում Սբ. Ստեփանոս եկեղեցում,Սբ. Գևորգ եկեղեցում,Կոշի ամրոց -Աղջկա բերդում: Նաև տեսանք ինչպես էին պահում հնում գինիները , երգեցինք մեր ազգային երգերը մենք անցկանցրեցինք լավ ժամանակ:Իսկ ճանապարհը անցավ շատ հետաքրքիր:

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Ուսումնական ամառ, Քարտեզ, Ամառային բացահայտումներ, Անհատական պլան, YouTube

Շարունակվում են Հայաստանի բացահայտումները

Բարև Ձեզ այս անգամ գնացել էր ծննդավայրս՝ Գյումրի և քաղաք Արթիկ ,նաև եղա սբ. Հառիճավանքում,որը ես շատ հավանեցի ,օրս անցավ հետաքրքիր ,արկածային և շատ ուրախ:

Ձեզ եմ ներկայացնում դրանք:

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Ամառային բացահայտումներ, YouTube

Ամառային բացահայտումներ

Բարև Ձեզ, այս ամառ իմ հանգիստը սկսվել է Վայոց ձորից՝ Նորավանք, Զառիթափ և Ջերմուկը իր բոլոր տեսարժան վայրերով: Ես այնտեղ գնացել էի քույրիկիս և մեր ընկերների հետ:Ունեցա նոր, շատ հետաքրքիր,ուրախ օր,հաստատ շատ երկար կհիշեմ ,ամեն բան ինձ շատ դուր եկավ : Բոլոր իմ ընկերներին խորհուրդ կտամ այցելեն Վայոց ձոր ,այնտեղ կան շատ եկեղեցիներ ,գեղեցիկ տեսարժան վայրեր ,լեռներ ու շատ գեղեցիկ բնություն:

Հիմա կպատմեմ բոլոր տեսարժան վայրերի մասին ավելի մանրամասն :

Ունեմ իմ նկարած լուսանկարները և տեսանյութերը:

Նորավանք

Նորավանքը գտնվում է Վայոց ձորում: Հայաստանի միջնադարյան հուշարձաններից մեկն է, որն առանձնանում է նաև իր բնական գեղատեսիլ միջավայրով։ Վկայություններ կան, որ այստեղ սրբատեղի է եղել հնագույն ժամանակներից։ Վանքը հիմնադրվել է ավելի վաղ գոյություն ունեցած երկու եկեղեցիների տարածքում` 12-րդ դ.և կառուցապատվել հիմնականում 13-14-րդ դդ.։ Նորավանքի պատմության հետ կապված են ժամանակաշրջանի հայտնի եկեղեցական և քաղաքական գործիչների անուններ։ Նորավանքում են ապրել, ստեղծագործել և այստեղ են թաղված միջնադարյան Հայաստանի նշանավոր գործիչներ ու ստեղծագործողներ։

Նորավանքը հիմնադրել է Վահանավանքի (Կապանի մերձակայքում) վանահայր Հովհաննես եպիսկոպոսը, ով 1105 թ. այստեղ հաստատվելով` ընդարձակել է վանքապատկան տարածքները, հավաքել ճգնակյաց վանականների, սելջուկ տիրակալներից հրամանագրեր վերցրել Նորավանքը եպիսկոպոսական վիճակ ճանաչելու վերաբերյալ։ Հաջորդ երկու դարերի ընթացքում Նորավանքն ընդլայնվել է` շնորհիվ Սյունիքում իշխող Օրբելյանների եկեղեցանպաստ գործունեության, ու դարձել հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոն և Օրբելյանների տոհմական գերեզմանատունը։

1238 թ. վանքը թալանվել է մոնղոլների կողմից, սակայն Աղա Խանի և Օրբելյան Էլիկում իշխանի միջև կնքված հաշտությամբ խաղաղություն է հաստատվում, որը հնարավորություն է ընձեռում վերակառուցել վանքը և ծաղկուն գործունեություն ծավալել մինչև Լենկ Թեմուրի արշավանքները` 14-րդ դարի վերջում։

Նորավանքը ժամանակի մշակութային խոշոր կենտրոն էր` սերտորեն կապված հոգևոր ու կրթական այնպիսի կենտրոնների հետ, ինչպիսիք էին Գլաձորի համալսարանը, Տաթևի վանքը և այլն։ Նորավանքում որոշ ժամանակ գործել է ժամանակի նշանավոր եկեղեցական, աստվածաբան և պատմիչ, քաղաքական ու մշակութային գործիչ Ստեփանոս Օրբելյանը` հեղինակը «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատության (1299 թ.)։

Նորավանք։ Մոմիկ

Վանքի պատմությունն անբաժանելի է միջնադարյան Հայաստանի նշանավոր ճարտարապետ և քանդակագործ Մոմիկի գործունեությունից (1250?–1339 թթ.)։

Մոմիկը որպես մանրանկարիչ ծաղկող սկսել է ստեղծագործել Կիլիկիայում, ուր ծանոթացել է խաչակիրների տարածած ուշ գոթական արվեստին։ Հավանաբար Կիլիկիա այցելության ժամանակ (1286 թ.) Ստեփանոս եպիսկոպոս Օրբելյանն է Մոմիկին հրավիրել Վայոց Ձոր, ուր նա շուտով ճանաչվում է հատկապես որպես քանդակագործ-խաչքարագործ։

Մոմիկը Արենիի Սուրբ Աստվածածին (1321թ.) եկեղեցու ճարտարապետը և քանդակագործն է։ Նրա նրբաճաշակ հարթաքանդակները զարդարում են Նորավանքի գավթի մուտքի ճակատակալ քարերը։ Մոմիկի կանգնեցրած խաչքարերը համալրել են թե Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու, և թե Նորավանքի համալիրի տարածքները. այդ խաչքարերը մինչ օրս անկրկնելի են իրենց գեղարվեստական ու ոճական կատարմամբ։ Ընդունված է Մոմիկի վերջին աշխատանքներ համարել Նորավանքի համալիրի հարավ-արևելյան մասում գտնվող Սուրբ Աստվածածին երկհարկ եկեղեցի-դամբարանը (Բուրթելաշեն), եկեղեցու արևմտյան և հարավային պատերին արտաքուստ արված երկու գեղաքանդակ հարթաքանդակները, ինչպես նաև կառույցի հարավային հատվածում գտնվող փոքրիկ, պարզ խաչքարը, որը կանգնեցված է իր իսկ հիշատակին և Մոմիկի խաչքար-մահարձանն է։

Սուրբ Ստեփանոս Նախավկա գմբեթավոր եկեղեցին համալիրի գլխավոր կառույցն է (1840 թ. երկրաշարժից կործանված գմբեթը ներկայիս վերակառուցված է)։ Միակ արևմտյան մուտքով եկեղեցին կապվում է գավթին, որը Սմբատ Օրբելյանի նախաձեռնությամբ 1261թ. վերանորոգվել է Սիրանես ճարտարապետի կողմից։ Հետագայում` 1321թ. երկրաշարժից կառույցը կրկին վնասվել է և կրկին վերակառուցվել` ամենայն հավանականությամբ Մոմիկի կողմից, որն այդ ժամանակ արդեն ավարտել էր Արենիի եկեղեցու աշխատանքները։

Մինչև 20-րդ դար Նորավանքի համալիրը տուժել է ժամանակի աղետներից, հարձակումներից, երկրաշարժերից։ 1948-1949 թթ. վերականգնվել են Սուրբ Աստվածածին երկհարկ դամբարան-եկեղեցու ծածկերը և պատերի վերնամասերը։ 1980-ական թվականների սկզբին նախաձեռնված ամբողջական վերականգնողական աշխատանքները ավարտվել են 2001 թ.։

Համալիրը

Նորավանքի համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) դամբարան-եկեղեցուց, Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուց, նրան արևմուտքից կից գավթից, Սուրբ Գրիգոր եկեղեցուց (Ստեփանոս Օրբելյանի դամբարան), միջնադարյան մատուռների և շինությունների մնացորդներից, նորակառույց Վանատնից։

Զառիթափ

Հետո գնացինք գյուղ Զառիթափ ,որտեղ ծանոթացա շատ լավ մարդկանց հետ ,շատ բարի ընտանիք էր,նաև հնարավորություն ունեցա ձուկ բռնելու ,օգնեց իմ լավ ընկերը ,որի հետ էլի նոր էի ծանոթացել:Բոլորին խոստացա,որ էլի հյուր կգնամ նրաց:

Ջերմուկ-Շատ անհամբեր էի սպասում երբ եմ հասնելու Ջերմուկ,տեսնելու ջրվեժը,նստելու ճոպանուղի ու բացահայտելու Գալերիան:Շատ տպավորված էի գեղեցկությամբ ու շաատ գեղեցիկ բնությունով,որ ավելի գեղեցիկ էր վերևից:

Ջերմուկի ջրվեժը գտնվում է Ջերմուկում: Քաղաքը անտառոտ լեռների գրկում է, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա։ Քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մասում, Վայոց ձորի մարզում (պատմական Սյունիք նահանգի Վայոց Ձոր գավառի տարածքում):
Ջերմուկի ջրվեժն ունի 72մ բարձրություն և թեքությամբ թափվելով Արփա գետի մեջ, աղջկա վարսեր է հիշեցնում: Այստեղից էլ գալիս է ջրվեժի մեկ այլ անուն՝ Ջրահարսի վարսեր: 
Մեզ է հասել ջրվեժի մասին մի հետաքրքիր ավանդություն:  Իբրև թե ջրվեժի վերևի հատվածում, ուղղաձիգ ժայռերի վրա գտնվում էր մի իշխանի ամրոց, որն ուներ շատ գեղեցիկ դուստր: Նրա ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից: Գեղեցկուհին մերժում էր բոլորին,  քանի որ նրա սիրտը պատկանում էր քաջարի  ու գեղեցիկ մի երիտասարդի` հովվի որդուն:
Աղջիկն ամեն օր կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր իր մոտ: Երբ օրերից մի օր իշխանը գտնում է պարանը, նրա համար ամեն ինչ պարզ է դառնում: Զայրույթի պահին հայրը անիծում է աղջկան ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»:
Աղջիկը հերթական հանդիպման ժամանակ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը,  պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար վարսերը: Սակայն նույն ակնթարթին իրականանում է հոր անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են  ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:
Օդի օրական միջին ջերմաստիճանը Ջերմուկում կազմում է` գարնանը` +0.4 աստիճան, ամռանը`+15.3 աստիճան, աշնանը` + 4.9 աստիճան, ձմռանը` -9 աստիճան։

Գալերիա

Գալերիան գեղեցիկ սյունազարդ տաղավար է,որտեղ կան յոթ աղբյուրներ,որտեղից ամեն աղբյուր ունի իր ջերմաստիճանը 30-ից մինչև 50աստիճան:Բացի դրանից նաև գեղեցիկ այգի է զբոսնելու համար:

Կա մի լեգենդ, որի համաձայն, շատ վաղուց, երբ մարդու ապրուստի հիմնական միջոցը որսորդությունն էր, այս կուսական անտառները լիքն էին ամենատարբեր որսատեսակներով։ Եվ ահա, մի անգամ, փորձառու որսորդը նետահարում է երիտասարդ եղնիկին: Վիրավոր եղնիկը մեծ ճիգերով, վերջին ուժերը հավաքած, սկսում է փախչել։ Որսորդը կրնկակոխ հետապնդում է նրան։ Մի կերպ, ոտքերը հազիվ քարշ տալով, եղնիկը հասնում է Ջերմուկի հանքային աղբյուրներին, նետվում ջուրը և… այ քեզ հրաշք, ջրից դուրս է գալիս բոլորովին առողջ ու ապաքինված և անմիջապես անհետանում անտառի խորքը։ Կյանքում ամեն ինչ տեսած փորձառու որսորդը ապշում է հասարակ ջրի կատարած հրաշքից, և այդ օրվանից տարածվում է «Ջերմուկ» ջրի համբավը աշխարհե-աշխարհ, իսկ հրաշք ջրի գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում է ժողովրդի սիրելին ու Ջերմուկի խորհրդանիշը[4][5]։

Ջերմուկի ճոպանուղին գտնվում է քաղաքի սկզբնամասում, կառուցվել է 2007 թվականի աշնանը ավստրիական “Leitner” կազմակերպության կողմից։

Ճոպանուղու երկարությունը 1000 մ է։ Ներքևի և վերևի հենասյուների միջև եղած բարձրության տարբերությունը 400 մ է։ Ամենաբարձր կետը գտնվում է 2480 մ բարձրության վրա։ Ունի 2 սահուղի։ Առաջինի երկարությունը 1450 մ է, երկրորդինը՝1550 մ։ Տեղերի թիվը՝ 200:

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Նախագծեր, Անհատական պլան

Ուկրաինա

Քանի որ այս օրերին մենք չենք կարող ճամփորդել ֆիզիկապես,ես որոշեցի ճամփորդել մտովի իմ ամենասիրած քաղաքներից մեկում՝ Ուկրաինայում ,ես այնտեղ 3 տարի առաջ եմ եղել պապաիկիս մոտ և ինձ շատ է դու եկել այնտեղ լինելը և տեսնել գեղեցիկ վայրերը : Որոշեցի հիշել անցած օրերը և իմանալ նոր բաներ :Ուկրաինան համարվում է շատ գեղեցիկ երկիր,մայրաքաղաքը Կիևն է :Տարածքով գտնվում է Եվրոպայի սրտում ,երկրի մեջ հոսում է Դնեպր գետը:Շատ հարուստ է տաճարներով ,եկեղեցիներով ,մշակույթով հայտնի է Օդեսայում գտնվող Բալետի ազգային թատրոնով,կրկեսներով և այլ տեսարժան վայրերով:Ներկայացնեմ դրանց մասին մի փոքր:

Արի՛ ինձ հետ ճամփորդության))))

1.Կիևի Ոսկե դարպասներ

Ոսկե դարպասներ (ուկր.՝ Золоті ворота) Յարոսլավ Իմաստունի ժամանակներից Կիևյան Ռուսիայի պաշտպանողական ճարտարապետության պահպանված եզակի նմուշներից մեկը։

Յարոսլավ Իմաստունի ժամանակ քաղաքի տարածքը ակտիվորեն լայնանում էր, ինչը պահանջում էր նոր պաշտպանողական շինությունների կառուցում, ստեղծվում են խոր խրամեր, փայտե վանդակաշարներով պատնեշներ և այլն։Եվ այն որպես տեսարժան վայր մինչև հիմա պահպանվել է:

2.

Սոֆիայի տաճար, ճարտարապետության նշանավոր հուշարձան։ Հիմնադրվել է 1037-ին։

Եղել է Կիևյան Ռուսիայի գլխավոր պաշտամունքային և հասարակական կառույցը, կիևյան մոնոպոլիտների գլխավոր տաճարը։ Ներսից այն շատ գեղեցիկ է :


3.Սիրո թունել շատ գեղեցիկ թունել է հատկապես սիրահար զույգերի համար յուրահատուկ տեղ է զբոսնելու համար:

4.Սենևիր զբոսայգի

Այս զբոսայգին գտնվում է Դնեպր գետի մոտ ,արևոտ օրերին ջուրը այնքան թափանցիկ է ,որ ջրի խորքը երևում է,նաև համարվում է բուժից գետ:Շատ գեղեցիկ տեղ է:Շրջապատված է խիտ ծառերով և կենդանիներով:

5.Լվով քաղաքը համարվում է աևելյան Փարիզը ,իմ երազանքն է այնտեղ լինել ,շատ հեռու է Կիևից ,բայց շատ հյուրընկալ քաղաք է:

6.Օդեսայի օպերայի և բալետի թատրոն (ուկր.՝ Одеський національний академічний театр опери та балету), Օդեսայի առաջին և ամենահին թատրոնն է[2][3]: Առաջին շինությունը կառուցվել է 1810 թվականին, սակայն 1873 թվականի հրդեհից այրվել է։ Թատրոնի ժամանակակից շենքը կառուցվել է 1887 թվականին ճարտարապետներ Ֆերդինանդ Ֆելների և Գերման Գելմերի կողմից բարոկկո ոճով։ Հանդիսականների սրահը ձևավորված է ուշ ֆրանսիական ռոկոկո ոճով։ Պայտանման դահլիճի եզակի ակուստիկայի շնորհիվ բեմի յուրաքանչյուր շշուկ լսելի է դահլիճի ցանկացած անկյունում։ Թատրոնի շենքի ամբողջական վերանորոգումն ավարտվել է 2007 թվականին։

Ուկրաինայի ամենասիրված և հետաքրքիր նվերներից են գունավոր սպասքերը և փայտից խաղալիքները՝ Մատրյոշկաները բոլորիս շատ սիրելի:

Ես ու հայրիկս Կիևում

Դե հավանեցիք այս ճամփորդությունը?

Posted in Ճամփորդություններ, Մայրենի, Անհատական պլան

Բարձրունքի հաղթահարում դեպի Թեղենիս լեռ

Սեպտեմբերի 25-ին ողջ դասարանով գնացինք Թեղենիս լեռ:Անցավ շատ հետաքրքիր ուրախ և անմոռաց:Սկզբում քայլեցինք գյուղի միջով ,հետո անտառով բարձրացանք դեպի լեռը և հաղթահարեցինք շատ բարձրունքներ մինչև ավարտին հասնելը: Ընթացքում հանգստացանք ,քննարկումներ արեցինք,վանքում երգեցինք ,վազվզեցինք,լիքը ծիծաղալի պատմություններ պատմեցինք: Առաջին սարի գագաթին հասնելուց ես նկատեցի ,որ այդտեղ ջուր կար և ասացի բոլորին ,հետո տեսա քարեր,որի վրայից ջուր էր գալիս ,ջուրը համեղ էր և սառը: Բնությունը շատ գեղեցիկ էր:Ես երբեք չեմ մոռանա այն ամենը ինչ տեսա և խորհուրդ կտամ ընկերներիս լինել Թեղենիս լեռան վրա:

Posted in Ճամփորդություններ

Համագործակցային նախագիծ

«Սովորող սովորեցնող» նախագիծ Արագածոտնի մարզում

Բլեյան բաց ցանցի ներկայացում, տարածում, կրթական փոխանակումներ

Օրը՝  մայիսի 15

Վայրը՝ Փարպիի Ղազար Փարպեցու անվան  դպրոց

Մեկնումը՝ 09․30, վերադարձը՝ 14.00

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի երրորդ դասարանի սովորողներ, ծնողներ

10։15 Հանդիպում Փարպիի Ղազար Փարպեցու անվան  դպրոցի սովորողների հետ

10։30-10։45 Շրջայց դպրոցում

10։50-11։50 Համբարձման-ծիսական երգերի, պարերգերի ուսուցում

12։00-13։00 Քայլարշավ դեպի Փարպիի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի , Ծիրանավոր եկեղեցի , Թարգմանչաց եկեղեցի,

13։10-13։30 Շրջակա միջավայրի խնամք․ անհրաժերշտ պարագաներ՝ տոպրակ, ձեռնոց

13։30 Հարցազրույց գյուղի բնակիչների հետ

14։00 Վերադարձ

Նախագծի պատասխանատուներ՝ Հասմիկ Մաթևոսյան, Մարի Միքայելյան, Կարինե Մամիկոնյան, Անուշ Թորոսյան, Լենա Վարդանյան, Սուսաննա Պետրոսյան

Նպատակը.

Համբարձման  ծեսը ճանաչել, դառնալ դրա ակտիվ մասնակիցը, կրողը, փոխանցողը, կենդանացնողը

Ազգային մշակույթի յուրացում

Պարերգերի յուրացում-փոխանցում
Հարցազրույցների շարք տեղաբնակների հետ

Ծրագրում. Համբարձման երգեր