Posted in Պատմություն

Առաջադրանք, 6-րդ դասարան, փետրվարի 14-20-ը

Համեմատել Արտավազդ Բ-ի և Արտաշես Բ-ի գործունեությունը

Արտավազդ II

  • կառավարման թվականները

Արտավազդ 2-ը կառավարել է Ք. ա. 55-34 թթ.

  • արտաքին քաղաքականությունը

Կրասոսի արշավանքը՝

Ք. ա. 54 թ. Հռոմը Կրասոսի գլխավորությամ Արտավազդից պահանջեց օգբնական զորք Պարթևստանի դեմ պատերազմ սիսելու համար: Բայց Արտավազդը մերժեց նրա պահանջը:Ք. ա. 53 թ. Խառանի դաշտավայրում Հռոմը պարտության մատնվեց: Մինչ այդ Պարթևստանի Օրոդես 2-ը մեկնեց Հայաստան և Արտավազդի հետ կնքեցին բարեկամական դաշինք:

Հռոմեական նոր արշավանքները՝

Երբ Պարթևստանում գահը գրավեց Հրահատը Արտավազդ 2-ը իր հարաբերությունները պարթևստանի հետ խզեց: Ք. ա. 36 թ.Անտոնիոսը հռոմից արշավեց Պարթևստանը գրավելու համար, իսկ Հայաստանը օգնեց նրան, բայց Անտոնիոսը պարտության մատնվեց: Ք. ա. 34 թ. Անտոնիոսը անակնկալ ներխուժեց Հայաստան: Ատավազդը ձեռփկալվեց և տարվեց եգիպտոս, և այնտեղ կնոջ հետ մահապատժի ենթարկվեց, իսկ նրա որդիները ուղարկվեցին Հռոմ պատանդ:

Արտաշես II

  • կառավարման թվականները

Ատաշես 2-ը կառավարել է Ք. ա. 30-20 թթ.:

  • ներքին քաղաքականությունը

Արտաշես 2-ը, օգտվելով տասնամյա խաղաղության ժամանակամիջոցից՝ շենացրեց ու կրկին հզորացրեց երկիրը:

  • արտաքին քաղաքականությունը

Արտաշես թ-ը Ք. ա. 30 թ. իր զորքով վերադառնալով պարթևստանից ազատագրեց Հայաստանը: Նա ջախջախեց հռոմի դաշնակից Ատրպատականի արքային և նրա երկիրը միացրեց իր պետությանը:

Պատմել/գրավոր/ Արտաշեսյան վերջին արքաների մասին:

Գահին նստեց Տիգրան-3-ը Ք. ա. 20-ից մինչև Ք. ա. 8 թվականը:Տիգրան 3-ի մահից հետ գահ բարձրացավ նրա որդի Տիգրան 4-ը: Հռոմեացիները չհաշտվելով Հայաստանում իրենց ազդեցության կորստի հետ ուժ գահ բարձրացրեցին Արտավազդի ամենափոքր որդուն՝ Արտավազդ 3-ին, որը 29 տարի ապրել էր Հռոմում և դարձել էր շատ հռոմեասեր:Այդ պատճառով Հայերը չհաշտվեցին նրա հետ և կրկին գահ բարձրացրեցին Տիգրան 4-ին: Ք. հ. 1 թվականին հյուսիսային լեռնականների դեմ պատերազմում զոհվեց Տիգրան 4-ը, և այդպես ավարտվեց Արտաշեսյանների Արքայատոհմը:

Ներկայացնել Արտաշեսյան արքայատոհմի կործանման պատճառները:

Հռոմեացիները անընդհատ միջամտում էին Հայոց ներքին գործերին: Օրինակ՝

  1. 20 թ. հռոմեացիները կազմակերպեցին Արտաշես 2-ի սպանությունը: Արտաշիսյան Հայաստանը զրկվեց իր վերջին հզոր տիրակալից, որը շատ բան արեց վերականգնելու համար Հայոց թագավորության երբեմնի հզորությունը:
  2. Հռոմեացիները գահընկեց են անում Տիգրան 4-ին և թագավոր են հռչակում նրա հորեղբայր Արտավազդ 3-ին (Ք. ա. 5-2): 25 տարի Հռոմում ապրած և հայ իրականությունից խորթացած այս թագավորը Հայաստանը կառավարում է հռոմեական օրենքներով և անզուսպ թալանում պետական գանձարանը:
Posted in Պատմություն

Առաջադրանք, 6-րդ դասարան, փետրվարի 7-13-ը


  • Պատմել Արտաշես Առաջինից հետո մինչ Տիգրան Երկրորդ արքայի գահ բարձրանալու ընկած ժամանակահատվածը:
  • Արտաշես 1ից հետո Մեծ Հայքում իշխեց նրա ավագ որդի Արտավազդ 1-ը (Ք. ա. մոտ 160-115 թ. թ. )
  • Հարևան պետության Պարթևստանի և Մեծ Հայքի միջև տեղի է ունենում պատերազմ, որն ավարտվում է հայերի պարտութհամբ: Պարթևները հասկանալով, որ վրեժ կլծուեն , իրենց ապահովագրելու համար պահանջում են պատանդ տալ արքայազնին:
  • Քանի որ Արտավազդ առաջինը զավակ չուներ, պատանդ է տարվում նրա եղբայր Տիգրանի որդին, որի անունը նույնպես Տիգրան էր:
  • Արտավազդ առաջինից հետո գահ բարձրացավ նրա եղբայր Տիգրան 1-ը: Նա իշխեց մինչև Ք. ա. 95 թվականը:
  • Նրա մահից հռտո արքայազն Տիգրանը վերադարձավ Պարթևստանից և որպես վերադարձի պայման պարթևներին զիջեց որոշ տարածքներ:

Պատմել Արտաշես Առաջինից հետո մինչ Տիգրան Երկրորդ արքայի գահ բարձրանալու ընկած ժամանակահատվածը:

Արտաշես I-ից հետո, Մեծ Հայքում իշխեց ՝ Արտավազդ I-նը (Ք․ա 160-115թթ․)։ Նրա իշխանության վերջին շրջանում ՝ Մեծ Հայքի և Պարթևստանի միջև պատերազմ է տեղի ունենում և Հայերը պարտություն են կրում, Պարթևները հասկանում են, որ Հայերը վրեժ կլուծեն և որոշում են ՝ արքայազնին պատանդ վերցնել, բայց քանի, որ Արտավազդը որդի չուներ, Արտավազդի եղբոր Տիգրանի որդուն են վերցնում, ով հետագայում դառնում է Տիգրան Երկրորդ Մեծ։

Պատմիր Տիգրան Երկրորդի գահակալման սկզմնական քայլերի հաջորդականությունը:

Հայոց պատմության մեջ մեծ դեր է խաղում Տիգրան երկրորդ մեծը։Նա ծնվել է Ք․ա․ 140 թվականին։Տիգրանը մինչև 45 տարեկան պատանդ է եղել Պարթևստանում, ապա, Յոթանասուն հովիտներ կոչվող տարածքների դիմաց Ք․ա․ 95թ վերադարձել է։ Տիգարնն Պարթևստանում ուներ պատվավոր դիրք։ Նրա դուստր Արիազատան ամուսնացել էր Պարթևստանի արքա Միհրդատ երկրորդի հետ։ Պատանդության տարիներին նա ուսումնասիրել է, Պարթևական և Հռոմեական տերությունների փորձը, ապա իր գահակալման տարիներին օգտագործել։

Ծոփքի վերամիավորումը։

Տիգրան մեծը գահ բարձրանալուն պես (Ք․ա․ 95-55թթ) սկսեց կատարել բարեփոխումներ ՝ հատկապես ուշադրություն դարձնելով ռազմական բնագավառին։ Մեծ ծրագրեր իրականցնելուց առաջ, նախ պետք էր լիովին վերամիավորել Մեծ Հայքը։Ծոփքը դեռ շարունակում էր անջատ մնալ Մեծ Հայքից։ Իր թագավորության երկրորդ տարում Տիգրանն պարտության մատնեց այնտեղ իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը միացրեց Մեծ Հայքին։

Լրացուցիչ

Տիգրանակերտ, երբեմնի հզոր քաղաք Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, պատմական Հայաստանի հինգերորդ մայրաքաղաքը։ Այժմյան Մանուֆարկին գյուղի մոտ են գտնվում Տիգրանակերտ մայրաքաղաքի ավերակները, ժամանակակից Սիլվան քաղաքի մոտակայքում, Դիարբեքիր(պատմական Ամիդ) քաղաքից մոտ 60 կմ հյուսիս-արևելք, Սասնա լեռների հարավային ստորոտին։ Քաղաքը հիմնադրել է հայոց աշխարհակալ արքա Տիգրան Բ Մեծը։Ենթադրվում է, որ Տիգրանակերտը ունեցել է մոտ 100 հազար բնակիչ։ Նրանք հիմնականում զբաղվել են արհեստագործությամբ և առևտրով։ Տիգրանակերտը եղել է նաև մշակութային խոշոր կենտրոն։ Ըստ հունա-հռոմեական աղբյուրների, հայկական թատրոնի առաջին շենքը կառուցվել է Տիգրանակերտում մ.թ.ա. 69 թվականին, սակայն շինության հետքերը մինչև օրս հայտնաբերված չեն։ Տիգրանակերտը շրջապատված էր 25 մ բարձրությամբ պարսպով, որի ներսում տեղադրված էին ախոռներ և պահեստներ, իսկ պատերի տարբեր մասերում կան հունարեն արձանագրություններ։

Posted in Պատմություն, Անհատական պլան

Առաջադրանք, 6-րդ դասարան, հունվարի 31-փետրվարի 6-ը

1.Փորձիր սահմանել զինանշան բառի հասկացությունը:

  • պատկերիր քո պատկերացրած Արտաշեսյանների զինանշանը

գտիր իրական զինանշանը, տուր բացատրությւոնը,ապացուցիր, որ դա հենց Արտաշեսյաններին է պատկանում:

Այստեղ պտկերված է երկու արծիվ և աստղ ,այս զինանշանը կա նաև դասագրքերում և հետևաբար այն պատկանում է Արտաշեսյաններին:

2.Արտաշես Առաջինի կառավարման թվականները

Ք.ա. 180-162թթ.

3.Ներկայացրու, Արտաշես Առաջինի վարչական, ռազմական, հողային բարեփոխումները, հիմնավորիր դրանց կարևորությունը:

Արտաշես Առաջինը հիմնել է բանակը ,նրա օրոք զորանում էր պետությունը,նա զորացրել է մշակույթը,պետությունը,նա հիմնել է Արտաշատ մայրաքաղաքը:

4.Փորձիր գտնել տարբերություն , նմանություն քաղաքի և մայրաքաղաքի միջև: Պատմիր նոր մայրաքաղաքի հիմնադրման մասին /քարտեզում գտիր, նշիր մայրաքաղաքը/:

մայրաքաղաքը դա երկրի գլխավոր քաղաքն է իսկ քաղաքը երկրի տարծքի մասն է կազմում:

5.Գնահատիր Արտաշես Առաջինի գործունեությունը որպես թագավոր:

Նա հզորացրել է երկիրը հիմք դրել զորանալուն ամրանալուն,թուլացրել է թշնամիներին:

6. Հայ հին վիպաշխարհ  էջ 68-73 կարդալ  ,տասնհինգ նախադասությամբ ամփոփիր:

Երվանդի մահից հետո Սմբատը մտնում է արքունական գանձարանը, ստուգում գանձերը և այնտեղ գտնում Սանատրուկ արքայի թագը։ Նա թագը դուրս է բերում, դնում Արտաշեսի գլխին, թագադրում և համայն Հայոց աշխարհի վրա կարգում թագավոր։Արտաշեսը կատարում է իր խոստումը նաև Մուրացյան Արգամի նկատմամբ, նա քաջ Արգամին արժանացնում է իր խոստացած արքայական երկրորդության գահին, նրան պարգևում հակինթազարդ պսակ, զույգ ականջներին գինդեր, մի ոտին կարմիր կոշիկ կրելու, ոսկե գդալ և պատառաքաղ գործածելու, ոսկեղեն գավաթներով և նվագով գինի խմելու իրավունք։Նման պատիվների է արժանացնում նաև իր դայակ Սմբատին, բացառությամբ գինդեր և կարմիր կոշիկ կրելու իրավունքի,տալիս է հրամանատարի կոչում զորքերի վրա:Արտաշեսը անմասն չի թողնում նաև իր ստնտուի ժառանգներին։ Նա Գիսակի թոռ Ներսեհի ցեղը արժանացնում է նախարարական տոհմի պատվի և տոհմանունը կոչում Դիմաքսյան2 ի նշան Գիսակի քաջագործության, երբ նրա դեմքը սրով կիսվեց՝ Արտաշեսին պաշտպանելիս։Արտաշեսը հիմնում է Արտաշատ մայրաքաղաքը: Նա կնության է առնում ալանների արքայի դուստր Սաթենիկին որդու գերության ընկնելու պատճառով: Սաթենիկն ու Արտաշեսը խնում են Արտավազդին ,ով Արտաշեսի հետնորդն էր:Արտավազդը կանխելով Սաթենիկի սերը Արգավանից ,Արգավանի ձեռքից խլում է թագավորությունը:

Posted in Պատմություն

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է։ Գտնվում է Երևան քաղաքից 35 կմ հարավ-արևմուտք, Մեծամոր գետի ափին, Տարոնիկ գյուղի մոտ։ 1965 թվականից մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում։ Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի և երկաթի պարբերաշրջաններին։

Պատմություն

Պեղված նյութերը վկայում են, որ բրոնզի դարաշրջանում (մ.թ.ա. IV-II դդ․) Մեծամորը մշակույթի ծաղկուն կենտրոն էր։ Բավականին լավ պահպանվել է պղնձաձուլարանի ամբողջ համակարգը՝ հնոցներն ու հալոցը, որոնք կառուցվել են ժայռերի մեջ։ Գիտնականները պարզել են, որ Մեծամորը եղել է խոշոր բնակատեղի, որը զբաղեցրել է 10․5 հա տարածք, ունեցել է կիկլոպյան պարսպով շրջապատված միջնաբերդ և զիկուրատ՝ «աստղադիտարան»։

Վաղ երկաթի շրջափուլում (մ.թ.ա. XI-IX դդ․) Մեծամորը քաղաք էր։ Այն Արարատյան դաշտի արքունի քաղաքներից էր և հանդիսանում էր կարևոր վարչաքաղաքական ու մշակութային կենտրոններից մեկը։ Միջնաբերդը, «աստղադիտարանը» և բնակավայրերը զբաղեցնում էին շուրջ 100 հա տարածք։ Ամրոցում են կենտրոնացվել պալատական շինությունները, արտադրական համալիրները և տաճարական համալիրը՝ յոթ սրբատեղիներով։ Միջնաբերդից 0․5 կմ հյուսիս-արևելք տարածվող դամբարանադաշտում պեղվել են կարմիր սուֆակերտ կրոմլեխներով օղակված հսկայածավալ դամբարաններ։ Այստեղ են թաղվել ցեղային առաջնորդները, նրանց պատվին զոհաբերվել և թաղվել են նաև շատ նժույգներ, շներ, մանր և խոշոր եղջերավոր անասուններ և նույնիսկ ստրուկներ և ծառաներ։ Դամբարաններում թաղված առարկաններից ուշագրավ են հատկապես քանդականախշ փայտե զարդատուփերը, կիսաթանկարժեք քարերից, ոսկուց, արծաթից պատրաստված պերճանքի առարկաները և ջնարակված կավամանները։

Հայտնաբերված իրերի շարքում ամենանշանավորը բաբելոնյան թագավոր Ուլամ Բուրարիաշի ագաթից պատրաստված գորտ-կշռաքարն է (մ.թ.ա. XVI դար), մեկ այլ բաբելոնյան տիրակալ Կուրիգալզուին պատկանող եգիպտական հիերոգլիֆ տեսքով սարդոնիքսե կնիքը (մ.թ.ա. XV դար)։ Այս գտածոները վկայում են, որ Մեծամորը հնագույն ժամանակներից ի վեր եղել է առևտրական ճանապարհների խաչմերուկ, որոնք անցել են Արարատյան դաշտով և կապել են իրար Հյուսիսային Կովկասը և Առաջավոր Ասիան։

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց -թանգարանը բացվել է 1968 թվականին։ Ներկայումս այն գործում է «Պատմամշակութային արգելոց -թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում։

Ժառանգություն

Թանգարանում հավաքվել և ցուցադրվել են հուշարձանից պեղված 27 000 -ից ավելի առարկաներ։ Առաջին հարկում ցուցադրվում են ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզի շրջանից մինչև ուշ միջնադար։ Երկրորդ հարկում ներկայացված են հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը։ Նկուղային հարկում գտնվում է հատուկ զետեղարանը, ուր ներկայացված են Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, սաթե, կիսաթանկարժեք քարերից պատրաստված եզակի մշակութային արժեքներ։

Posted in Պատմություն

Աքեմենյան Իրան

  1. Ք.ա.- XXIIդարում Իրանական սարահարթի հարավում ձևավորվել էր Էլամ իր Շոշ մայրաքաղաքով:
  2. Հայկական լեռնաշխարհից Իրան ներթափանցած են Արիացինները: Արծաթի նշանակում է ազնվազարմ:
  3. Իրանի հյուսիսում ապրում էին Մարերը:Ք.ա. VIIIդարում ստեղծվեց Մարաստանը:
  4. Ք.ա. 550թ.-Պարսիկների առաջնորդ Կյորոսը նվաճեց Մարաստանը:
  5. Կյուրոսը նպատակ էր դրել նվաճել Առաջավոր Ասիան: Նվաճեց Բաբելոնը և Լիդիայի պետությունը: Նրա որդին Եգիպտոսը:
  6. Բաբելոնը, Մարաստանը, Էլամը և մյուսները։
  7. Դարեհը կարատեց մի շարք բարեփոխումներ՝ նա իր տերությունը բաժանեց մարզերի՝ սատրապությունների։ Կառավարիչներ նշանակեց իր ազգականներին ու մերձավորներին։ Բոլոր մարզերի համար սահմանվեցին հարկեր։
  8. Դարեհի օրոք կառուցվեց Արքայական ճանապարհը, որն ուներ 2500կմ երկարություն։ Այն ձգվում էր Իրանից մինչև Էգեյան ծով։
  9. Աքմենյան պետությունը համաշխարհային տերություն էր։ Այն ներառել էր ամբողջ Առաջավոր Ասիան։
Posted in Պատմություն

 Էրեբունի քաղաք-ամրոցի պատմությունը

Էրեբունին ուրարտական բերդաքաղաք էր` ներկայիս Երևանի տարածքում։ Այն մեկն էր Ուրարտու պետության հյուսիսային սահմանի երկայնքով կառուցված մի քանի քաղաք-ամրոցներից, ինչպես նաև կարևորագույն քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոններից։ Ընդունված է համարել, որ Երևան քաղաքի անունը ծագում է Էրեբունի անունից։

Էրեբունին Ք. ա. 782 թ. հիմնադրել է ուրարտական թագավոր Արգիշտի Ա-ն (մոտ 785-753 թթ.)` Արաքս գետի հովտին նայող Արին-բերդ բլրին` իբրև թագավորության հյուսիսային սահմանների ռազմաստրատեգիական կենտրոն և թագա¬վորանիստ։ Գրավելով ներկայիս Երևանից դեպի հյուսիս և Սևանա լճից արևմուտք ընկած տարածքները (ուր այժմ Աբովյան քաղաքն է)` Արգիշտին կառուցում է Էրեբունի քաղաքը` շինարարական աշխատանքներում ներգրավելով բազմաթիվ գերիների` թե կանանց և թե տղամարդկանց։

1950 թ. աշնանը Կոնստանտին Հովհաննիսյանի ղեկավարած հնագիտական արշավախումբը Արին-բերդում հայտնա¬բերեց Արգիշտի թագավորի հրամանով արված սեպագիր մի արձանագրություն` նվիրված Էրեբունի քաղաքի հիմնա-դրմանը։ Արձանագրության մեջ ասվում է.

«Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի` ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Արգիշտին ասում է` հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր։ Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, թագավոր է հզոր, թագավորը Բիայնիլի երկրի, կառավարիչը Տուշպա քաղաքի»։

Եվս երկու նմանատիպ սեպագրեր հայտնաբերվել են քաղաքի միջնաբերդում։ Ուրարտական պետության մայրա¬քաղաք Տուշպայում (այժմ` Վան) թողած մեկ այլ արձանա¬գրություն վկայում է, որ Արգիշտին Խաթե և Ծուփանի երկրներից իր նոր քաղաք Էրեբունիում 6600 գերիներ է վերաբնակեցրել։


Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմաստրատե-գիական կենտրոններից մեկը, որտեղից Արգիշտի Ա-ն և նրա հաջորդները արշավել են դեպի երկրի հյուսիսարևելյան շրջանները։ Արշավանքների ժամանակ ուրարտական թագավորները բնակվում էին Էրեբունիում` շարունակելով բերդի ամրակայման աշխատանքները։ Սարդուր Բ և Ռուսա Ա արքաները նույնպես էրեբունին վերածեցին դեպի հյուսիս ուղղված նվաճողական ռազմարշավների հենա¬կետի։ Շարունակական պատերազմները հյուծեցին Ուրարտական թագավորությունը, և այն կործանվեց Ք. ա. 6-րդ դ. սկզբին` անընդմեջ պատերազմների հորձանուտում։

Այնուհետև այս տարածքը հայտնվեց Աքեմենյանների տիրապետության ներքո։ Էրեբունին, իհարկե, չկորցրեց իր կարևոր ռազմաստրատեգիական դերն ու նշանակությունը` վերածվելով Հայկական լեռնաշխարհում կազմավորված 18-րդ սատրապության վարչական կենտրոնի։

Չնայած օտարազգի նվաճողների բազմաթիվ արշավանք-ներին` քաղաքը երբեք ամբողջովին չամայացավ և հետագա դարերում շարունակաբար վերաբնակեցվելով` հարատևեց մինչ օրս` այսօր արդեն աշխարհին ներկայանալով որպես քաղաքամայր Երևան։ 2018-ին կտոնվի Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակը։

Վանի թագավորության պետական կրոնը

Ուրարտական կրոնական համակարգի վրա ազդեցություն է ունեցել Խեթական պետության պանթեոնը, որը նույնպես ուներ մեսոպոտամիական արմատներ։ Այդ խառնուրդից էլ աստիճանաբար առաջացավ ուրարտաական կրոնը: Իշպուինի թագավորը ստեղծեց միասնական դիցարան և տեղական սեպագրը:

Վանի թագավորության կրոնն ուսումնասիրելու համար կան երկու հիմնական աղբյուրներ` սեպագիր արձանագրությունները և պատկերազարդ հուշարձանները:

Սեպագիր արձանագրություններում տեղեկությունները քիչ են: Այնտեղ գրված են Աստվածների անունները, պատմվում է տաճարների կառուցման մասին և թվարկվում են զոհաբերությունները: Առասպելները, աղոթքները  գրեթե հայտնի չեն:

«Մհերի դռան» վրա պահպանվել է արձանագրություն, որտեղ թվարկված են Վանի թագավորության աստվածները`   իրենց զոհաբերվող կենդանիների թվաքանակի նշումով (ցուլեր,կովեր, ոչխարներ, այծեր  և այլն)։

Գլխավոր աստվածը Խալդին էր, որը համարվում էր արքայատոհմի և թագավորի հովանավորը։ Նրան հաջորդում էին պատերազմի աստված Թեյշեբան և արևի աստված Շիվինին։ Նրանք միասին առանձնանում են մյուս աստվածների շարքից և կազմում են Աստվածների գերագույն երրորդությունը: Խալդի Աստծու կինը գլխավոր Աստվածուհի Արուբանին էր: Աստվածները պատկերվում էին մարդու կերպարանքով, բայց երբեմն կարելի է հանդիպել նաև կենդանիներին ու թռչուններին բնորոշ առանձին բաղադրիչների:

Վանի արքաների յուրաքանչյուր արշավանք սկսվում էր արարողությամբ, որի ժամանակ արքան աղոթքով դիմում էր Խալդիին, Թեյշեբային, Շիվինիին և մյուս աստվածություններին՝ բարձրաձայն հայտարարելով արշավանքի ուղղությունը և նպատակը, խնդրելով նրանցից հովանավորություն`գործն իր նպատակին հասցնելու համար: Այնուհետև հնչում էր ռազմակոչը. «Խալդին զորեղ է,Խալդի Աստծո զենքը զորեղ է»: Արշավանքի ավարտից հետո հաղթանակած բանակը վերադառնում էր Տուշպա: Արքան Խալդի աստծո տաճարում բարձրաձայն զեկուցում էր կատարված արշավանքի արդյունքների մասին և հաղթանակը նվիրում Խալդիին: Արքայի խոսքը արձանագրվում էր քարի վրա. այնուհետև կատարվում էին զոհաբերություններ:

Posted in Պատմություն

Վանի թագավորություն ժամանակագրություն

Ք.ա. 9-րդ դար-հայկական լեռնաշխարհի տարածքում ձևավորվեց և հզորացավ առաջին համահայկական թագավորությունը:

Ք.ա. 835-825-Սարդուրի I

Ք.ա. 830-ական վերջ-Սարդուրի I Վանալճի Արևելքում հիմնադրեց Տուշպա մայրաքաղաքը:

Ք.ա. 833թ.-Սարդուրի I Հայկական տավրոսի Հարավային լանջերին հաջողությամբ պատերազմել է Ասորեստանի արքա Սալմանասար III-ի դեմ:

Ք.ա. 825-810-Իշխանությունի արքա

Ք.ա. 810-786- Մենուա արքա

Ք.ա. 786-764-Արգիշտի I արքա

Ք.ա. 782-Արգիշտի I արքան հիմնադրել է Էրեբունի քաղաքը:

Ք.ա. 764-735-Սարդուրի II

Ք.ա. 743թ.-Ասորեստանի արքա Թիգլաթպալասար III հաջողվում է կասեցնել Սարդարապատ II առաջ խաղացումը դեպի Հարավ:

Ք.ա. 714-Ասորեստանի արքա Սքրգոն II հարձակվում և կողոպտում է Արդինի-Մուսասիրի գլխավոր տաճարը:

Ք.ա. 685-645-Ռուսա II

Ք.ա. 7-րդ դարում Հայկական լեռնաշխարհի ձևավորվում է նոր իշխանապետություն Հայկազունի Սկայորդու գլխավորությամբ:

Ք.ա. 612թ. Պարույր Հայկազունի հռչակեց նոր թագավորությունը:

Posted in Պատմություն

Ուրարտու.Վանի թագավորություն Ք.Ա.IX-VI

Առաջադրանք 1

Թվարկել Վանի աշխարհակալ տերության ստեղծման պատճառները, հետևանքները:

Վանի թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 96-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի», երբեմն՝ «Նաիրի», ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն» անուններով։

Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին։ Նրա մասին տեղեկություններ են պահպանվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824) արձանագրություններում։ Արամեին հաջորդել է Լուտիպրին մ.թ.ա. 844-834թթ., այնուհետև Սարդուրի Ա-ն, որը մ․թ․ա․ 830-ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։ Սարդուրի Ա-ին հաջորդում է Իշպուինին, որը իր որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։ Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասել Արգիշտի Ա-ի գահակալման ժամանակաշրջանում (մ.թ.ա. 786-764)։ Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը, որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։ Արգիշտի Ա-ից հետո գահը անցնում է նրա որդի Սարդուրի Բ-ին,որը նույնպես շարունակում է տարածքային նվաճումները։ Սարդուրի Բ-ից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան, որի ժամանակ գահակալում են Ռուսա Ա-ն, Արգիշտի Բ-ն, Ռուսա Բ-ն, Սարդուրի Գ-ն, Սարդուրի Դ-ն, ԷրիմենանՌուսա Գ-ն և Ռուսա Դ-ն։ Թագավորությունը վերջնական անկում է ապրում մ․թ․ա 590 թվականի

Պատմել չորս ծովերի տերության մասին:

Սարդուրի II-ի օրոք Ք․ ա․ 764-735 թթ․ Վանի տերությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը։ Հյուսիսում հասնում էր Սև ծով՝ ներառելով Կուլխա երկիրը։ Տերության հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին․ առաջին անգամ սեպագիր արձանագրություններում Արցախը հիշատակվում է Սարդուրի II-ը։ Արևելքում տերության սահմանը հասնում էր Կասպից ծով, իսկ արևմուտքում Փոքր Ասիա։ Սարդուրի II-ը հարավում վերագրավեց Բաբելոնիան՝ ամրապնդելով սահմանը մինչև Պարսից ծոց, իսկ հարավ-արևմուտքում տիրեց Դամասկոսի թագավորությանը։ Նրա օրոք, չորս ծովերի միջև ստեղծվում է հզոր մի տերություն։

Համեմատել Արգիշտի Առաջին, Սարդուրի Երկրորդ, Ռուսա Երկրորդ արքաների գործունեությունը:

Արգիշտի Առաջինը բնութագրվում էր, որպես մի արքա, որի անունն անգամ ահարկու էր, որպես ծանր հողմ, նրա ուժերը մեծաքանակ էին:

Սարդուրի երկրորդը ստեղծում է չորս ծովերի միջև հզորագույն պետություն:

Ռուսա երկրորդը եղել է դիվանագետ արքա, նա կարողացավ Կիմերներին ուղղել Ասորեստանի դեմ, այսպիսով կարողացավ կանխարգելել Կիմերների հարձակումները իր երկրի վրա:

Posted in Պատմություն

Նոյեմբերի 1-7-ի առաջադրանքները

Վերգետնյա անցումներ

Կարծում եմ, որ շատերիս շատ է դուր գալիս այն հանգամանքը, որ մեր քաղաքում կառուցվում են վերգետնյա անցումները, քանի որ դրանք ապահով են դարձնում փողոց անցնելը։ Երևանում օրեցօր շատանում էվերգետնյա անցումների թիվը, ինչը շատ ողջունելի է։ Քաղքացիները կարող են հանգիստ անցնել ճանապարհը՝ զգալով իրենց ապահով։ Օրինակ՝ վառ օրնակ է հենց մեր դպրոցի մոտ կառուված վերգետնյա անցումը, որը հենց աշակետների համար շատ հարմար և ապահով է ճանապարն անցնելու համար։

Երևանի Կարմիր կամուրջ

Երևանի Կարմիր կամուրջը գտնվում է Հրազդան գետի վրա: Երևանում պահպանված ամենահին կամուրջն է, կառուցվել է 1679 թվականին։ Այն կառուցվել է երկրաշարժից ավերված կամրջի տեղում քանաքեռցի մեծահարուստ բարեգործ Խոջա-Փիլավի հովանավորությամբ: Այդ իսկ պատճառով էլ կամուրջը երբեմն անվանում են Խոջա Փիլավի կամուրջ: Իսկ կարմիր  կամուրջ կոչվել է կարմիր տուֆից պարաստված լինելու և այդպիսի երանգավորում ունենալու պատճառով:

Հայաստանի բանուկ ճանապարհների վրա կառուցված Երևանի Կարմիր կամուրջն ունի 80 մետր երկարություն և 10 մետր բարձրություն: Այս կամուրջը միակն է եղել Հին Երևանում, որը կապել է Երևանի բերդը (ներկայիս Գինու կոմբինատը) առհասարակ ողջ բնակավայրը Արարատյան դաշտին` Էջմիածնին, Ապարանին, Թալինին և հեռավոր բնակավայրերին:

Posted in Պատմություն

Նոյեմբերի 1-7-ի առաջադրանքները

  • Սահմանել վիրուս, համաճարակ հասկացությունների սահմանումը:

Վիրուսը ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ է, որը բազմանում է միայն կենդանի բջջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ և արքեաներ։

Համաճարակը միատեսակ վարակիչ հիվանդությունների իրար հաջորդող պրոցես է, որն արտահայտվում է որևէ կոլեկտիվում, բնակավայրում, շրջանում կամ երկրում դրանց նշանակալի տարածմամբ։

  • Պատմել մարդկային պատմության ընթացքում ամենադաժան վիրուսների, համաճարակներից մեկի պատմությունը, նրա ծագումը, ընկալումը տվյալ դարաշրջանում, կանխարգելումը:

Սև մահը ժանտախտի համաճարակ է, ամենամահաբեր հիվանդություններից է և մարդկության պատմության մեջ, ինչի զոհ դարձան 75-200 միլիոն մարդ Եվրասիայում, հիմնականում Եվրոպայում 1346-1353 թվականներին: Գիտնականները չեն բացառում, որ ապագայում միջնադարյան Սև մահը և Հուստինիանոսի ժանտախտը կրկին կարող են ի հայտ գալ։ Գիտնականներն ուսումնասիրություն են կատարել, որի ընթացքում վերցրել են մոտ  1,5 հազար տարի առաջ մահացած ժանտախտի զոհի գենոմի մի հատված։ Մասնագետները նրաԴՆԹ-ն համեմատել են միջնադարյան ժանտախտի ցուպիկի հետ։ Պարզվել է, որ Հուստինիանոսի ժանտախտը, որը VI դարում սպանել էր աշխարհի բնակչության կեսին, առաջացել է միևնույն մանրէից, որից որ մյուս համաճարալը, որը իր բարձր մահացության համար անվանվել էր Սև մահ։ 551-580 թթ. Հուսիտինիանոսի ժանտախտից մահացել էր 50 միլիոն մարդ» Այն բռնկվել էր Բյուզանդիայում և Միջերկրական ծովի ափերին, իսկ այնուհետև տարածվել էր Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Եվրոպայում: 800 տարի անց այլ համաճարակ էր սկսվել` Սև մահը, որը  1347-1351 թթ. խլել էր 50 միլիոն եվրոպացու կյանք: Գոյություն ունեն մի քանի տեսություններ Սև մահի առաջացման վերաբերյալ` հիմնված 2010 և 2011 թվականներին Եվրոպայի հյուսիսից և հարավից մարդկանց ԴՆԹ-ի անալիզների վրա, համաձայն որի հարուցիչը հավանական է, որ լինի մի քանի տեսակի ժանտախտի բակտերիաների միաձուլումից: Սև մահը Եվրոպա է ներթափանցել Կենտրոնական Ասիայից, որտեղից Մետաքսի ճանապարհով Ղրիմ է հասել 1343 թվականին: Այնտեղից առնետների, ոջիլների միջոցով ներխուժել է Եվրոպա, քանի որ սև առնետներն այդ ժամանակաշրջանում նավերի հիմնական ուղևորներն էին: Տարածվելով Միջերկրական ծովի ավազանում և Եվրոպայում` Սև մահը սպանեց Եվրոպայի բնակչության 30-60 տոկոսը: Ընդհանուր հաշվարկներով Սև մահվան պատճառով աշխարհի բնակչությունը 450 միլիոնից դարձավ 350-375 միլիոն: Աշխարհի բնակչությունը չհասավ համաճարակից առաջ եղած մակարդակին մինչև 17-րդ դարը։ Համաճարակի արդյունքում ծագեցին տարբեր սոցիալական, կրոնական և տնտեսական շարժումներ, որոնք մեծ հետք թողեցին Եվրոպայի պատմության մեջ:

  • Ներկայիս էտապում, որպես 2020-2021թթ․ կորոնավիրուսի ականատես պատմիր այս երևույթի մասին:

Սա շնչառական վիրուս է, որը շատ նման է գրիպի: Երբ այն հայտնաբերվեց՝ տեսքով շատ նման էր թագի, որից հետո էլ ստացավ անվանումը: Պաշտոնապես այն անվանում են COVID-19:

COVID-19-ը կորոնավիրուսների նոր շտամն է, որի տարածումը մարդկանց մեջ առաջին անգամ արձանագրվել է 2019 թվականին, Չինաստանում, Հուբեյ նահանգի վարչական կենտրոն Ուհանում և այսօրվա դրությամբ այն հայտնաբերվել է աշխարհի 100-ից ավել երկրներում, այդ թվում վարակի մի քանի դեպքեր են գրանցվել նաև Վրաստանում: Առողջապահության փորձագետների մոտ մտահոգություն են առաջացնում նոր վիրուսի մասին սակավ տեղեկատվությունը և այն փաստն, որ այն կարող է առաջացնել ծանր հիվանդություն և զարգանա թոքաբորբ:

 Վիրուսը տարածվում է`

  • Կաթիլային ճանապարհով` հազով, փռշտոցով;
  • Աչքին, բերանին և քթին չլվացված ձեռքով հպվելով;
  • Հիվանդացածների հետ սերտ շփումով` հպում, ձեռքսեղմում;
  • Հազվադեպ դեպքերում կղանքների հետ շփումով:

COVID-19-ին բնորոշ ախտանիշներն են՝

  • COVID-19-ի ախտանիշներն են բարձր ջերմությունը, հազը և շնչառության դժվարացումը, սակայն այն կարող է ընթանալ նաև անախտանիշ:
  • Որոշ դեպքերում այն հնարավոր է ընթանա ավելի ծանր և զարգանա թոքաբորբ կամ շնչառության դժվարացում:
  • Առկա տեղեկատվությամբ, COVID-19-ով վարակված հիվանդների մոտ ախտանիշները հայտնաբերվում են վիրուսով վարակվելուց 2-14 օր հետո:

  COVID-19-ով վարակվելու վտանգի տակ են գտնվում՝

  • Անձինք, ովքեր ապրում կամ ճանապարհորդում են COVID-19-ի բարձր տարածման գոտում:
  • Անձինք, ովքեր սերտ շփման մեջ են գտնվում վարակված անձանց հետ:
  • Առկա տեղեկատվությամբ, բարձր վտանգի տակ են գտնվում տարեց և հարակից քրոնիկական հիվանդություններ (օր.` շաքարախտ, սրտանոթային և շնչառական հիվանդություններ և այլն) ունեցող անձինք:
  • Փորձիր կազմել դիագրամ, որ դարաշրջանում, որ համաճարակն էր առավել տարածված:

541-542թթ-Գեղձուռուցք

551-581-Հուստինիանոսի ժանտախտ

1347-1351թթ.-Սև մահ

1770-1771թթ-Մոսկվայում հայտնաբերված ժանտախտի դեպք

1816-1960թթ-Խոլերայի 7 պանդեմիաները

1855թ-Երրորդ համաճարակը Չինաստանում

1878թ-Թռչնագրիպ

1919թ-Սև ծաղիկը Հայաստանում

1979թ.-Սև ծաղիկի վերացումը

2009-2010թթ.-Խոզի գրիպ (H1N1)2019-2020թթ.-Կորոնավիրուս

  • Գտիր, ներկայացրու վիրուսների, համաճարակների մասին ֆիլմեր/«Մեկ ֆիլմի պատմություն»/, գրական ստեղծագործություն:

«Համաճարակ»

Մոտաբա անունով վիրուսը հայտնվում է Հյուսիսային Կալիֆորնիայում կենտրոնական Աֆրիկայից՝ Զաիրից բերված կապիկի միջոցով։ Կապիկը կծում է իր տիրոջը, որն էլ դառնում է համաճարակի տարածման պատճառ։ Համաճարակի դեմ պայքարը սկսում են ռազմական բժիշկները։ Խմբի անդամ գնդապետ Սեմ Դենիելսը պարզում է, որ այդ վարակակիր մանրէի մասին իշխանությունները վաղուց գիտեին, բայց այդ տեղեկությունը գաղտնի էր պահվում։ Պարզվում է, որ կա դրա դեմ դեղամիջոցը նախնական տարբերակը, սակայն դեղամիջոցի վերջնական տարբերակի համար պետք է այդ մանրէի առաջին վարակակիրը՝ կապիկը։

Օրիգինալ անվանում՝ «Outbreak»

Թողարկման տարեթիվ՝ 1995

Ժանր՝ դրամա

Ռեժիսոր՝ Վոլֆգանգ Պետերսոն

Դերերում՝ Դասթին Հոֆման, Մորգան Ֆրիման, Քյուբա Գուդինգ կրտսեր, Քևին Սփեյսի, Ռենե Ռուսսո, Դոնալդ Սազերլենդ, Փետրիկ Դեմպսի