Posted in Ճամփորդություններ, Ուսումնական ձմեռ

Պատմում եմ իմ այսօրվա տպավորությունների մասին

Փետրվարի 19-ին մեր շատ սիրելի բանաստեղծ, գրող Հովհաննես Թումանյանի 150 ամյակն է: Այս անգամ գնացինք Մատենադարանի բակ, երգեցինք, խոսեցինք Թումանյանի մասին և իր բանաստեղծությունները կարդացինք: Շատ լավ անցավ: Հետո քայլքով գնացինք Խամաճիկների թատրոն և դիտեցինք Իսկական ընկեր ներկայացումը: Շատ հետաքրքիր էր ամեն բան: Կուզեմ միշտ այդպես ակտիվ մասնակցել բոլոր տոներին:

Posted in Ուսումնական ձմեռ, Ընթերցարան

Հովհաննես Թումանյան. Ամենից լավ տունը

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,

Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խըրճիթը,

Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,

Ծառերի տակին»։

Posted in Ուսումնական ձմեռ

Ձմեռային ճամբարի ամփոփում

Հունվար ամսին ունեցանք ձմեռային ճամբար, եղան շատ հետաքրքիր օրեր: Գնացինք Իրինա Ռոդնինայի սահադաշտ, հավեսով սահեցինք: Ես այնտեղ առաջին անգամ էի լինում, բայց ինձ շատ դուր եկավ։ Հաջորդ անգամ անպայման էլի կգնամ: Հետո գնացինք Ջրվեժի արգելոց, սահնակ քշեցինք, ձնագնդի խաղացինք։ Շատ հետաքրքիր անցավ, որովհետև ես ձյուն շատ եմ սիրում: Ուզում եմ միշտ ունենալ հետաքրքիր, ուրախ ճամբարներ:

Posted in Ուսումնական ձմեռ

Հաշվետվություն. սեպտեմբեր-դեկտեմբեր

Սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին ունեցա հաջողություններ անգլերեն և ռուսերեն առարկաներից, շատ սիում եմ ու ինձ շատ հարազատ են այդ երկու լեզուներն էլ:
Այս ամիսներին գնացել ենք ձիարշավարան և ճամփորդությունների: Ես արդեն ունեմ բլոգ, որտեղ հրապարակում եմ նոր նյութեր և հետաքրքիր նկարներ:

Posted in Ուսումնական ձմեռ

Նամակ Ձմեռ պապիկին

Ձմեռ ՊապիկԲարև   սիրելի   Ձմեռ   պապիկ, ես  քեզ  շատ  եմ   կարոտում:  Վերջապես   մոտենում    է    բոլորիս  շատ   սիրելի   տոնը՝   Ամանորը   և  մենք   կրկին  հանդիպելու  ենք:  Այս   տարի ես   շատ  եմ  օգնել   մայրիկիս,  հայրիկիս  և  իմ  բակի  ընկերներին: Կուզեի, որ այս    տարի  ձյուն  բերեիր  քեզ  հետ:  Ես  քեզ  կնվիրեմ  իմ  կախարդական  լապտերը,  որը  գիշերով   կլուսավորի քո  ճանապարհը: Սիրելի Ձմեռ պապիկ, քեզ հետ բեր նաև խաղաղություն, մարդկանց առողջություն ու երջանկություն: Անհամբեր սպասում եմ քեզ: Կհանդիպենք ….

Սիրով՝ Ալեն Հարությունյան

Posted in Ուսումնական ձմեռ

Երկիր, որտեղ ամեն ինչ ուրիշ էր

БезымянныйԿա մի երկիր, որտեղ  շենքերն   աճում  են  հողի  տակից, իսկ  տերևները  թափվում  են երկնքից:  Այնտեղ  երկինքը   կանաչ է ,  իսկ  ամպերը   կարմիր   են, քարերը միշտ  աճում են  քարանձավներում:   Երբ  արևը  մայր է մտնում և հայտնվում է  լուսինը, դառնում է  տարբեր գույների: Անձրևի   կաթիլները   երգելով  են  թափվում ցած:  Մարդիկ միշտ բարի են, կամեցող, ժպտերես, մաքրասեր և միշտ իրար օգնում են: