Posted in Մայրենիի ստուգատես, Նախագծեր, Ուսումնական պլան, Բնագիտություն, Իմ բակը, Կանաչ գոտի, YouTube

Հարցազրույց բնության մասին

Ես գտնվում եմ իմ ամենասիրելի անկյունում իմ դպրոցի բակում և հարցազրույց եմ վերցնում մայրիկիցս և քույրիկիցս ,ովքեր սիրելով բնությունը, փորձում են միշտ խնամել այն:Սիրենք ու խնամենք բնությանը :

Posted in Մայրենիի ստուգատես, Նախագծեր

Մարտահրավեր

Բարև Ձեզ ,ես այսօր որոշեցի մարտահրավեր նետել իմ դասընկերոջը Աշոտ Փանոսյանին ,որ միասին հեծանիվ վարենք և այդ տեսանյութը Աշոտը տեղադրի իր բլոգում:Անհամբեր սպասում եմ:

Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես

Իմ ընտանեկան դպրոցը

3․ Պատմի՛ր ձեր ընտանեկան դպրոցի մասին՝ ովքե՞ր են ձեր ընտանեկան դպրոցի անդամները, ի՞նչ ես սովորում-սովորեցնում,  ինչպե՞ս, ո՞րտեղից, ումի՞ց ես սովորում, ի՞նչ նախագծեր եք արել և այլն։Պատումդ տեսագրի՛ր և տեղադրի՛ր ,,Մայրենիի ստուգատես,, էջում։

Իմ ընտանեկան դպրոցի անդամները չորսն են՝հայրիկս,մայրիկս և երկու քույրիկներս:

Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես, Անհատական պլան

Քաջ տղան

5. Հորինի՛ր և գրի՛ր մի էնպիսի  երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։Պատումդ տեղադրի՛ր ,,Մայրենիի ստուգատես,, էջում:

Կար-չկար մի չար կախարդ ,նա ապրում էր մի երկրի մոտակայքում ,որտեղ ամեն բան օրենքով էր և տիրում էր բարություն:Բայց դրան հակառակ նա ամեն օր գողանում էր մարդկանց և նրանց վրա կատարում էր փորձարկումներ` վերածելով նրանց հրեշների:Օրերից մի օր այդ մասին լուր է հասնում թագավորին և նա հրամայում է իր զինվորներին գտնել և սպանել կախարին , ով սպանեց կտա թագավորության կեսը և շատ ոսկի: Բոլորը ցանկանում էին սպանել կախարդին,բայց անօգուտ ոչ ոք հետ չէր վերադառնում:Օր օրի շատանում էին մարդկանց անհետացումները:

Օրերից մի օր այդ լուրը հասնում է մի աղքատ որսորդի ,նա իմանալով լուրը շտապում է հանդիպել թագավորի հետ :Թագավորը որոշում է ուղարկել այդ տղային,հրամայելով քաղաքի լավագույն դարբինին պատրաստելու ամենաուժեղ սուրը ,վահանը,նետն ու աղեղը:Տալով այդ ամենը տղային ,տղան գնում է ճանապարհը :Գնում է շատ մռայլ անտառ ,տեսնելով տղային հարձակվում են գայլերը ,տեսնելով գայլերին տղան իր սրով սպասում է բոլոր գազաններին:Ճանապարհը շարունակելով հանդիպում է մի աղջկա ,ով վախից չէր էլ կարողանում իջնել բարձրունքից ,քանի որ բոլոր ծառերը կենդանացել էին և բոլոր կենդանի շունչ ունեցողներին սպանում էին:Տղան տեսնելով կախարդված ծառերի ճակատին դրված քարը ,որոշում է նետով փշրել,քանի որ այդտեղ էր թաքնված չար կախարդի ուժը:Անցնելով այդ փորձությունը,աղջիկը խոստանում է օգնել տղային և ցույց տալ կախարդի ամրոցը: Նրանք երկուսով հասնում են կախարդի թագավորությանը ,որը գտնվում էր քարանձավի մեջ,որտեղ և ապրում էր կախարդը:

Նրանք տեսան այնտեղ շատ բաժակներ ,որի մեջ լցված էր թույները,տեսան վանդակներ իսկ,վանդակների մեջ էլ մարդանց ոսկորներ:Տեսան նաև մարդանց ում կախարդի պատրաստած թույներով նրանք փոխարինվում էին տարբեր հրեշների : Կախարդը նկատում է նրանց:Խմելով իր պատրաստած թույնը դառնում է թռչող հրեշ և իր բերանից դուրս է հանում կրակ:Նա դուրս է գալիս քարանձավից և սկսում է փնտրել :Թաքնված տղան բարձր տեղից թռնում է կախարդի մեջքին հազիվ իրեն պահելով սպանում է սուրը մտցնելով կախարդի որովայնի մեջ:

Սպանված կախարդին տանում է թագավորի մոտ, թագավորը տեսնելով մեծ հաղթանակը տալիս է խոստացված իր թագավորության կեսը և շատ ոսկի:

Այսպիսով էլ քաղաքում չի լինում չարիք և բոլորը մինչ օրս պատմում են քաջ տղայի և իր կնոջ մասին,ովքեր հաղթեցին չար կախարդին:

Posted in Մայրենիի ստուգատես, Ուսումնական պլան, Անհատական պլան, Իմ գրադարանը, YouTube

Իմ ընտանեկան գրադարանը

2․ Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ ծավալուն (կարող է լինել թե՛ գեղարվեստական, թե՛ գիտական, թե՛ տեղեկատվական և այլն) կարդա այն։Պատասխանի՛ր տրված հարցերին ու այդ ամբողջ ընթացքը տեսագրի՛ր՝

  • կայի՞ն անծանոթ բառեր։ Եթե կան, որո՞նք են, ինչպե՞ս գտար բացատրությունը։
    Եթե  լինում են, ինչպե՞ս ես գտնում բացատրությունը
  • ներկայացրո՛ւ, պատմի՛ր կարդացածդ նյութը
  • կարո՞ղ ես կիրառել քո կարդացածը։ Եթե այո՝ որտե՞ղ, ինչպե՞ս
  • ո՞ւմ կառաջարկեիր կարդալ այդ նյութը
  • կարդա՛ մի հատված այդ նյութից, ի՞նչ ես կարծում՝  ինչպե՞ս ես կարդում
  • ձեր ընտանեկան դպրոցը (ծնողդ, ընտանիքի մյուս անդամները) ի՞նչ կարծիքի է քո կարդալու և կարծիքդ արտահայտելու մասին /կարող է ասել ընտանեկան դպրոցի անդամներից մեկը/:

Տեսանյութդ տեղադրի՛ր բլոգիդ ,,Մայրենիի ստուգատես,, էջում։

Գրքերից ես ընտրեցի Մանկական Աստվածաշունչը ,կարդացել եմ երկրի արարումը ,ես ինձ շատ լավ եմ զգում ,երբ կարդում եմ :Խորհուրդ կտամ բոլորին կարդալու Աստվածաունչը,քանի որ շատ բան ունենք սովորելու այդ գրքից:Մանրամասն ներկայացրել եմ տեսանյությում:

Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես, Նախագծեր, Անհատական պլան

Անտառային դեմքը

Սա գեղեցիկ նկար է և նկարի մեջ երևում է մի ծերունու դեմք:Հետաքրքիր է ,քանի որ ծերունին մտածկոտ է երևում ,նայում է հեռուն և երեևի իր թոռնիկներին է հիշում,կամ էլ հետեևում է աշխարհին թե ինչ է անտառում կատարվում:Իսկ իրական նկարում երիտասարդ հովիվը էլի մտածկոտ հետևում է իր գառնուկներին:

Նկարի մեջ երկու տները նման են աչքերին,տանիքը աչքերի կոպերին են և հոնքերը ,պատուհանները և պատերը հենց աչքերը,ճատակը բաց երկինքն է ,որ օրվա երկրորդ կեսին է նման:Քիթը ծառի ճյուղն է ,բեխերը երիտասարդ հովվի սպիտակ հագուստն է,հովվի գլուխն էլ քթի ծայրը,այտերը գծվում են գառներով և ճանապարհով:

Շատ գեղեցիկ և խորը նկար է ,անտառային ծեր պապիկի դեմքը:

Posted in Մայրենիի ստուգատես, Նախագծեր, Ուսումնական պլան, Անհատական պլան, Բնագիտություն, Իմ բակը, Ծառատունկ, Կանաչ գոտի

Որպես խոնարհումի մեծ վարք

Այսօր լրանում է հայոց Մեծ եղեռնի 105-րդ տարելիցը և այդ ցավոտ առիթի հետ մեկտեղ, մենք՝ սեբաստացիներս ինչպես միշտ հետևելով մեր սիրելի դպրոցի ավանդույթներին՝ կատարում ենք ծառատունկ:Քանի որ այս օրերին գտնվում եմ իմ շատ սիրելի Գյումրիում ,որոշեցի այստեղ կատարել ծառատունկ:Ես ինձ շատ երջանիկ եմ զգում ,որ այս ապրելու ապրիլ ամսին կատարում եմ ծառատունկ:Խորհուրդ կտամ բոլոր դասընկերներիս միանան այս կարևոր գործին:

Posted in Մայրենիի ստուգատես, Նախագծեր, Անհատական պլան

Հեռավար-առցանց դպրոցի մասին

Բարև Ձեզ ,ես Հարությունյան Ալենի մայրիկն եմ՝Տաթևը:Առաջնահերթ ուզում եմ շնորհակալությունս հայտնել Մխիթար-Սեբաստացի կրթահամալիրի տնօրինության և ուսուցչական կազմին՝ այսքան պրոֆեսիոնալ մասնագիտական բարձր մոտեցման համար:Դժվար է լինել միայն համակարգչի առաջ և կազմակերպել հարյուրավոր երեխաների կրթական ուսուցումը,դա էլ հերիք չէ, ստուգել մեկ առ մեկ նրանց առաջադրանքները,նյարդերի հաշվին լսել յուրաքանչյուրին ու սիրով պատասխանել, օգնել և ինչքան հնարավոր է լինել ծնողի և սովորողի կողքին:Մենք իրոք մենակ չենք այստեղ է ասված:Նույնիսկ երեխաները ունեցան իրենց հասնելիք գարնանային արձակուրդը:

Միայն խնդիրը այն էր ,որ չարաբաստիկ վիրուսը առանձնացրեց միմյանցից բոլոր երեխաներին,ուսուցչին ՝երեխայից ու թողեց բոլորիս տանը համակարգչի մյուս կողմում:Դա 100%-ոց չի ապահովում ուսումնական նյութի յուրացումը ,բայց ինչևիցե ունենք այն,ինչ ունենք:Կարծում եմ լիարժեք դպրոց գնալուց հետո երեխաները կհասցնեն յուրացնել բաց թողնվածը ու կհասկացվի որն է երեխայի գիտելիքը ,որը արված է եղել ծնողից ու մնացել էլի ծնողին:

Շնորհակալ եմ ամեն բանի համար հուսանք շուտ կավարտվի այս ամենը ու լինենք առողջ:

Տղաս այս ընթացքում նաև ունեցավ հանգիստ և համատեղեց դասը հանգստի մեջ:

Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես, Նախագծեր, Անհատական պլան, Զատկական տրամադրություն

Սուրբ Զատիկ

Այսօր Հայստանում նշվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը և ինչպես բոլոր ընտանքիներում ,մեր տանը նույնպես զատկական խառնաշփոթ էր,անցավ շատ հետաքրքիր,օգնեցի մայրիկիս, նկարահանեցի արածս գործերը և սպասում եմ Ձեր արձագանքին:

Քրիստոս հարյավ ի մեռելոց

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի