Իմ ամառը շատ հետաքրքիր անցավ ,ես ունեցա շատ հետաքրքիր պահեր,եղա նոր վայրերում,ճանաչեցի շատ լավ,բարի ,ուրախ ընկերների և անցկացրեցի մի լավ ժամանակ ընկերներիս հետ:Մենք շատ հաճախ ենք կատարում շաբաթօրյակներ ,ջրում ենք ծառերին,մաքրում ենք աղբից,բացում ենք նոր հուներ ,որ ծառերը ջրվեն ,օգնում ենք մեր բակի պապիկներին: Այս անգամ տեսագրեցինք ,որ նաև դուք տեսնեք իմ արդեն աշնանային առօրյան:
Բարև Ձեզ այս անգամ գնացել էր ծննդավայրս՝ Գյումրի և քաղաք Արթիկ ,նաև եղա սբ. Հառիճավանքում,որը ես շատ հավանեցի ,օրս անցավ հետաքրքիր ,արկածային և շատ ուրախ:
Բարև Ձեզ ես շատ եմ սիրում ամառը ,ամառային արձակուրդները:Իսկ ամառային արձակուրդներին մենք միշտ ունենում ենք հանձնարարություն գրքեր կարդալու :Ես էլ որոշեցի կարդալ Աստրիդ Լինդգրենի Երկարագուլպա Պիպին:Շատ հավանեցի գիրքը ,որովհետև ես էլ եմ սիրում ունենալ շատ արկածներ ու ունենալ ընկերներ միշտ խաղալ նրանց հետ:
Պիպին մի աղջիկ էր,ով ապրում էր Վիլլա Վիլեկուլայում մենակ ,նրա ծնողները մահացել էին,բայց նա հավատում էր ,որ նրանց տեսնելու է .հորը՝ որպես թագավոր,իսկ մայրիին հրեշտակ: Նա խիզախ,անվախ,հետաքրքրասեր,հյուրասեր,լավ խոհարար, ընկերասեր արկածային,նեղացկոտ,բարի ,ժպտերես աղջիկ էր:Դպրոց չէր գնում ,այդպես էլ չհավանեց սովորելը ,բայց դրա փոխարեն ամբողջ աշխարհով մեկ ճամփորդել էր և շատ բան գիտեր շատ երկրների մասին:Դա նաև իմ երազանքն է լինել ծովում,նավում ու տարբեր երկրներում ճամփորդել:Շատ կուզեի տեսնել Երկարագուլպա Պիպիին,Թոմին ու Անիկային,բարի կապիկին պարոն Նիլսոնին ու ձիուն,որ լավ ժամանակ անցկացնեի նրանց հետ և ունենաի հետաքրքիր ու տարբերվող ամառ:Հաստատ միշտ կհիշեի այդ ամառը:
Բոլոր ընկերներիս խորհուրդ կտամ կարդալ այս գիրքը,այնքան կծիծաղեք ու ամեն օրը կսկսեք այդ երեք երեխաների հետ ունենալով շատ արկածներ,լավ ու վատ օրեր: